Անդրյուս Գուջյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրյուս Գուջյուս
10111 Andrius Gudžius.JPG
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`թեթևատլետ
Երկիր`Flag of Lithuania.svg Լիտվա
Ծննդյան ամսաթիվ`փետրվարի 14, 1991(1991-02-14) (28 տարեկան)
Ծննդավայր`Կաունաս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ

Անդրյուս Գուջյուս (անգլ.՝ Andrius Gudžius, փետրվարի 14, 1991(1991-02-14), Կաունաս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լիտվացի սկավառականետորդ, 2016 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից, 2017 թվականի աշխարհի չեմպիոն, 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն։ 2018 թվականին ճանաչվել է Լիտվայի տարվա մարզիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրյուս Գուջյուսը ծնվել է Կաունաս քաղաքում, Ռիմանտաս և Վայդա Գուջյուսների ընտանիքում։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Մանտրան, և քույր։ Մեկ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Պադաուգուվա (Կաունասի շրջան)։ Ամուսնացած է, ունի երկու երեխա[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Անդրյուս Գուջյուսը, որն այդ ժամանակ 19 տարեկան էր, Կաունասում անցկացվող երկրի թեթև ատլետիկայի առաջնությունում սկավառակը նետել է 61,85 մ։ Այդ արդյունքը նրա նախկին լավագույն արդյունքը գերազանցել է 2,55 մետրով[2]։ Նույն թվականին Գուջյուսը դարձել է աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Կանադայի Մոնկտոն քաղաքում[3]։ Ճանաչվել է թեթև ատլետիկայի ծագող աստղ Եվրոպայում[4]։

2013 թվականին Տամպերեում Գուջյուսը դարձել է Եվրոպայի չեմպիոն մինչև 23 տարեկանների տարիքային կատեգորիայում[3]։

2016 թվականին առաջին անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին Ռիո դե Ժանեյրոյում։ Որակավորման փուլում Անդրյուսը սկավառակը նետել է 65,18 մ, ինչը դարձել է նրա լավագույն արդյունքը մրցաշրջանում։ Այդ նետման շնորհիվ Անդրյուսը անցել է եզրափակիչ չորրորդ տեղով[5]։ Եզրափակչում Գուջյուսը չի կարողացել ցույց տալ նույնիսկ դրան մոտ արդյունք։ Նրա լավագույն փորձը եղել է առաջինը, երբ սկավառակը նետել է 60,66 մետր։ Երկրորդ փորձում նետել է 58,89 մ, իսկ երրորդը եղել է անհաջող։ Արդյունքում նա զբաղեցրել է 12-րդ տեղը և դուրս մնացել մրցաշարից արդեն երեք նետումից հետո[6][7]։

«Ադամանդե լիգայի» էտապում (Ստոկհոլմ) Անդրյուսը դարձել է երրորդը 67,29 մ արդյունքով[8]։ 2017 թվականին մասնակցել է երկրագնդի առաջնությանը Լոնդոնում։ Որակավորման փուլում Գուջյուսը եղել է երկրորդը 67,01 մ արդյունքով, և եզրափակիչ դուրս գալու համար բավարար է եղել միայն առաջին փորձը և մյուս երկուսի համար նա դուրս չի եկել[9]։ 2017 թվականի օգոստոսի 5-ին լիտվացին դարձել է աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում սկավառակը նետելով 69,21 մ[10]։ Նա ցույց է տվել լավագույն արդյունքն իր կարիերայում և երկրորդ տեղն զբաղեցրած շվեդ Դանիել Ստոլից առաջ անցել ընդամենը երկու սանտիմետրով[11][12]։ Ընդ որում՝ շվեդը եղել է մրցաշրջանի առաջատարն ու ոսկե մեդալի հիմնական հավակնորդը, և նրանից սպասել են, որ սկավառակը կնետի 70 մետր[13]։

2018 թվականին Յանուշ Կուսոուկինսկու անվան մրցաշարում Անդրյուսը գերազանցել է իր անձնական ռեկորդը՝ սկավառակը նետելով 69,30 մ[14]։ Հունիսին Ստոկհոլմում նա նորից բարելավել է ցուցանիշը՝ հասցնելով 69,59 մետրի։ Մրցաշրջանի ավարտին հայտնի է դարձել, որ դա եղել է նախորդ տարվա երրորդ լավագույն արդյունքը[15]։ 2018 թվականին Անդրյուս Գուջյուսը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը Բեռլինում։ Որակավորման փուլում լիտվացին կարողացել է եզրափակիչ անցնելու համար բավարար արդյունք ցույց տալ միայն երրորդ փորձից[16]։ Եզրափակչում Անդրյուսը նվաճել է ոսկե մեդալ՝ ցույց տալով 68,46 մ արդյունք։ Նա նորից առաջ է անցել շվեդ Ստոլից՝ այս անգամ սկավառակը նետելով 23 սմ ավելի հեռու[17]։ Անդրյուսը մասնակցել է մայրցամաքային գավաթի խաղարկությանը Օստրավայում՝ մասնակցելով անհատական հաշվարկում երրորդ տեղը (66,95 մ)[18]։ Իր ձեռքբերումների համար Գուջյուսը ճանաչվել է տարվա մարզիկ Լիտվայում[15]։

Լավագույն արդյունքներ ըստ մրցաշրջանների[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 – 54,72
  • 2009 – 57,17
  • 2010 – 61,85
  • 2011 – 58,50
  • 2012 – 63,39
  • 2013 – 62,40
  • 2014 – 66,11
  • 2015 – 65,51
  • 2016 – 65,18
  • 2017 – 69,21
  • 2018 – 69,59[19]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stažytė Karolina (2017-08-07)։ «A.Gudžiaus tėveliai: „Net ir su medalių gausa, sūnus kasmet grįžta padėti per bulviakasį“»։ 15min.lt/sportas (լիտվերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-21-ին։ Վերցված է 2018-08-21 
  2. «19-летний Гуджюс метнул диск на 61,85 м»։ DELFI։ 2010-05-28։ Վերցված է 2019-04-23 
  3. 3,0 3,1 «Gudzius earns stunning discus triumph for Lithuania»։ Reuters (անգլերեն)։ 2017-08-05։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-12-ին։ Վերցված է 2019-04-23 
  4. «Дискобол Гуджюс – пятый среди восходящих европейских звезд»։ DELFI։ 2010-09-29։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-21-ին։ Վերցված է 2018-08-21 
  5. «Discus Throw Summary - Qualification» (անգլերեն)։ IAAF։ 2016-08։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-21-ին։ Վերցված է 2019-04-23 
  6. «Discus Throw Series Result - Final»։ www.iaaf.org։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-08-ին։ Վերցված է 2019-04-23 
  7. «Former Cowboy Mason Finley takes 11th in men’s discus in Rio» (անգլերեն)։ University of Wyoming Athletics։ 2016-08-13։ Վերցված է 2019-04-23 
  8. Пилясов Антон. (2017-06-18)։ ««Бриллиантовая лига». Ласицкене победила в седьмой раз подряд, Шубенков – 2-й, Сидорова – 4-я и другие результаты» (ռուսերեն)։ Sports.ru։ Վերցված է 2019-04-23 
  9. «IAAF World Championships 2017 — Discus Throw Men — Qualification Summary» (անգլերեն)։ ИААФ։ 2017-08-04։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-15-ին։ Վերցված է 2018-04-15 
  10. «IAAF World Championships 2017 — Discus Throw Men — Final» (անգլերեն)։ ИААФ։ 2017-08-05։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-15-ին։ Վերցված է 2018-04-15 
  11. «Литовец Гуджюс стал чемпионом мира в метании диска»։ 2017-08-05։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-21-ին։ Վերցված է 2018-08-21 
  12. Dovile Šeduikytė (2017-08-06)։ «Lietuvos himną Londone išgirdęs Andrius Gudžius: „Drebėjome kaip epušės lapeliai“» (լիտվերեն)։ 15min.lt/sportas։ Վերցված է 2019-04-23 
  13. «Второй день чемпионата мира по легкой атлетике. Что смотреть?» (ռուսերեն)։ Матч ТВ։ 2017-08-05։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-15-ին։ Վերցված է 2019-04-23 
  14. «Литовский дискобол Гуджюс разбушевался на турнире в Польше» (ռուսերեն)։ Sputnik։ 2018-06-09։ Վերցված է 2019-04-23 
  15. 15,0 15,1 «Gudzius and Jasiunaite named Lithuanian Athletes of the Year» (անգլերեն)։ European Athletics։ 2018-11-26։ Վերցված է 2019-04-23 
  16. «European Athletics Championships 2018 — Discus Throw Men — Qualifying Rounds Results Summary» (PDF) (անգլերեն)։ ЕА։ 2018-08-07։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-26-ին։ Վերցված է 2018-09-26 
  17. «Литовец Андрюс Гуджюс победил в метании диска на ЧЕ-2018»։ Легкая атлетика - Мир легкой атлетики (ru-RU)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-21-ին։ Վերցված է 2018-08-21 
  18. Пилясов Антон. (2018-09-08)։ «Континентальный кубок IAAF. Сидорова одержала победу, Иванюк – 5-й и другие результаты» (ռուսերեն)։ Sports.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-09-ին։ Վերցված է 2019-04-23 
  19. «Andrius GUDZIUS» (անգլերեն)։ IAAF։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-03-ին։ Վերցված է 2019-04-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]