Անդրեյ Տոշև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Տոշև
 
Կուսակցություն՝ Զվենո (ռազմականացված կազմակերպություն)
Կրթություն՝ Բրյուսելի ազատ համալսարան և Ժնևի համալսարան
Գիտական աստիճան՝ ակադեմիկոս
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ և ուսուցիչ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր ապրիլի 16, 1867(1867-04-16)
Ծննդավայր Ստարա Զագորա, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր հունվարի 10, 1944(1944-01-10) (76 տարեկան)
Վախճանի վայր Սոֆիա, Բուլղարիա
Թաղված Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն  Բուլղարիա

Անդրեյ Սլավով Տոշև (բուլղար․՝ Андрей Славов Тошев, ապրիլի 16, 1867(1867-04-16), Ստարա Զագորա, Օսմանյան կայսրություն - հունվարի 10, 1944(1944-01-10), Սոֆիա, Բուլղարիա), բուլղար դիվանագետ, գիտնական և քաղաքական գործիչ։ Բուլղարիայի 26-րդ վարչապետ (1935)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Տոշևը ծնվել է 1867 թվականի ապրիլի 16-ին Ստարա Զագորայում, Օսմանյան կայսրություն։ Տոշևը բնական գիտություններ է սովորել Ժնևում, իսկ 1891 թվականին ավարտել է Բրյուսելի համալսարանը[3]։ Նա դասավանդել է Սալոնիկի բուլղարական տղամարդկանց գիմնազիայում, Ստարա Զագորայում, Վառնայում և Սոֆիայի ռազմական ուսումնարանում։ 1900 թվականին Տոշևը դարձել է Բուլղարիայի գրական հասարակության գործող անդամ (այժմ՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիա

Տոշևը պետության ղեկավար է նշանակվել Բորիս III արքայի կողմից 1934 թվականի ռազմական հեղաշրջումից հետո[4][5]։ Նա արքայի ձեռքերում խաղատիկնիկ էր[6]։ Անդրեյը այդ պաշտոնը զբաղեցրել է շատ կարճ ժամանակ։ 1935 թվականի նոյեմբերի ընտրություններին հաղթել է Գեորգի Կյոսեիվանովը։

Տոշևը Սերբիայում (1909-1913) և Կոստանդնուպոլսում (1913-1914) եղել է Բուլղարիայի դեսպանը, ինչպես նաև եղել է Զվենո ռազմականացված կազմակերպության անդամ[7]։

Անդրեյ Տոշևը մահացել է 1944 թվականի հունվարի 10-ին Սոֆիայում՝ 76 տարեկան հասակում։ Հուղարկավորված է Սոֆիայի կենտրոնական գերեզմանոցում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ранни спомени 1873-1879» (1890)
  • «Ръководство за риторика и красноречие» (1901)
  • «Югозападна България във флористично отношение» (1902)
  • «Поглед върху икономическото положение на Сърбия» (1911)
  • «Балкански войни» (երկու հատորով՝ 1929, 1931)
  • «Бегли спомени» (1931)
  • «Полша в културно отношение» (1931)
  • «Сръбско-българската разпра» (1932)
  • «Малкото съглашение и неговият реорганизационен пакт» (1933)
  • «Страници из миналото на сръбско-българските отношения» (1941)
  • «Бегли спомени за Македония» (1941)
  • «Из Беломорието и Македония» (1942)
  • «България и нейните съседи» (1943)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. J. D. B. (1910). «Bulgaria». The Encyclopaedia Britannica; A Dictionary of Arts, Sciences, Literature and General Information. Vol. IV (BISHARIN to CALGARY) (11th ed.). Cambridge, England: At the University Press. էջ 786. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին – via Internet Archive.
  2. Pashanko Dimitroff, King of Mercy: Boris III of Bulgaria, 1894-1943, Wexford and Barrow, 1993, p. 157
  3. Александър Костов. България и Белгия. Икономически, политически и културни връзки (1879-1914). — София: Арт Медия Комюникейшънс, 2004. — С. 95. — ISBN 954-91634-1-5
  4. Charles A. Moser, Dimitrov of Bulgaria: A Political Biography of Dr. Georgi M. Dimitrov, Caroline House, 1979, p. 112
  5. S. G. Evans. A Short History of Bulgaria. — London: Lawrence and Wishart, 1960. — P. 173.
  6. S.G. Evans, A Short History of Bulgaria, London, Lawrence and Wishart, 1960, p. 173
  7. Frederick B. Chary, The History of Bulgaria, ABC-CLIO, 2011, p. 78

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ташо Ташев. Министрите на България 1879-1999. — София: АИ «Проф. Марин Дринов» / Изд. на МО, 1999. — ISBN 978-954-430-603-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Տոշև» հոդվածին։