Անդրեյ Օնիստրատ
Անդրեյ Օնիստրատ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Կիևի ազգային տնտեսագիտական համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | սպորտային գործադիր, գործարար և բանկիր |
Անդրեյ Արկադևիչ Օնիստրատ (ուկրաիներեն՝ Оністрат Андрій Аркадійович, հոկտեմբերի 8, 1973, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գործարար, բանկիր, Ուկրաինայի եռամարտի ֆեդերացիայի փոխնախագահ։
2009 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ն զբաղեցրել է «Национальный кредит» բանկի դիտորդական խորհրդի նախագահի պաշտոնը։ Յություբյան «Бегущий Банкир» (հայերեն՝ Վազող բանկիր) ալիքի հաղորդավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին Անդրեյ Օնիստրատը ավարտել է Կիևի ազգային տնտեսագիտական համալսարանն ու ստացել ֆինանսական մենեջմենթի մագիստրոսի որակավորման աստիճան։ 2005 թվականին դարձել է տնտեսագիտական գիտությունների թեկնածու և նույն համալսարանի Բանկային գործ ամբիոնի դոցենտ։ Կիևի ազգային տնտեսագիտական համալսարանի միջազգային ֆինանսների ամբիոնի դոցենտ է։
Երբ 2012 թվականի աշնանը Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից մի խումբ մարզիկներ Ուկրաինայի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի ղեկավարությանը մեղադրեցին կոռուպցիոն սխեմաների ու այդ օլիմպիական խաղերին Ուկրաինայի թեթև աթլետիկայի հավաքականի նախապատրաստման համար միջոցների ոչ նպատակային ծախսի մեջ, մարզիկներն Անդրեյ Օնիստրատին ներկայացրին որպես Ֆեդերացիայի նախագահի ցանկալի թեկնածու։
2012 թվականի նոյեմբերի 29-ին Օնիստրատն ընտրվել է Ուկրաինայի եռամարտի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում։ Վերջինս համակարգում է եռամարտի ոչ օլիմպիական սպորտաձևերի զարգացումը, տարիքային խմբերի շրջանում եռամարտը, սիրողական եռամարտը։ Եռամարտի մայրցամաքային լիգայի համակարգողն է։
2020 թվականին եղել է «Որոշում է Օնիստրատը» (ուկրաիներեն՝ Рішає Оністрат) ռեալիթի շոուի հաղորդավար, որը հեռարձակվում էր ICTV հեռուստաընկերությամբ[1]։ Վերջինս համանման ռուսական հաղորդման, որը վարում էր Վլադ Չիժովը, ուկրաինական տարբերակն է։
Մոտոսպորտային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ունի KAWASAKI ZX 10R մոտոցիկլետ։
- 2003 թվականին դարձել է Ճանապարհա-օղակային մոտոարշավների Ուկրաինայի գավաթի դափնեկիր, SSB (Super Sport Bike) և OPEN ճանապարհա-օղակային մոտոարշավների Ուկրաինայի առաջնության արծաթե մրցանակակիր։
- 2005 թվականին դարձել է «SBK» դասում Ուկրաինայի չեմպիոն։
2006 թվականին Ճանապարհա-օղակային մոտոարշավների Ուկրաինայի առաջնությունում գլխավորել է սեփական Info300 Racing Team հավաքականը։ 2006 թվականին թիմային հաշվարկով այն դարձել է Ուկրաինայի առաջնության հաղթող։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է։ Ունի վեց երեխա։ Նրա կինը դերասանուհի և հաղորդավարուհի Վալենտինա Խամայկոն է։ Ընդ որում, երեխաներից միայն չորսն են Խամայկոյից։
Որդիներից մեկը՝ Օստապը, Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ, 68-րդ առանձին եգերական բրիգադի կազմում, մասնակցել է մարտական գործողություններին։ Եղել է հարվածային անօդաչու թռչող ապարատների օպերատոր։ 2023 թվականի հունիսի 2-ին զոհվել է Ուգլեդարի համար մարտերում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «На каналі ICTV стартує нова програма про шахрайські схеми». Արխիվացված է օրիգինալից 2022-11-08-ին. Վերցված է 2022-11-08-ին.
- ↑ «Банкир Андрей Онистрат потерял на войне сына Остапа». Արխիվացված է օրիգինալից 2023-06-04-ին. Վերցված է 2023-06-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|