Անդրես Էհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրես Էհին
Ehin, Andres.IMG 4314.JPG
Ծնվել է մարտի 13, 1940(1940-03-13)[1][2]
Ծննդավայր Տալլին, Էստոնիայի Հանրապետություն
Վախճանվել է դեկտեմբերի 10, 2011(2011-12-10)[1][2] (71 տարեկանում)
Մասնագիտություն հեղինակ, թարգմանիչ, գրող և բանաստեղծ
Լեզու էստոներեն[2]
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
Կրթություն Տարտուի համալսարան
Կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ Սպիտակ աստղի չորրորդ դասի շքանշան
Զավակներ Քրիստինա Էհին
Andres Ehin Վիքիպահեստում

Անդրես Էհին (էստ․՝ Andres Ehin, 13 մարտի, 1940, Տալլին – 10 դեկտեմբերի, 2011[3]), էստոնացի բանաստեղծ, գրող և թարգմանիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրես Էհինը ծնվել է 1940 թվականի մարտի 13-ին Տալլինում: Նրա ծնողները ծնունդով եղել են Ռուսաստանից, սակայն հաճախել են գերմանական լյութերական դպրոցներ: 1921 թվականին նրանք ստացել են Էստոնիայի քաղաքացիություն: Ընտանիքում խոսել են էստոներեն, ռուսերեն և գերմաներեն, իսկ որպես օտար լեզու իմացել են ֆրանսերեն: Անդրես Էհինի հայրն աշխատել է հարկային գերատեսչությունում, իսկ մայրը՝ որպես թարգմանչուհի, աշխատել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունում:

1958 թվականին դպրոցն ավարտելուց հետո Անդրես Էհինը սովորել է Տարտուի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, որտեղ մինչև 1964 թվականն ուսումնասիրել է ուգրո-ֆիննական լեզուներ: 1964-1965 թվականներին Անդրես Էհինը գերմաներեն է դասավանդել Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Ռատտաս սելկուպական գյուղում: 1964 թվականից մինչև 1972 թվականը նա եղել է էստոնական մշակութային տարբեր ամսագրերի խմբագիր: 1974 թվականից Անդրես Էհինն աշխատել է որպես արտահաստիքային հեղինակ և գրող:

1975 թվականին Անդրես Էհինն ամուսնացել է գրող և թարգմանիչ Լի Սեպելի (ծնվել է 1943 թվականին) հետ: Նրանք ունեն մեկ դուստր՝ բանաստեղծուհի Քրիստինա Էհինը: 1968 թվականից մինչև 1989 թվականը Անդրես Էհինը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ: Էստոնիայի անկախացումից հետո հարել է էստոնական կանաչ շարժմանը:

Անդրես Էհինի ստեղծագործություններում խիստ նշանակալի է սյուրռեալիզմի ազդեցությունը: Դրանից բացի նրա ստեղծագործությունների վրա զգալի է նաև մոդեռնիզմի ու էքսպրեսիոնիզմի ազդեցությունը: Բանաստեղծուհի Ելենա Սկուլսկայան ասել է. «Անդրե Էհինը, հավանաբար, էստոնացի ամենասրամիտ բանաստեղծն է: Նրա բանաստեղծություններում չեն հանդիպում մեռածներ. ամեն ինչ կենդանի է. և՛ բնությունը, և՛ իրերը, և՛ մեր սովորությունները...»[4]:

Անդրես Էհինն արժանացել է էստոնական բազմաթիվ գրական մրցանակների, որոնց թվում է Յուհան Լիյվի անվան մրցանակը (2004): Անդրես Էհինի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, լատվիերեն, լիտվերեն, ղազախերեն, ֆիններեն, շվեդերեն, անգլերեն, գերմաներեն, դանիերեն, ֆրանսերեն, հունգարերեն և իսպաներեն[4]:

Բանաստեղծությունների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hunditamm (1968)
  • Uks lagendikul (1971)
  • Luba linnukesel väljas jaurata (1977)
  • Vaimusõõrmed (1979)
  • Tumedusi rüübaten (1988)
  • Täiskuukeskpäev (1990)
  • Täiskuukeskpäev. Valitud luuletusi 1959-1988 (1990, անթոլոգիա)
  • Teadvus on ussinahk (1995)
  • Alateadvus on alatasa purjus (2000, ժողովածու)
  • Paluteder да mutrikorjaja (2004, նաև թարգմանված բանաստեղծություններ)

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Karske õhtupoolik (1972 г., պիես, Lembit Vahak կեղծանունով)
  • Ajaviite peerud lähvad lausa lõkendama (1980, պատմվածքներ)
  • Rummu Jüri mälestused (1996, վեպ)
  • Seljatas sada meest (1998, վեպ)
  • Tagaaetav (2000, պիես)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #139721401 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Մահախոսական(էստոներեն)
  4. 4,0 4,1 Скончался поэт Андрес Эхин

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Советской Эстонии: биобиблиографический словарь. 1984.
  • Andres Ehin: Täiskui. Koostaja Arne Merilai. Tartu: Tartu Ülikooli Kirjastus 2012.
  • Hanns Grube: Ehin ist wieder da. In: estonia 2/1996, S. 44-46.
  • An Interview with Andres Ehin. In: Estonian Literary Magazine 5 (1997), S. 8-9.
  • Aare Pilv: A funny and warm family. In: Estonian Literary Magazine 17 (2003), S. 20-23.
  • Taimi Paves: Andres Ehin. Beyond the Empire of Signs. In: Estonian Literary Magazine 32 (2011), S. 22-31.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]