Անդրե Սալմոն
Անդրե Սալմոն ֆր.՝ André Salmon | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆր.՝ André Salmon |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1881[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 11-րդ շրջան, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիա[4] |
Վախճանվել է | մարտի 12, 1969[1][3][5] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Sanary-sur-Mer[4] |
Գրական անուն | Pol de Comène[6] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լրագրող և արվեստի քննադատ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | պոեզիա, վեպ և էսսե |
Գրական ուղղություններ | կուբիզմ |
Պարգևներ | |
![]() |
Անդրե Սալմոն (ֆր.՝ André Salmon հոկտեմբերի 4, 1881[1][2][3][…], Փարիզի 11-րդ շրջան, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիա[4] - մարտի 12, 1969[1][3][5], Sanary-sur-Mer[4]), ֆրանսիացի բանաստեղծ, գրող և արվեստի քննադատ, կուբիզմի հիմնադիրներից մեկը։
Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սալմոնը դաստիարակվել է մշակութային հին ավանդույթներով ապրող ընտանիքում. նրա պապը եղել է նկարիչ, իսկ հայրը` քանդակագործ։ 1897-1902 թվականներին նա իր ծնողների հետ ապրել է Սանկտ Պետերբուրգում, հետագայում այնտեղ աշխատել է ֆրանսիական դեսպանատը որպես կցորդի օգնական։ 1902 թվականին Սալմոնը վերադարձել է Ֆրանսիա։ Այստեղ նա զինակոչվել է մարտական ծառայության, սակայն մի քանի ամիս անց զորացրվել է հիվանդության պատճառով։

20-րդ դարի սկզբին Սալմոնը, որոշելով նվիրվել գրականությանը, ընկնում է երիտասարդ մարդկանց ստեղծագործական շրջանակ, որոնք հավաքվում էին «Լատինական թաղամասում»։ Այստեղ նա ծանոթանում է այն ժամանակ դեռ քիչ հայտնի բանաստեղծ Գիյոմ Ապոլիների հետ։ Մի քանի այլ նկարիչների և պոետների հետ միասին նրանք ստեղծում են իրենց ստեղծագործական միավորումը։ 1904 թվականին նա հաստատվում է Բետո Լավուար շենքում, որտեղ այն ժամանակ ապրում և աշխատում էին Պաբլո Պիկասոն, Կես վան Դոնգենը, Մաքս Ժակոբը և ուրիշ ավանգարդիստներ։ Նրա ընկերներից էին Ամեդեո Մոդիլիանին և Ժան Կոկտոը։

Հատուկ ճանաչում են ստացել նրա նկարչական քննադատության հոդվածները, որոնցում նա այնպիսի արվեստի գիտակների հետ, ինչպիսիք էին Մաքս Ժակոբը, Մորիս Ռեյնալը և Կառլ Էյնշտեյնը, թերահավատ ընթերցողին լուսավորում էր 20-րդ դարի սկզբի մշակութային կյանքում նոր ուղղության՝ կուբիզմի մասին։ Հավասար լինելով Գիյոմ Ապոլիների և Ռեյնալի հետ, որոնք 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից էին, Սալմոնը ոչ միայն հայտնել է Փարիզի սալոնների և այլ պատկերասրահների ցուցադրությունների բովանդակության մասին, այլ նաև քննադատական գնահատական է տվել ցուցադրվող արվեստի աշխատանքների գեղագիտական արժեքի և պատմական նշանակության վերաբերյալ։ Հատկապես նրան հարազատ են թվացել այնպիսի վարպետների վրձնի աշխատանքներ, ինչպիսիք են Պաբլո Պիկասոն, Ֆերնան Լեժեն, Խուան Գրիսը, Ժորժ Բրաքը։ Գիյոմ Ապոլիների և Կ․ Այնշտայնի հետ Սալմոնը եղել է առաջին արվեստագետը, որն ընդունել է աֆրիկյան ավանդական արվեստի ստեղծագործական մեծ նշանակությունը ավանգարդիզմի մշակույթի համար։
1964 թվականին Ֆրանսիական ակադեմիան Սալմոնին շնորհել է մրցանակ՝ բանաստեղծական վարպետության համար։
Ընտրված ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանաստեղծական ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Poèmes, Vers et prose, 1905
- Féeries, Vers et prose, 1907
- Le Calumet, Falque, 1910
- Prikaz, Paris, Éditions de la Sirène, 1919
- C'est une belle fille ! Chronique du vingtième siècle, Albin Michel, 1920
- Réédition chez Stock, 1922; puis aux Nouvelles Éditions Debresse, coll. Les Introuvables, Paris, 1956
- Le Livre et la Bouteille, Camille Bloch éditeur, 1920
- L'Âge de l'Humanité, Paris, Gallimard, 1921
- Ventes d'Amour, Paris, À la Belle Édition, chez François Bernouard, 1922
- Peindre, Paris, Éditions de la Sirène, 1921. Avec un portrait de l'auteur par Picasso
- Créances 1905-1910 (Les Clés ardentes. Féeries. Le Calumet). Paris, Gallimard, 1926
- Métamorphoses de la harpe et de la harpiste, Éditions des Cahiers Libres, 1926
- Vénus dans la balance, Éditions des Quatre Chemins, 1926
- Tout l'or du monde, Paris, Aux éditions du Sagittaire, chez Simon Kra, coll. Les Cahiers nouveaux no 36, 1927
- Carreaux 1918-1921 (Prikaz. Peindre. L'Âge de l'Humanité. Le Livre et la Bouteille), Paris, Gallimard, 1928
- Saints de glace, Paris, Gallimard, 1930
- Troubles en Chine, René Debresse éditeur, 1935
- Saint André, Paris, Gallimard, 1936
- Odeur de poésie, Marseille, Robert Laffont, 1944
- Les Étoiles dans l'encrier, Paris, Gallimard, 1952
- Vocalises, Paris, Pierre Seghers, 1957
- Créances, 1905-1910, suivi de Carreaux 1918-1921, Paris, Gallimard, 1968
- Carreaux et autres poèmes, préface de Serge Fauchereau, Paris, Poésie/Gallimard, 1986
Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tendres canailles, Paris, Librairie Ollendorff, 1913, Paris, Gallimard, 1921
- Monstres choisis, nouvelles, Paris, Gallimard, 1918
- Mœurs de la Famille Poivre, Genève, Éditions Kundig, 1919
- Le Manuscrit trouvé dans un chapeau, Société littéraire de France, 1919, Paris, Stock, 1924
- La Négresse du Sacré-Cœur, Paris, Gallimard, 1920, 2009
- Bob et Bobette en ménage, Paris, Albin Michel, 1920
- C'est une belle fille, Paris, Albin Michel, 1920
- L'Entrepreneur d'illuminations, Paris, Gallimard, 1921
- L'Amant des Amazones, Éditions de la Banderole, 1921
- Archives du Club des Onze, Nouvelle Revue Critique, 1924
- Une orgie à Saint-Pétersbourg, Paris, Aux éditions du Sagittaire, chez Simon Kra, Collection de la Revue européenne, no 13, 1925
- Comme un homme, Figuière
- Noces exemplaires de Mie Saucée, Jonquières
- Le Monocle à deux coups, Paris, Jean-Jacques Pauvert, 1968
Թատերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Natchalo Театр Искусств, 7 апреля 1922
- Deux hommes, une femme
- Sang d'Espagne
Քննադատական հոդվածներ և էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- La Jeune Peinture française, Paris, Albert Messein, 1912, Collection des Trente
- Histoires de Boches, ornées de dessins (clichés aux traits) par Guy Dollian. Paris, Société littéraire de France, 1917
- La Jeune Sculpture française, Paris, Albert Messein, 1919, Collection des Trente
- L'Art vivant, Paris, Georges Crès, 1920
- Propos d'atelier, Paris, Georges Crès, 1922
- La Révélation de Seurat, Bruxelles, Éditions Sélection, 1921
- Cézanne, Paris, Stock, 1923
- André Derain, Paris, Gallimard, 1924
- Modigliani, Les Quatre chemins, 1926
- Kisling, Éditions des Chroniques du Jour, 1927
- Henri Rousseau, dit le Douanier, Paris, Georges Crès, 1927
- Émile Othon Friesz, Éditions des Chroniques du Jour, 1927
- Chagall, Éditions des Chroniques du Jour, 1928
- L'Art russe moderne, Éditions Laville, 1928
- Léopold-Lévy, Éditions du Triangle
- Ortiz de Zarate, Éditions du Triangle
- Picasso, Éditions du Triangle
- L'érotisme dans l'art contemporain, Éditions Calavas, 1931
- Le Drapeau noir, 1927
- Léopold Gottlieb, 1927
- Voyages au pays des voyantes, Paris, Éditions des Portiques
- Le Vagabond de Montparnasse : vie et mort du peintre A. Modigliani, 1939
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gee M. Salmon, André // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T075374
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Bibliothèque nationale de France Record #11923498n // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Czech National Authority Database
- ↑ LIBRIS — 2018.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- André Salmon, Beth S. Gersh-Nešić: André Salmon on French Modern Art, Cambridge University Press, 2005, ISBN 978-0-521-85658-4
|