Անդրեյ Պլենկովիչ
Անդրեյ Պլենկովիչ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Խորվաթիայի ժողովրդավարական միության |
---|---|
Կրթություն՝ | Զագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և international forum participant |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | ապրիլի 8, 1970[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիա |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Q85965242? |
Ամուսին | Ana Maslać? |
Կայք՝ | andrejplenkovic.com |
Պարգևներ | |
Անդրեյ Պլենկովիչ (խորվ.՝ Andrej Plenković, ապրիլի 8, 1970[1][2], Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ իրավաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Ուկրաինայի և ԵՄ-ի միջև խորհրդարանական համագործակցության կոմիտեի ղեկավար (միաժամանակ արտաքին գործերի կոմիտեի ղեկավարի տեղակալն է)[3]։ 2016 թվականի հոկտեմբերի 19-ից Խորվաթիայի վարչապետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Զագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Համալսարանում սովորելու ընթացքում Պլենկովիչը 1991-1992 թվականներին աշխատել է որպես Խորվաթիայում եվրոպական համայնքի դիտորդական առաքելության կամավոր թարգմանիչ։ 1990-ականների սկզբին նա հետաքրքրվել է Եվրոպայով և ակտիվորեն մասնակցել է իրավաբան ուսանողների եվրոպական ասոցիացիային (ELSA), որի նախագահը եղել է 1991 թվականին Զագրեբում՝ Elsa Croatia-ի առաջին նախագահը 1992 թվականին և Elsa-ի միջազգային կոմիտեի նախագահը, որը գտնվում է Բրյուսելում։ Այդ ընթացքում Պլենկովիչը մասնակցել է բազմաթիվ կոնֆերանսների ողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում, ինչպես նաև բազմաթիվ սիմպոզիումների կազմակերպմանը Խորվաթիայում։
1993 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Խորվաթիայի ԱԳՆ-ում։ 2002 թվականից եղել է ԵՄ-ում Խորվաթիայի պաշտոնական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ։ Նաև զբաղեցրել է Ֆրանսիայում փոխդեսպանի և եվրոպական ինտեգրման հարցերով պետքարտուղարի պաշտոնները։
2011 թվականին դարձել է խորվաթական սաբորի անդամ Խորվաթական Ժողովրդավարական համագործակցությունից, Պահպանողական կուսակցությունից, որը մտնում է ԵԺԿ-ի կազմի մեջ։ ԵՄ-ին Խորվաթիայի միանալուց հետո 2013 թվականին ընտրվել է Եվրախորհրդարան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|