Անդրեյ Սևեռնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյ Սևեռնի
Андрей Северный
Ծնվել էմայիսի 11, 1913(1913-05-11)[1]
Տուլա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 3, 1987(1987-04-03) (73 տարեկանում)
Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունաստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Հայդելբերգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերMSU Faculty of Mechanics and Mathematics
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
ՊարգևներՍտալինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ

Անդրեյ Բորիսովիչ Սևեռնի (ռուս.՝ Андрей Борисович Северный, ապրիլի 28, 1913 - ապրիլի 3, 1987), խորհրդային աստղագետ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1968), սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի համալսարանը (19351938-1946 թվականին աշխատել է Պ․ Կ․ Շտեռնբերգի անվան պետական աստղագիտական ինստիտուտում։ 1946 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Ղրիմի աստղադիտարանի աշխատակից, 1952 թվականին՝ տնօրեն։ Աշխատանքները նվիրված են Արեգակի ֆիզիկային, աստղերի ներքին կառուցվածքի տեսությանը և աստղերի մագնիսական դաշտերի ուսումնասիրությանը։ Ստեղծել է մի շարք գործիքներ Արեգակի ուսումնասիրության համար, այդ թվում՝ աշխարհում ամենամեծ աշտարակային արեգակնային դիտակներից մեկը։ Հայտնաբերել է Արեգակի պարբերական բաբախումները։ Իր գործունեությամբ Սևեռնին նպաստել է Բյուրականի և Ղրիմի աստղադիտարանների միջև գիտական կապերի ամրապնդմանը։ Միջազգային աստղադիտական միության փոխպրեզիդենտ (1964-1970), արտասահմանյան մի շարք ակադեմիաների և ընկերությունների անդամ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ պետական մրցանակ (1952)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Северный Андрей Борисович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 23 : Сафлор — Соан. — С. 130.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png