Jump to content

Անդրե դե Գրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե դե Գրաս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝վազորդ և թեթևատլետ
Երկիր՝ Կանադա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 10, 1994(1994-11-10)[1] (29 տարեկան)
Ծննդավայր՝Սքարբորո, Օնտարիո, Կանադա
Հասակ՝176 սանտիմետր
Քաշ՝70 կիլոգրամ

Անդրե դե Գրաս (անգլ.՝ Andre De Grasse, նոյեմբերի 10, 1994(1994-11-10)[1], Սքարբորո, Օնտարիո, Կանադա), կանադացի աթլետ, կարճ տարածությունների վազորդ, կրկնակի օլիմպիական չեմպիոն, 2022 թվականի աշխարհի չեմպիոն, 2017 թվականի փոխանցավազքի աշխարհի չեմպիոն:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տորոնտո քաղաքի Սկարբորո շրջանում: Նրա ծնողներն են Ալեքս Ուայթը և Բևերլի Դեգրասը։ Նա ունի նաև եղբայրներ Ջուլիան և Դանտին և քույր Ալեքսանդրան։ Սպորտով սկսել է լրջորեն զբաղվել 17 տարեկանից՝ 11-րդ դասարանում։ Մի օր նա մասնակցել է վազքի մրցույթի և հաղթել այն։ Այս մրցավազքը դիտել է մարզիչ Թոնի Շարփը, ով նրա մեջ տեսել է տաղանդ և հրավիրել մարզվել իր հետ։

Սպորտային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 18-ին նա վազել է 100 մետր 9,87 արագությամբ, սակայն այս արդյունքը ոչ պաշտոնական է, քանի որ քամու արագությունը կազմել է 4 մ/վ, ինչը թույլատրելի սահմանի 2 անգամ գերազանցում է։ 2015 թվականի մայիսի 17-ին նա դարձավ 96-րդ մարդը, ով կարողացավ 10 վայրկյանից պակաս ժամանակում վազել 100 մետր տարածություն։ 2015 թվականի Համաամերիկյան խաղերում նա սահմանեց ազգային ռեկորդ՝ 19,88 200 մետր եզրափակչում։ 2015 թվականի աշխարհի առաջնությունում նա նվաճեց բրոնզե մեդալ 100 մետր եզրափակչում՝ սահմանելով անձնական առավելագույն ցուցանիշ՝ 9,92[2]։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում նա զբաղեցրել է երրորդ տեղը 100 մետր վազքում և երկրորդ տեղը 200 մետրում՝ զիջելով միայն Ուսեյն Բոլտին։

2019 թվականի սեպտեմբերի 28-ին Անդրեն Դոհայում 100 մետր մրցավազքում դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ եզրափակիչ մրցավազքում ցույց տալով 9,90 վրկ արդյունք, և հաղթող Քրիստիան Քոլմենին՝ զիջելով 0,14 վայրկյանով[3]։ 200 մետր տարածությունում նա ցույց տվեց երկրորդ լավագույն արդյունքը (19,95) և արժանացավ արծաթե մեդալի։

Տոկիոյի Օլիմպիական խաղերում նա նվաճեց բրոնզը 100 մետր վազքում և դարձավ օլիմպիական չեմպիոն 200 մետրում՝ եզրափակիչում վազելով 19,62 վայրկյանում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 World Athletics database
  2. «Report: Men's 100m Final — IAAF World Championships, Beijing 2015». Արխիվացված է օրիգինալից 2015-08-25-ին. Վերցված է 2015-08-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 25 (օգնություն)
  3. «Американец Коулман стал чемпионом мира в беге на 100 м». ТАСС. 2019-09-28. Արխիվացված է օրիգինալից 2019-09-28-ին. Վերցված է 2019-09-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Andre De Grasse wins Olympic gold in 200-metre race - National». Global News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե դե Գրաս» հոդվածին։