Անդրեո Չեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեո Չեհ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 12, 1895(1895-09-12)[1]
ԾննդավայրLuduș, Մուրեշ, Ռումինիա
Մահացել էմարտի 9, 1979(1979-03-09)[1] (83 տարեկան)
Մահվան վայրՀաագա, Նիդերլանդներ[1]
Քաղաքացիություն Ռումինիա և  Հունգարիա
Մայրենի լեզուհունգարերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունսյունակագիր, գրող, կաթոլիկ քահանա, էսպերանտիստ, ուսուցիչ և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունIEI?
Ստորագրություն
Изображение автографа
 Andreo Cseh Վիքիպահեստում

Անդրեո Չեհ (ռումիներեն՝ Andreo Cseh, նաև՝ András և Andor, սեպտեմբերի 12, 1895(1895-09-12)[1], Luduș, Մուրեշ, Ռումինիա - մարտի 9, 1979(1979-03-09)[1], Հաագա, Նիդերլանդներ[1][2]), ռումին կաթոլիկ քահանա, անվանի էսպերանտիստ, էսպերանտոյի ուսուցման ինքնատիպ մեթոդի ստեղծող[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1895 թվականի սեպտեմբերի 12-ին, ռումինական Լուդուշ քաղաքում։ 1910 թվականից դարձել է էսպերանտիստ, 1919-ից՝ կաթոլիկ քահանա։ 1920 թվականին, Սիբու քաղաքում[4] աշխատելու ժամանակ, հորինել է էսպերանտոյի ուսուցման իր ինքնատիպ մեթոդը[5]</ref>[3][3], տեղում հաջողությամբ փորձարկել, որոշակի ճանաչում ձեռք բերել, հրավիրվել դասավանդելու նաև Տրգու-Մուրեշում[6], այնուհետև՝ Կլուժ-Նապոկայում[7]։

1922 թվականին, ընդունելով Հ. Ֆիշերի հրավերը, մեկնել է Բուխարեստ, որտեղ երկուսով հիմնադրել են Esperanto-Centro Rumana-ն (ռումինական էսպերանտո կենտրոնը)։ 1921 թվականին դարձել է Ռումինիայի գլխավոր պատվիրակը Էսպերանտոյի համաշխարհային ընկերակցությունում։ 1924-ին եպիսկոպոս Բարոն Մայլաթը ազատություն է շնորհել Չեհին, որպեսզի նա կարողանա ամբողջությամբ նվիրվել էսպերանտոյի տարածման գործին։ Այդ նույն տարում Անդրեո Չեհը դարձել է էսպերանտոյի միջազգային կենտրոնական կոմիտեի Կաղապար:Lien քարտուղար, պրոպագանդիստական նպատակներով այցելություններ կատարել մի շարք երկրներ։ Բացի այդ, նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել Ժնևում (1925), Դանցիգում (1927) և Բուդապեշտում (1929) էսպերանտոյի համաշխարհային համաժողովներ կազմակերպելու ուղղությամբ։ 1927 թվականի աշնանը էսպերանտոյի շվեդական համադաշնությունը (ֆեդերացիան) Չեհին հրավիրել է Շվեդիա, որտեղ նա այցլել է մի շարք քաղաքներ, դասընթացներ կազմակերպել (այդ թվում՝ երկրի խորհրդարանում)։ Հենց Շվեդիայից է սկսվել նրա «հաղթական առաքելություն-երթը» մի շարք երկրներով[8]։ Նրա դասընթացներն ամենուրեք արտակարգ հաջողությամբ են պսակվել, և մամուլն սկսել է գրել էսպերանտոյի վերածնունդ ապրելու մասին։

1929 թվականին Ստոկհոլմում լույս է տեսել Չեհի դասընթացի առաջին հրատարակությունը։ 1930 թվականի մայիսին, Յուլիա Ինսբրյուկերի և վերջինիս ամուսնու հետ համատեղ, Անդրեո Չեհը Հաագայում հիմնադրել է էսպերանտոյի միջազգային ինստիտուտը։ 1932-ին հիմնադրել է La Praktiko ամսագիրը (լույս է տեսել մինչև 1970 թվականը), դարձել դրա գլխավոր խմբագիրը[9]։

Կյանքի վերջին տարիներին Անդրեո Չեհը վերստին քահանա է դարձել։

Մահացել է 1979 թվականի մարտի 9-ին, Հաագայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #1018969055 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Marosludas en hongrois, autrefois nommé Ludoşul de Mureş en roumain actuellement : Luduș
  3. 3,0 3,1 3,2 Méthode Cseh
  4. Sibiu = Nagyszeben = Hermannstadt
  5. La Cseh-metodo(անգլ.)
  6. Târgu Mureș =Marosvásárhely
  7. Cluj = Kolozsvár
  8. En 1931 il se rendit à plusieurs reprises à Berlin pour enseigner Կաղապար:Lien
  9. Source : Encyclopédie de l'espéranto, Budapest, 1933 version originale en ligne Արխիվացված 2008-12-18 Wayback Machine

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Artur E. Iltis. Vortoj de Andreo Cseh («Words of Andreo Cseh»), Saarbrücken, 1984 / Internacia Esperanto-Instituto, Hague, 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեո Չեհ» հոդվածին։