Անդրե Լոտ
Անդրե Լոտ (ֆրանսերեն՝ André Lhote, հուլիսի 5, 1885[1][2][3][…], Բորդո[4] - հունվարի 24, 1962[1][3][5][…], Փարիզ[4]), ֆրանսիացի կուբիստ նկարիչ, որը նկարում էր ուրվագիծ, դիմանկարներ, բնանկարներ և նատյուրմորտ։ Նա նաև ակտիվ և ազդեցիկ էր որպես արվեստի ուսուցիչ և գրող։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոտը ծնվել է 1885 թվականի հուլիսի 5-ին Բորդոյում[9]։ Սովորել է փայտագրություն և քանդակագործություն 12 տարեկանից։ 1898 թվականին ընդունվել է Բորդոյի Գեղարվեստի դպրոցը և մինչև 1904 թվականը սովորել է դեկորատիվ քանդակագործություն[10]։
Այնտեղ լինելով, նա սկսել է նկարել ազատ ժամանակ, և 1905 թվականին թողնելով տունը, տեղափոխվել է իր սեփական արվեստանոց՝ նվիրվելու նկարչությանը: Նա կրել է Գոգենի և Սեզանի ազդեցությունը և իր առաջին անհատական ցուցահանդեսը անցկացրել է «Galerie Druet»-ում 1910 թվականին՝ Փարիզ տեղափոխվելուց չորս տարի անց[11]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնապես ֆովիստական ոճով աշխատելուց հետո Լոտը տեղափոխվել է դեպի կուբիզմ և 1912 թվականին միացել է «Section d'Or» արվեստագետների ստեղծագործական միությանը, որը ցուցադրվում էր «Salon de la Section d'Or»-ում։ Նա ժամանակակից արվեստի մի քանի ներկայացուցիչների կողքին էր, որոնց թվում էին՝ Գլեյզը, Վիյոնը, Դյուշանը, Մեցինգերը, Պիկաբիան և Լա Ֆրեսնեյը։
Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը ընդհատել է նրա աշխատանքը և 1917 թվականին բանակից ազատվելուց հետո նա դարձել է Լեոնսե Ռոզենբերգի կողմից աջակցվող կուբիստների խմբից մեկը։ 1918 թվականին նա դարձելէ «Nouvelle Revue Française» ամսագրի հիմնադիրներից մեկը, որտեղ մինչև 1940 թվականը հրատարակել է հոդվածներ արվեստի տեսության վերաբերյալ։
1918-1920 թվականներին լոտը դասավանդել է Նոտր Դամ դե Շամ ակադեմիայում, այնուհետև Փարիզի այլ արվեստի դպրոցներում, ներառյալ Գրան Շոմիերի ակադեմիան և իր սեփական դպրոցը՝ Անդրե Լոտի ակադեմիան, որը նա հիմնել է Մոնպառնասում 1922 թվականին[12]։
Նա վերապատրաստել է տասնյակ երիտասարդ նկարիչների՝ Ելենա Մամմ Թորնթոն Ուիլսոն, Քրիստին Սալերի, Անրի Կարտիե Բրեսոն, Էրիկ Ադամսոն, Սայմոն Գելրիս, Ուիլյամ Քրոզյեր, Ուիլյամ Գեյսլեր, Ուիլյամ Ջիլիս, Էլվիր Գեբլեսկո Բիբեսկո, Կունո Վեբեր, Շարլոտ վան Փալանդ, Ուեսլի Ջոնսոն, Սավա Շումանովիչ, Մարգարետ Լեֆրանկ, Շիրլի Ռասսել, Գվինեթ Ջոնսթոն, Փոլ Քեյն, Ջուլի վան դեր Վին, Մայքլ Ուիշարտ, Լինո Սփիլիմբերգո, Հեկտոր Սգարբի, Թամարա դե Լեմպիցկա, Սարիկա Գոթ, Բերտա Էդերշայմ, Նենսի վան Օվերվելդտ, Պիեռետ Բլոխ, Սամիր Ռաֆի, Գերդա Սաթոն[13], Սառա Մարինդա Բեյքեր[14], Ժենեվիվ Պեզեթ[15], Շոկուհ Ռիազի[16], Ջավադ Համիդի[16], Էրեն Էյուբօղլու[17], Բեդրի Ռահմի Էլյուբողլու[16], Էլիզաբեթ Ռիվերս, Մեյնի Ջելեթ և Հելեն Ստյուարտ։
Լոտը լայնորեն դասախոսություններ է կարդացել Ֆրանսիայում և այլ երկրներում, այդ թվում՝ Բելգիայում, Անգլիայում, Իտալիայում և 1950-ական թվականներից նաև Եգիպտոսում և Բրազիլիայում: Եգիպտոսում Լոտն աշխատել է Էֆատ Նագիի հետ՝ օգտագործելով եգիպտական հնագիտությունը որպես աշխատանքի թեմա[18]:
Նրա աշխատանքը 1955 թվականին պարգևատրվել է Ազգային մրցույթի Գրան պրի գլխավոր մրցանակով, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի քանդակագործության հանձնաժողովը Լոտին նշանակել է Նկարիչների, փորագրիչների և քանդակագործների միջազգային ասոցիացիայի նախագահ:
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոտը մահացել է Փարիզում՝ 1962 թվականին[19]։
Աշխատանքների պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լանդշաֆտ Միրմանդե, 1939, յուղաներկ կտավ, 77,5 x 104,5 սմ, մասնավոր հավաքածու
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 André Lhí´te (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Artists + Artworks
- ↑ 5,0 5,1 5,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ https://lostartsalon.com/products/94397
- ↑ https://doi.org/10.1093/gao/9781884446054.article.T085427
- ↑ http://tyg23.pbox.pl/pl/5952/66/c/zapomniana-corka-chelmonskiego.html
- ↑ «André Lhote | French artist». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ Images and Insights, Hugh Lane Municipal Gallery Of Modern Art, 1993, 0951424637
- ↑ Reginald Howard Wilenski, Modern French Painters, Harcourt, Brace, 1949
- ↑ «Andre Lhote | French artist». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Gerda Sutton - Gallerease». gallerease.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Jules Heller; Nancy G. Heller (2013 թ․ դեկտեմբերի 19). North American Women Artists of the Twentieth Century: A Biographical Dictionary. Routledge. ISBN 978-1-135-63882-5.
- ↑ Akoun, J. P. A. (2005). Akoun: répertoire biographique d'artistes de tous pays des XIXe et XXe siècles. CV-XIX-XX. Cote de l'amateur. էջ 603. ISBN 9782859174293.
- ↑ 16,0 16,1 16,2 Frigeri, Flavia; Handberg, Kristian (2021 թ․ մարտի 24). New Histories of Art in the Global Postwar Era: Multiple Modernisms (անգլերեն). Routledge. ISBN 978-0-429-64058-2.
- ↑ Bloom, Jonathan; Blair, Sheila S.; Blair, Sheila (2009 թ․ մայիսի 14). Grove Encyclopedia of Islamic Art & Architecture: Three-Volume Set (անգլերեն). OUP USA. էջ 61. ISBN 978-0-19-530991-1.
- ↑ Pioneers: Saad El-Khadem and Effat Nagy Museum, Youmna Salah, 1 January 2011, Masress.com, Retrieved 17 September 2015
- ↑ «André Lhote | artnet». www.artnet.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- André Lhote at artcyclopedia.com
- Agence Photographique de la Réunion des musées nationaux et du Grand Palais des Champs-Elysées
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Լոտ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հուլիսի 5 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Բորդո քաղաքում ծնվածներ
- Հունվարի 24 մահեր
- 1962 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆրանսիացի արվեստագետներ
- 20-րդ դարի ֆրանսիացի գրողներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Արվեստաբաններ
- Դիմանկարիչներ
- Կուբիզմ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Ֆրանսիացի արվեստաբաններ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Ֆրանսիացի դիմանկարիչներ
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի փորագրիչներ
- Ֆրանսիացի քանդակագործներ