Անդրուս Յոհանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրուս Յոհանի
Andrus Johani, "Autoportree", 1933.jpg
Ծնվել էսեպտեմբերի 1, 1906(1906-09-01)[1][2]
ԾննդավայրՏալլին, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էօգոստոսի 18, 1941(1941-08-18)[3][2][4] (34 տարեկան)
Մահվան վայրՏարտու
ՔաղաքացիությունFlag of Estonia.svg Էստոնիա
ԿրթությունԷստոնիայի գեղարվեստի ակադեմիա (1926) և Տարտուի «Պալլաս» գեղարվեստի բարձրագույն դպրոց (1933)
Մասնագիտություննկարիչ և նկարիչ-փորագրող
Commons-logo.svg Andrus Johani Վիքիպահեստում

Անդրուս Յոհանի (էստ․՝ Andrus Johani, սեպտեմբերի 1, 1906(1906-09-01)[1][2], Տալլին, Ռուսական կայսրություն[3] - օգոստոսի 18, 1941(1941-08-18)[3][2][4], Տարտու), էստոնացի խորհրդային նկարիչ, գրաֆիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրուս Յոհանին ծնվել է 1906 թվականին Տալլինում։ Դպրոցն ավարտելուց հետո 1922-1926 թվականներին սովորել է Տալլինի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում, 1926-1933 թվականներին՝ Տարտուի «Պալլաս» գեղարվեստի բարձրագույն դպրոցում Ադո Բաբբեի մոտ [5]: Նրա հետ արվեստի դպրոցում սովորել են արվեստագետներ Կաարել Լիյմանդը, Ա. Բախը, Ն. Կումմիտսը։ Յոհանին եղել է ձախակողմյան հայացքների կողմնակից։ Ակտիվորեն մասնակցել է ցուցահանդեսների ինչպես Էստոնիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս[6]։

Մեծ հայրենական պատերազմի սկզբում մասնակցել է Տարտուի պաշտպանությանը։ Գերեվարվել է և նացիստների կողմից 1941 թվականի օգոստոսի 18-ին մահապատժի է ենթարկվել Տարտուի մոտակայքում [7][8]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանի ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն են ունեցել բելգիացի ռեալիստները[9]։ Ստեղծել է տարբեր ժանրերի աշխատանքներ՝ պատմական կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնանկարներ։ Աշխատանքի հիմնական թեման եղել է աղքատ քաղաքի ծայրամասերը։ 1930-ական թվականներին սկսել է նկարել ավելի բարդ ամբոխային տեսարաններ[10]։ Աշխատանքներից են «Սպիտակեղեն արդուկողները» (1932, Տարտուի արվեստի թանգարան), «Նկարչի հոր դիմանկարը» (1940, Տալինի գեղարվեստի թանգարան)։ Նկարչի վերջին աշխատանքն է «Աշխատավորների ապստամբությունը Տարտուում, 1940 թվականի հունիսի 21» (1941, Տարտուի արվեստի թանգարան) նկարը, որը էստոնական գեղանկարչության մեջ հեղափոխության թեմայով ստեղծված առաջին կտավն է[11]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել գրադարանավար, մանկավարժ, Էստոնիայի ազգային գրադարանի տնօրեն Հելենա Ալեքսանդրովնա Յոհանիի (1903-1999) հետ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրուս Յոհանիի հիշատակին է կոչվում Տարտուի ծայրամասային փողոցներից մեկը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Andrus Johani. 1906‒1941. [Näituse kataloog], Tartu, 1956 (на эст. и рус. яз.);
  • Erm V., A. Johani. [Albums], Tallinn, 1968.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://en.isabart.org/person/159565
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Йохани Андрус // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Йохани Андрус // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. - 3-е изд. - М. : Советская энциклопедия, 1969-1978.
  6. Кто есть кто в культуре Эстонии : изобразительные искусства, литература, театр, музыка, кино / [составители: Хейе Трейер, Ирина Белобровцева, Малл Пылдмяе и др.] - Таллинн : Авенариус, 1996. - 223 с.
  7. Helene Mugasto-Johani, Andrus Johani mälestuseks, Sirp ja Vasar, 18.08.1945
  8. Таллин в огне: Сборник статей ветеранов войны и воспоминаний участников героич. обороны Таллина и Моонзунд. архипелага 7 июля - 2 дек. 1941 г
  9. Eesti entsüklopeedia. Eesti Entsüklopeediakirjastus, 2008
  10. Кто есть кто в культуре Эстонии : изобразительные искусства, литература, театр, музыка, кино / [составители: Хейе Трейер, Ирина Белобровцева, Малл Пылдмяе и др.] - Таллинн : Авенариус, 1996. - 223 с
  11. Б. В. Вельмарн. История искусста народов СССР.: Искусство народов СССР 1960-1977 годов. - Изобразит. искусство, 1984.