Jump to content

Անդրեյ Տուրկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Տուրկին
ռուս.՝ Андрей Алексеевич Туркин
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1975(1975-10-21)
ԾննդավայրՕրսկ, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 3, 2004(2004-09-03) (28 տարեկան)
Մահվան վայրԲեսլան, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, Ռուսաստան
ԳերեզմանՆիկոլո-Արխանգելսկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունռազմական գործիչ
ԱշխատատուVympel?
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության հերոս
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ Medal of Suvorov Medal "For Life Saving" և Medal "for  participation in anti-terrorist operations"
 Andrey Turkin Վիքիպահեստում

Անդրեյ Տուրկին (ռուս.՝ Андре́й Ту́ркин, հոկտեմբերի 21, 1975(1975-10-21), Օրսկ, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 3, 2004(2004-09-03), Բեսլան, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, Ռուսաստան), ռուսաստանցի զինվորական, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Հատուկ նշանակության կենտրոնի «Վիմպել» հատուկ ստորաբաժանման սպա, լեյտենանտ։ Մահացել է Բեսլանի ահաբեկչական հարձակման ընթացքում գերիների ազատագրման ժամանակ։ Հետմահու արժանացել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչման։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Տուրկինը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնության Օրսկ քաղաքում։ Մեծացել է առանց հոր, այդ իսկ պատճառով վաղ տարիքից սկսել է արհեստագործական հմտություններ ձեռքբերել։ Ուսման տարիներին դպրոցում հաճախել է նաև ձեռնամարտի խմբակի ու երգել երգչախմբում[1]։ Ութերորդ դասարանն ավարտելուց հետո, մորը օգնելու պատճառով, թողել է դպրոցը, ընդունվել Դինսկայա ստանիցայի թիվ 63 միջին մասնագիտական տեխնիկական ուսումնարան, որն ավարտել է «վարորդ-փականագործի» մասնագիտացմամբ[1]։

Ծառայությունը տաջիկ-աֆղանական սահմանին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի դեկտեմբերին Անդրեյ Տուրկինը զորակոչվում է ժամկետային զինվորական ծառայության։ 1993-1995 թվականներին ծառայել է Անդրբայկալյան զինվորական օկրուգի Պրիարգունսկի սահմանապահ ջոկատում։ 1994 թվականին Անդրեյ Տուրկինը Պրիարգունսկի սահմանապահ ջոկատի մոտոմանևրային խմբի կազմում ուղարկվում է Տաջիկստան և մասնակցում տաջիկ-աֆղանական սահմանին ընթացող մարտական գործողություններին։ 1995 թվականի հուլիսին սերժանտի կոչում զորացրվել է, ինչից հետո վերադարձել է Կրասնոդարի երկրամաս, որտեղ աշխատել և սովորել է ինստիտուտում[2]։

«Վիմպել» հատուկ ստորաբաժանումում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի ապրիլին Անդրեյ Տուրկինը ծառայության է անցնում «Վիմպել» ստորաբաժանման կազմում և մասնակցում Երկրորդ չեչենական պատերազմին ու Դուբրովկայում գերիների ազատ արձակման գործողությանը[2][3]։

Վերջին մարտը Բեսլանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիմպել» խմբի հետ միասին ժամանել է Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաք, որտեղ 2004 թվականի սեպտեմբերի 1-ին ավելի քան 30 ահաբեկիչ՝ Ռուսլան Խուչբարովի գլխավորությամբ, գրավել էր թիվ 1 դպրոցի շենքը՝ գերի վերցնելով ավելի քան 1100 երեխաների ու չափահասների[4][5]։

Այն բանից հետո, երբ երրորդ օրը դպրոցի սպորտդահլիճում, որտեղ պահվում էին ամենամեծ թվով պատանդները, պայթյուններ եղան, ինչի հետևանքով տանիքն ու սպորտդահլիճի լուսամուտները մասամբ փլուզվեցին, ողջ մնացած մարդիկ սկսեցին փախչել։ Օպերատիվ-մարտական խումբը, որի կազմում էր Անդրեյ Տուրկինը, հրաման ստացավ սկսելու դպրոցի գրոհը, քանի որ գրոհայինները սկսել էին անկանոն կրակ արձակել պատանդների ուղղությամբ[2]։ Տուրկինն առաջինն է ներթափանցում ճաշասրահ, որտեղ գրոհայինները տեղափոխել էին պայթյունի հետևանքով ողջ մնացած պատանդներին[6][7],ու անձամբ սպանում ահաբեկիչներից մեկին[2]։ Երբ մեկ այլ գրոհային պատանդների խմբի ուղղությամբ նռնակ է նետում, Տուրկինն իր մարմնով ընկնում է դրա վրա՝ զոհվելով, բայց փրկելով այդ մարդկանց[8][9][5]։

Մենք ճչում էինք, որ այստեղ պատանդներ կան որպեսզի չկրակեին։ Այնուհետ «Ալֆա» ստորաբաժանման մարտիկները կոտրեցին ճաղավանդակն ու ներս թռան դեպի ճաշասրահ։ Իբրահիմ անունով գրոհայինը վեր թռավ վառարանից, նետեց նռնակը՝ գոռալով «Ալլահ Աքբար»։ Պայթյուն եղավ, բեկորներից մի քանիսը հայտնվեցին ոտքիս մեջ։ Ալֆայականները ցատկեցին մեր վրա ու իրենց մարմնով ծածկեցին մեզ։ Հետո մեզ սկսեցին փրկել։ Ես չէի տեսել, որ իմ ոտքից արյուն է հոսում, փորձում էի կանգնել ու զգացի, որ ոտքերիս վրա չեմ կարողանում կանգնել։ Ես ընկա, բայց շարունակում էի սողալ։ Հետո ինձ դուրս բերեցին
- Նադեժդա Բադոևա՝ պատանդ, որին փրկել է Անդրեյ Տուրկինը[10]

Հատուկ նշանակության առաջադրանքի իրականացման ժամանակ ցուցաբերած արիության և հերոսության համար 2004 թվականի սեպտեմբերի 6-ին լեյտենանտ Անդրեյ Ալեքսևիչ Տուրկինը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հետմահու արժանացել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչման (մեդալ № 830)[2]:

Տուրկինը, «Ալֆա» և «Վիմպել» հատուկ ստորաբաժանումների ևս 8 աշխատակիցների հետ միասին, թաղվել է 2004 թվականի սեպտեմբերի 7-ին Մոսկվայի Նիկոլո-Արխանգելսկյան գերեզմանատանը[2][11][12][13]։

  • Օրսկ քաղաքի Փառքի ծառուղու Հերոսների ճեմուղում տեղադրվել է Անդրեյ Տուրկինի դիմաքանդակը[14]։ Նրա անվամբ կոչվել է Օրսկի թիվ 53 հարակրթական միջնակարգ դպրոցի կադետական դասարանը[15]։
  • Կրասնոդարի երկրամասի Դինսկայա ստանիցայում նրա պատվին անվանվել է փողոցներից մեկը[16], ինչպես նաև տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը[17][18]։ Դպրոցի մուտքի մոտ տեղադրված է հուշատախտակ[2]։ Ստանիցայում անց են կացվում նաև բռնցքամարտի առաջնություններ, որոնք նվիրված են Տուրկինի հիշատակին[19]։
  • Կրասնոդար քաղաքում Մարքեթինգի և սոցիալ-տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի շենքում, որտեղ սովորել է Անդրեյ Տուրկինը, տեղադրված է նրա հերոսությանը նվիրված հուշատախտակ[20]։
  • ՌԴ հերոս Ա. Տուրկինի անունով է նաև Սվերդլովսկի մարզի Նովայա Լյալյա քաղաքի հայրենասիրական դաստիարակության մանկադեռահասական կենտրոնը։ Կենտրոնի շենքի պատին տեղադրված է հուշատախտակ[21]։
  • Տուրկինի լուսանկարը տեղադրված է Չիտա քաղաքի Հերոս սահմանապահների ծառուղու պանթեոնում[22]։

Մայրը Վալենտինա Տուրկինան է[23], կինը՝ Նատալյան։ Ունի երկու որդի՝ Վլադիսլավը (2001 թվականին ծնված) և Անդրեյը (ծնվել է հոր մահվանից հինգ ամիս անց ու անվանակոչվել վերջինիս պատվին[24]): Տուրկինների և Բադոևների ընտանիքը միմյանց համարում են արյունակից բարեկամներ[16]։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռուսաստանի Դաշնության հերոս[2][16][8],
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալ[2],
  • Սուվորովի մեդալ[2],
  • «Զոհվածների փրկելու համար» մեդալ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Герой России Андрей Туркин». Официальный сайт военно-патриотического центра «Вымпел». Արխիվացված է օրիգինալից 2011-07-27-ին. Վերցված է 2011-07-21-ին.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 «Герой России Туркин Андрей Алексеевич». Сайт «Герои страны». Արխիվացված օրիգինալից 2020-10-01-ին. Վերցված է 2012-05-25-ին.
  3. ↑ Виталий Ушков (2012-11-17). «Андрей Туркин». Портал «Динские новости». Արխիվացված օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-02-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. ↑ «Оренбуржцы почтят минутой молчания память погибших в Беслане». REGNUM. 2012-09-03. Արխիվացված օրիգինալից 2013-09-09-ին. Վերցված է 2018-02-02-ին.
  5. 1 2 «Доклад комиссии Федерального собрания РФ» (PDF). Официальный сайт Совета Федерации РФ. 2006. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-05-25-ին. Վերցված է 2018-01-20-ին.
  6. ↑ Фатима Кусова (2014-08-31). «Беслан. Жизнь после смерти». Спецназ России. Արխիվացված օրիգինալից 2018-02-02-ին. Վերցված է 2018-02-02-ին.
  7. ↑ «Беслан. Другой жизни не было». РИА Новости. 2014-08-29. Արխիվացված օրիգինալից 2014-08-29-ին. Վերցված է 2018-02-02-ին.
  8. 1 2 Елена Орловская (2016-09-06). «Жители Кубани почтили память жертв террористических актов». Московский комсомолец. Արխիվացված օրիգինալից 2018-02-02-ին. Վերցված է 2018-02-02-ին.
  9. ↑ Татьяна Кузнецова (2008-09-03). «Спецназ ФСБ вспоминает своих, погибших в Беслане». Аргументы и факты. Արխիվացված օրիգինալից 2018-02-01-ին. Վերցված է 2018-02-02-ին.
  10. ↑ «27-е заседание по делу Кулаева». 2005-09-20. Արխիվացված է օրիգինալից 2007-08-14-ին. Վերցված է 2012-01-11-ին.
  11. ↑ «Смерть ради детей». Московский комсомолец. 2004-09-08. Արխիվացված օրիգինալից 2018-03-07-ին. Վերցված է 2018-03-07-ին.
  12. ↑ «На Николо-Архангельском кладбище прошла церемония поминовения погибших в Беслане спецназовцев». osradio.ru. 2009-09-05. Արխիվացված է օրիգինալից 2018-01-31-ին. Վերցված է 2019-08-29-ին.
  13. ↑ Десятый погибший в Беслане офицер ЦСН ФСБ, Михаил Кузнецов, похоронен в деревне Малышево Московской области.
  14. ↑ «Кто помнит Андрея Туркина?». orsk.ru. Արխիվացված է օրիգինալից 2017-04-30-ին. Վերցված է 2017-12-24-ին.
  15. ↑ Владислав Фронин (2007-09-06). «ФСБ - в кадре». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2017-12-24-ին. Վերցված է 2017-12-24-ին.
  16. 1 2 3 Индира Кодзасова (2013-09-03). «Герой Беслана. Спецназовец Андрей Туркин накрыл собой гранату, спасая детей». Аргументы и факты. Արխիվացված օրիգինալից 2016-03-19-ին. Վերցված է 2017-04-22-ին.
  17. ↑ Егор Казаков (2017-12-16). «Школа станицы Динской получила грант в размере 100 тысяч рублей». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-02-ին.
  18. ↑ Наталья Щербина (2016-10-22). «Вспомнили Героя России в его 41-й день рождения». Газета «РВС» Динского района. Արխիվացված օրիգինալից 2018-02-02-ին. Վերցված է 2018-02-02-ին.
  19. ↑ «Встреча с матерью Героя России Андрея Туркина». Сайт БОУ СОШ № 3 станицы Динской. 2012-12-02. Արխիվացված օրիգինալից 2015-07-13-ին. Վերցված է 2013-01-25-ին.
  20. ↑ «Памяти павших будьте достойны!». Официальный сайт Академии ИМСИТ. 2011-02-24. Արխիվացված օրիգինալից 2017-12-24-ին. Վերցված է 2017-12-24-ին.
  21. ↑ Зинаида Паньшина (2014-04-16). «Детскому центру в Новой Ляле присвоили имя защитника бесланской школы». Областная газета. Արխիվացված է օրիգինալից 2014-04-18-ին. Վերցված է 2017-04-22-ին.
  22. ↑ «Спецназ ФСБ готов к выполнению боевых задач в любых условиях». Комсомольская правда. 2013-10-08. Արխիվացված օրիգինալից 2018-02-01-ին. Վերցված է 2018-02-02-ին.
  23. ↑ Елена Орловская (2015-06-10). «Жители Кубани рассказали о друзьях, которые изменили их жизни». Московский комсомолец. Արխիվացված օրիգինալից 2015-06-11-ին. Վերցված է 2018-02-02-ին.
  24. ↑ «В Орске увековечена память об Андрее Туркине, погибшем при освобождении заложников в бесланской школе». 2008-09-05. Արխիվացված օրիգինալից 2015-07-14-ին. Վերցված է 2013-01-25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Տուրկին» հոդվածին։