Անդրյուս Սկերլա
![]() | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 29, 1977[1][2] (45 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Անդրյուս Սկերլա (լիտ.՝ Andrius Skerla, ապրիլի 29, 1977[1][2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի ֆուտբոլիստ, պաշտպան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրյուս Սկերլան «Ժալգիրիս» ակումբի սան է, որի կազմում նորամուտը կատարել է 1995 թվականին
1997 թվականին տեղափոխվել է նիդեռլանդական ՊՍՎ, որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան։ Առաջին երկու տարիներին խաղացել է շատ հազվադեպ՝ առաջնությունում անցկացնելով ընդամենը երկու խաղ։
2000 թվականին տեղափոխվել է շոտլանդական «Դանֆերմլին Ատլետիկ»[3]։ Նոր ակումբում, որը ղեկավարում էր Ջիմի Քալդերվուդը, Անդրյուս Սկերլան անմիջապես արժանի տեղ է գրավել առաջին թիմում։ «Դանֆերմլին Ատլետիկում» հաջող առաջին մրցաշրջանից հետո Սկերլան բազմաթիվ հրավերներ է ստացել այլ ակումբներից, այդ թվում` Գլազգոյի «Ռեյնջերսից»[4], բայց ասել է, որ չի ցանկանում փոխել ակումբը։
2005 թվականին Անդրյուս Սկերլան Շոտլանդիայի գավաթի խաղարկության եզրափակչում՝ «Սելթիկի» դեմ խաղում, խփել է իր թիմի միակ գոլը (1:3)[5]։
2005 թվականի մարտին Սկերլան հայտարարել է, որ իր ընտանիքի պատճառով ցանկանում է տեղափոխվել Լիտվային մոտ ակումբ։ Նա մասնակցել է դիտումների Կազանի «Ռուբինում», բայց «Ռուբինը» շոտլանդացիների հետ համաձայնության չի եկել խաղացողի տրանսֆերի գնի վերաբերյալ[6]։ Սկերլան աշխատանք գտնելու տարբերակներ է փնտրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբում[7] և ի վերջո տեղափոխվել է Տոմսկի «Տոմ» 200 հազար դոլարով։
«Տոմից» հետո Անդրյուս Սկերլան որոշել է վերադառնալ հայրենիք, որի առաջնությունում չէր խաղացել 11 տարի։
2007 թվականին Սկերլան տեղափոխվել է «Վետրա»։ Նույն թվականին նա տեղափոխվել է Կելցեի «Կորոնա»։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիտվայի չեմպիոն – 2013
- Լիտվայի առաջնության արծաթե մեդալակիր – 1996/97
- Լիտվացի առաջնության բրոնզե մեդալակիր – 1995/96
- Լիտվայի գավաթակիր – 2013
- Նիդեռլանդների առաջնության արծաթե մեդալակիր – 1997/98
- Նիդեռլանդների առաջնության բրոնզե մեդալակիր – 1998/99
- Նիդեռլանդների Սուպերգավաթի դափնեկիր – 1998
- Շոտլանդիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2004
- Լեհաստանի գավաթակիր – 2010
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
- ↑ «Pars to sign PSV defender»։ BBC News։ 28.06.2000։ Վերցված է January 22, 2010
- ↑ «No go for Flo says Murray»։ BBC News։ 16.04.2001։ Վերցված է 22.01.2010
- ↑ «Larsson caps Celtic triumph»։ BBC News։ 22.05.2004։ Վերցված է January 22, 2010
- ↑ «Skerla staying with Dunfermline»։ BBC News։ 11.03.2005։ Վերցված է January 22, 2010
- ↑ «Skerla anger at transfer collapse»։ BBC News։ 14.03.2005։ Վերցված է January 22, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրիլի 29 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վիլնյուս քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Լիտվացի ֆուտբոլիստներ
- Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՊՍՎ Էյնդհովենի ֆուտբոլիստներ
- Յագելոնիայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ