Անդրեյ Սանղելի
| Անդրեյ Սանղելի | |||
| |||
|---|---|---|---|
| 1 հուլիսի, 1992 - 24 դեկտեմբերի, 1996 | |||
| Նախորդող | Վալերի Մուրավսկի | ||
| Հաջորդող | Իոն Չուբուկ | ||
| |||
| 27 օգոստոսի, 1991 - 1 հուլիսի, 1992 | |||
| Հաջորդող | Վիտալի Գորինչոյ | ||
| Կուսակցություն՝ | ԽՄԿԿ | ||
| Կրթություն՝ | Մոլդովայի պետական ագրարային համալսարան | ||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
| Դավանանք | ուղղափառություն | ||
| Ծննդյան օր | հուլիսի 20, 1944 (81 տարեկան) | ||
| Ծննդավայր | Grinăuți, Rîșcani District, Beletsky Uyezd | ||
| Քաղաքացիություն | |||
| Պարգևներ | |||
Անդրեյ Նիկոլաևիչ Սանղելի (մոլդ.՝ Andrei Sangheli, հուլիսի 20, 1944, Grinăuți, Rîșcani District, Beletsky Uyezd), մոլդովացի քաղաքական գործիչ։ Եղել է Մոլդովայի վարչապետը[1] 1992 թվականից մինչև 1997 թվականը[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Սանղելին ծնվել է 1944 թվականի հուլիսի 20-ին Մոլդովական ԽՍՀ Եդինեցկի գավառի Գրինաուցի գյուղում (ներկայում՝ Մոլդովայի Հանրապետության Օկնիցայի շրջանում)։ Ստացել է ինժեներ-գյուղատնտեսի մասնագիտություն։ Եղել է ԽՄԿԿ անդամ 1967 թվականից մինչև 1991 թվականը, 1990-1991 թվականներին եղել է ԽՄԿԿ կենտկոմի անդամ։
1990 թվականի հունիսի 6-ին Անդրեյ Սանղելին նշանակվել է Մոլդովական ԽՍՀ գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարար մինչև 1991 թվականի օգոստոսի 27-ը, ապա շարունակել է զբաղեցնել այդ պաշտոնը մինչև 1992 թվականի հուլիսի 1-ը որպես Մոլդովայի Հանրապետության գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարար։
1992 թվականի հուլիսի 1-ին Մոլդովայի նախագահ Միրչա Սնեգուրը վարչապետի պաշտոնում հաստատել է Անդրեյ Սանղելիին։ Այդ նշանակումը եղել է «Ելցին-Սնեգուր կոնվենցիայի» պայմաններից մեկը, որն ապահովել է «հաշտության» կառավարության ձևավորումը։ 1994 թվականի ապրիլի 5-ին Սանղելին կրկին հաստատվել է Մոլդովայի վարչապետի պաշտոնում։
Անդրեյ Սանղելին եղել է Մոլդովայի ագրարա-դեմոկրատական կուսակցության թեկնածուն 1996 թվականի նախագահական ընտրություններում, որոնց արդյունքում զբաղեցրել է չորրորդ տեղը՝ հավաքելով ընտրողների ձայների 9,47 %-ը[4]։
1996 թվականի հունվարի 24-ին Անդրեյ Սանղելիի կառավարությունը հրաժարական է տվել[5][6]։ Անդրեյ Սանղելիի թեկնածությունը ներկայացվել է 1998 թվականի խորհրդարանական ընտրություններում Մոլդովայի ագրարա-դեմոկրատական կուսակցության կողմից, սակայն կուսակցությունը չի հաղթահարել ձայների նվազագույն քանակի պատնեշը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Party Favoring Ties With Russia Builds Lead in Moldova Elections
- ↑ Presidential election still up in air
- ↑ Premierul RM în anii 1992-1997, Andrei Sangheli: "Comuniștii nu s-or mai întoarce la putere"
- ↑ rulers.org- 17. November 1996
- ↑ J. F. Brown Forging Ahead, Falling Behind. — 1997.
- ↑ "Political situation in Republic of moldova. election from 2009 - Creacking the BMD"
