Անդրիունի իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդրիունի իշխանություն, ֆեոդալական իշխանություն Կիլիկիայում, նրա հյուսիսարևելյան կողմում, Մարաշի մոտակայքում։ Իբրև անկախ իշխանություն կազմվել է է Մելիք-Շահի (1072-1092) սելջուկյան պետության քայքայումից հետո։ 1086 թվին գտնվել է Փիլատրոս Վարաժնունու իշխանության կազմում, իսկ հետո միացել Կիլիկիայի հայկական թագավորությանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 260 — 992 էջ։