Անդրե Դեբյերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդրե Դեբյերն (André-Louis Debierne) (1874 Փարիզ - 1949 Փարիզ ), ֆրանսիացի քիմիկոս։ Հայտնագործել է ակտինիումը (1899 թ.), Մարիա Սկլոդովսկայա-Կյուրիի հետ համատեղ ստացել է մետաղական ռադիում (1910 թ.), 1911-ին ստեղծել է առաջին միջազգային ռադիումային էտալոնը։