Jump to content

Անդրիս Վանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրիս Վանին
Քաղաքացիությունը  Լատվիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 30, 1980(1980-04-30)[1][2][3] (44 տարեկան)
Ծննդավայր Իլուկստե, Լատվիա
Հասակ 185 սանտիմետր
Դիրք դարպասապահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997-2003 Լատվիա Վենտսպիլս 100 (−70)
2003-2005 Ռուսաստան Մոսկվա 0 (0)
2005  Լատվիա Վենտա 0 (0)
2006-2009 Լատվիա Վենտսպիլս 79 (−49)
2009-2016 Շվեյցարիա Սյոն 223 (−276)
201-մ․հ․ Շվեյցարիա Ցյուրիխ 58 (−62)
Ազգային հավաքական
1999-2000 Լատվիա Լատվիա (մինչև 21) 4 (−5)
2000-մ.հ. Լատվիա Լատվիա 99 (−137)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անդրիս Վանին (լատիշ․՝ Andris Vaņins, ապրիլի 30, 1980(1980-04-30)[1][2][3], Իլուկստե, Լատվիա), լատվիացի ֆուտբոլիստ, «Ցյուրիխ» ակումբի դարպասապահ։

Ելույթներն սկսել է «Վենտսպիլսում, որտեղ նորամուտը կատարել է Լատվիայի բարձրագույն լիգայի 1998 մրցաշրջանում։ 2003 թվականի ամռանը տեղափոխվել է ռուսական «Տորպեդո Մետալլուրգ», որը հետագայում վերանվանվել է «Մոսկվա»[4]։ Գլխավոր թիմի կազմում անցկացրել է մեկ արտագնա խաղ 2003/04 Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/6 եզրափակչում ընդդեմ «Ամկար» ֆուտբոլային ակումբի՝ բաց թողնելով 3 գոլ[5]։ Ընդհանուր առմամբ ակումբի կազմում անցկացրել է 38 խաղ։ 2005 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Վենտու» ֆուտբոլային ակումբ, բայց ոչ ժամանակին կատարված տրանսֆերի պատճառով ոչ մի խաղի չի մասնակցել։ Հաջորդ մրցաշրջանում վերադարձել է «Վենտսպիլս», որտեղ երեք անգամ անընդմեջ հաղթել է երկրի առաջնությունում (2006, 2007, 2008)՝ զուգահեռաբար ստնալով անհատական պարգևներ։ 2009/10 մրցաշրջանում խաղացել է շվեյցարական «Սյոն» ֆուտբոլային ակումբում։ 2013 թվականի հոկտեմբերին երկարաձգել է պայմանագրի ժամկետը մինչև 2017 թվականի հունիս[6]։

2016 թվականի ապրիլին ակումբի նախագահը Վանինին ուղարկել է պահեստայինների շարք[7], իսկ ամռանը նա տեղափոխվել է «Ցյուրիխ» ֆուտբոլային ակումբ, որը դուրս էր մնացել բարձրագույն լիգայից։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանինը Լատվիայի հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2000 թվականին Սլովակիայի դեմ խաղում, որտեղ լատվիացիները պարտվել են 3։1 հաշվով։ 2007 թվականին դարձել է հավաքականի հիմնական դարպասապահ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի որդի[8]։ Խոսում է չորս լեզվով՝ լատվիերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վենտսպիլս»
  • Լատվիայի չեմպիոն – 2006, 2007, 2008
  • Լատվիայի առաջնության արծաթե մեդալակիր – 2000, 2001, 2002
  • Լատվիայի առաջնության բրոնզե մեդալակիր – 1998, 1999
  • Լատվիայի գավաթակիր – 2007
«Սյոն»
  • Շվեցարիայի Գավաթի դափնեկիր – 2010/11, 2014/15
Լատվիայի հավաքական
  • Բալթիկայի Գավաթի դափնեկիր – 2008, 2012, 2014
«Վենտսպիլս»
  • Լատվիայի առաջնության լավագույն դարպասապահ – 2006, 2007, 2008[9]
  • Լատվիայի առաջնության լավագույն խաղացող – 2008
«Սյոն»
  • Լատվիայի տարվա ֆուտբոլիստ
  • Շվեցարիայի առաջնության լավագույն դարպասապահ – 2009/10, 2010/11
  • Ակումբի լավագույն խաղացող – 2009/10, 2010/11, 2011/12, 2012/13
«Ցյուրիխ»
  • Լատվիայի տարվա ֆուտբոլիստ
Լատվիա
  • Լատվիայի տարվա ֆուտբոլիստ – 2008, 2013, 2015, 2016, 2017

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. Фавориты ставят на качество, аутсайдеры берут количеством, «Спорт-Экспресс», 21 августа 2003 года
  5. «Протокол матча на сайте КЛИСФ «Футбол в цифрах»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  6. «Vaņins pagarina līgumu ar "Sion" līdz 2017.gada jūnijam» (լատվիերեն). SportaCentrs.com. 2013 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. Президент «Сьона» решил сделать Митрюшкина основным вратарем, второй голкипер отказался сидеть в запасе Спортс.ру
  8. «Vaņins: "Izlase tagad spēlē modernāk"» (լատվիերեն). SportaCentrs.com. 2013 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. Андрис Ванин — лучший футболист Латвии 2008 года Новость на сайте «Советского спорта» от 23 декабря 2008 года

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրիս Վանին» հոդվածին։