Անդրուշևսկի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրուշևսկի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդA50
Երկիր Ուկրաինա
ՎայրԺիտոմիրի մարզ և Գալչին
ԲԾՄ214 մետր
Կայքaao.gluk.org
 Andrushivka Astronomical Observatory Վիքիպահեստում

Անդրուշևսկի աստղադիտարան (ուկրաիներեն՝ Андрушівська астрономічна обсерваторія, աստղադիտարանի կոդը` — «A50»), մասնավոր աստղադիտարան Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Անդրուշյովկա քաղաքից 3 կմ հարավ արևմուտք, Գալչին գյուղի մոտ։ Հիմնադրվել է 2001 թվականի ապրիլի 12-ին։ Հանդիսանում է «Ուկրաինական աստղագիտական միության» ասոցիացված անդամ։

Աստղադիտարանը հիմնվել է Յուրի Իվաշչենկոյի կողմից, ով հանդիսանում է աստղադիտարանի տնօրենը։ Իվաշչենկոն ունի ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի կոչում աստղագիտության ոլորտում, սակայն զբաղվում է գործարարությամբ։ Աստղադիտարանը կառուցվել է նրա անձնական միջոցներով։

Աստերոիդների առաջին հետազոտությունները սկսել են կատարվել աստղադիտարանում 2002 թվականի ամռանը։ Սկզբում աստղադիտարանում աշխատում էին Կիևյան աստղադիտարանի աշխատակիցները։ Այժմ աստղադիտարանում աշխատում են 2-ից 5 աշխատակից։

2005 թվականին կառուցվեց աստղադիտարանի երկրորդ մասնաշենքը, որտեղ տեղակայված են երկու գմբեթ։ Դրանցից մեկում տեղադրված է նոր 60-սմ աստղադիտակ, որի հայելին պատրաստվել է Օդեսայի աստղադիտարանում։ Այս գործիքի վրա տեղադրված է FLI PL09000 ԼԿՍ-խցիկ։ Երկրորդ գմբեթի տակ կտեղադրվի ավելի փոքր գործիք։

Աստղադիտարանի գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցեյս-600 (D=600 մմ, F=2400 մմ) S1C-017 ԼԿՍ խցիկով (մինչև 2009 թվականի աշուն) և FLI PL09000 (դրանից հետո)
  • 30-սմ Ռիչի-Կրետյեն աստղադիտակ (D=300 մմ, F=1200 մմ)[1] (2009 թվական)
  • Երկրորդ 60-սմ աստղադիտակ S-600 (D=600 մմ, F=1062 մմ) (2009 թվական)[2] մինչև 2009 աշուն FLI PL09000 ԼԿՍ-խցիկով, 2009 թվականի նոյեմբերից Apogee AltaU9, իսկ 2009 դեկտեմբերից FLI PL16803 խցիկով։

Հետազոտությունների ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մերձերկրյա աստերոիդների աստղաչափություն
  • Աստերոիդների որոնում
  • Երկրի արհեստական արբանյակների հետևում

Հիմնական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնաբերվել են 101 աստերոիդ մինչև 2008 թվականը[3][4] և 223 աստերոիդ մինչև 2009 թվականի ավարտը[5]։
  • 2323 աստղաչափական դիտարկումներ հրապարակված մինչև 2010 թվականի հուլիս ամիսը[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը