Անդրիա Դելիբաշիչ
![]() Անդրիա Դելիբաշիչ (№23) | ||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
Կաղապար:Դրոշավորում/ СРЮ СРЮ/Սերբիա և Չեռնոգորիա![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 24, 1981[1][2][3] (42 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Նիկշիչ, ՀՍՖՀ | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 188 | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 84 | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | |||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Անդրիա Դելիբաշիր (սերբ.՝ Andrija Delibašić / Андрија Делибашић, ապրիլի 24, 1981[1][2][3], Նիկշիչ, ՀՍՖՀ), չեռնոգորյացի ֆուտբոլիստ, հարձակվող։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Դելիբաշիչը իր ֆուտբոլային կրթությունը ստացել է «Պարտիզան ՖԱ» դպրոցում։ Այնտեղ խաղալով երեք ու կես մրցաշրջան, 2004 թվականին տեղափոխվեց «Մալորկա» ակումբ, բայց չի ամրապնդվել նրա կազմում։ Մինչև 2008 թվականը նա վարձավճարով խաղացել է տարբեր ակումբներում․ պորտուգալական «Բրագա»֊յում, «Բենֆիկա»֊յում, «Բեյրա Մար»֊ում, իսպանական «Ռեալ Սոսյեդադ» և հունական АЕК։ 2008 թվականին տեղափոխվեց «Էրկուլես», սկսած 2010 թվականից ելույթ է ունենում «Ռայո Վալեկանո»֊յում։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելույթ է ունեցել Սերբիա և Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականում, որը 2004 թվականին մասնակցել է Աֆինայում Օլիմպիական խաղերին, որտեղ հայտնվել էր ի շնորհիվ Եվրոպայի առաջնությունում վաստակած արծաթե մեդալի։
Սերբիա և Չեռնոգորիա միության անկումից հետո Դելիբաշիչը որոշեց խաղալ նորաստեղծ Չեռնոգորիայի հավաքականում, սակայն 2007 թվականի մարտի 24֊ին կայացած թիմի առաջին խաղում նա չխաղաց, այնպես, ինչպես նաև չհայտնվեց նույնիսկ հրավիրված ֆուտբոլիստների ցանկում։ Նա չկարողացավ կապվել Չեռնոգորիական ֆուտբոլային միության ներկայացուցիչների հետ մինչև հանդիպումը և հարցնել հավաքականում հանդես գալու իրավունքի մասին։ Դելիբաշիչը սպառնացել է մերժել հավաքականի մյուս հրավերները, եթե նրան չհրավիրեին հաջորդ մարզական հավաքին։
2009 թվականի հոկտեմբերի 10֊ին Դելիբաշիչը հավաքականում նշեց իր դեբյուտային հանդիպումը, խաղալով Վրաստանի հավաքականի դեմ։ Դեբյուտը մեծ հաջողությամբ պսակվեց․ Դելիբաշիչը, 71֊րդ րոպեին դուրս գալով փոխարինման, ընամենը 7 րոպե անց խփեց իր առաջին գոլը, իսկ Չեռնոգորիան հաղթեց 2֊1 հաշվով, հենց ի շնորհիվ Անդրեի[4]։ 2011 թվականի հոկտեմբերի 7֊ին Անգլիայի հավաքականի դեմ խաղում Դելիբաշիչը դարձավ իսկական հերոս․ 80֊րդ րոպեին դուրս գալով խաղադաշտ, երկրորդ խաղակեսի առաջին ավելացված րոպեին գրավեց անգլիացիների դարպասը և չեռնոգորիացիներին բերեց սենսացիոն ոչ֊ոքի արդյունք, որը թույլ տվեց թիմին դուրս գալ Եվրո 2012[5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է Միլիցա անունով աղջկա հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ ФНК: Черногория 2-1 Грузия
- ↑ Англия выходит на Евро, Черногория — в стыки
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անդրիա Դելիբաշիչ պրոֆիլը BDFutbol կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
|