Անդրե Միշլեն
Անդրե Միշլեն ֆր.՝ André Michelin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 15, 1853 |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | ապրիլի 4, 1931 (78 տարեկանում) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզա Կենտրոնական դպրոց և Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Մասնագիտություն | ճարտարագետ, գործարանատեր և ավտոարշավորդ |
Գործունեություն | ճարտարագետ, ավտոարշավորդ |
Աշխատատու | Michelin |
Ամուսին | Սոֆի Վոլֆ (Sophie Wolff) |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | Պատվավոր Լեգեոնի շքանշան |
Անդամություն | Aéro-Club de France?, French Automobile Club? և Société des ingénieurs civils de France? |
Երեխաներ | Մարսել Միշլեն (Marcel Michelin) |
![]() |
Անդրե Ժյուլ Արիստիդ Միշլեն (André Jules Aristide Michelin, հունվարի 16, 1853, Փարիզի 3-րդ շրջան, Փարիզ - ապրիլի 4, 1931[1][2][3][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի ճարտարագետ և արդյունաբերող, 1877 թվականին Արհեստների և արվեստների բարձրագույն դպրոցի շրջանավարտ, իր եղբայր Էդուար Միշլենի հետ անվադողերի արտադրության Michelin ընկերության համահիմնադիր, 1900 թվականին Միշլենի «Կարմիր ուղեցույցի» հեղինակ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացել է ռոյալների հանրահայտ գործարանի սեփականատեր և դաշնակահար Օգյուստ Վոլֆի դստեր` Սոֆի Վոլֆի (1858—1918) հետ[6]։ 1889 թվականին իր եղբայր Էդուարի հետ ստեղծում է Michelin ընկերությունը, որը 1891 թվականին սկսում է զբաղվել օդադողերի (օդի ճնշմամբ գործող անվադողերի) արտադրությամբ։
1900 թվականին Անդրե Միշլենը ստեղծում է «Միշլենի կարմիր էքսկուրսավար», որը նաև հայտնի է «Կարմիր ուղեցույց» անունով`ավելի հայտնի և ազդեցիկ ռեստորանների վարկանիշային ցանկ, որում գնահատումն իրակաացվում է եռաստղ գնահատման համակարգով։
Այնուհետև, 1909 թվականին Անդրեն տարբեր երկրներում սկսում է Le Guide Rouge ուղեցույցների թողարկումը[7]։ 1/200 000 մասշտաբով նկարված Michelin քարտեզները աչքի են ընկնում իրենց միկրոսկոպիկ ճշտությամբ։
1900 թվականին իր եղբայր Էդուարի, կոմս Դիոնի, Ռենո եղբայրների, Լուի Պանարի (Louis Panhard) և այլ արդյունաբերողների հետ «Ավտո-վելո» («l’Auto-Vélo») սպորտային օրաթերթի համահիմնադիր, հետագայում հայտնի դարձած «Ավտո» («l’Auto») անունով, որը ղեկավարում էր հեծանվորդ և սպորտային լրագրող Անրի Դեգրանժը։ Օրաթերթը լույս է տեսնում 1900 թվականի հոկտեմբերի 16-ից 1944 թվականի օգոստոսի 17-ը։
Անդրե Միշլենը հանդիսանում էր Ֆրանսիայի աերակումբի համահիմնադիր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 մահվան վկայական
- ↑ «Шиномонтаж Братьев Мишлен» (ռուսերեն). www.ceo.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Н. С. (1890–1907). «Вольф, Огюст-Дезире-Бернар». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Андре Мишлен
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Michelin-ի պաշտոնական կայք(ռուս.)
- Ընկերության գլոբալ կայք(անգլ.)
- Միշլենի իսպանական Ուղեցույցի էջ(իսպ.)
- Եղբայրներն, ովքեր օգտվեցին հնարավորությունից(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Միշլեն» հոդվածին։ |
|