Անդրեյ Պանտև
Անդրեյ Պանտև բուլղար․՝ Андрей Пантев | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1939[1] (85 տարեկան) Ռակովիցա, Բուլղարիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Ազգություն | բուլղարացի |
Մասնագիտություն | պատմություն |
Հաստատություն(ներ) | Սոֆիայի համալսարան Բուլղարիայի գիտությունների ակադեմիային կից պատմության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Պաշտոն(ներ) | Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ և Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ |
Ալմա մատեր | Սոֆիայի համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն[2], անգլերեն և ռուսերեն |
Պարգևներ | «Պլատոն» համաշխարհային ակադեմիայի մրցանակ |
Անդրեյ Լազարով Պանտև (բուլղար․՝ Андрей Лазаров Пантев, մարտի 26, 1939[1], Rakovitsa, Բուլղարիայի թագավորություն[1]), բուլղարացի պատմաբան, Բուլղարիայի գիտությունների ակադեմիաի և «Պլատոն» համաշխարհային ակադեմիայի ակադեմիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Պանտևը ծնվել է 1939 թվականի մարտի 26-ին մանկավարժների ընտանիքում[3]՞ 1954 թվականին ավարտել է Վիդին քաղաքի գիմնազիան, այնուհետև ուսումը շարունակել է Սոֆիայի պետական համալսարան պատմության ֆակուլտետում, որն ավարտել է 1961 թվականին։ 1962-1965 թվականներին աշխատել է Վիդինի պատմության թանգարանում, այնուհետև ընդունվել է Սոֆիայի համալսարանի ասպիրանտուրա։ 1967 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, իսկ 1984 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի կոչում։ Ստաժավորում է անցել Մեծ Բրիտանիայում 1969 թվականին և ԱՄՆ-ում 1979 թվականին։
1967-1974 թվականներին Անդրեյ Պանտևը եղել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1975 թվականից՝ դոցենտ, իսկ 1985 թվականից՝ Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսոր։ 1982-1984 թվականներին ԱՄՆ-ում դասավանդել է Բալկանյան թերակղզու երկրների պատմություն։ Վելիկո Տիռնովոյի համալսարանի, Գեղարվեստի ազգային ակադեմիայի, Պլովդիվի համալսարանի, Ազգային ու համաշխարհային տնտեսության համալսարանի, «Նեոֆիտ Ռիլսկի» հարավարևմտյան համալսարանի և այլ համալսարանների պատվավոր պրոֆեսոր է։ 1990 թվականից Բուլղարիայի ամերիկանիստիկայի միության նախագահն է, 1999 թվականից՝ «Սուրբ Գեորգի Սոֆիացու» քաղաքացիական միության նախագահ։
Հեղինակել է ավելի քան 300 հրատարակություններ բուլղարերեն, անգլերեն, ռուսերեն և գերմաներեն, տպագրել ավելի քան 40 գրքեր, կազմել ու հրատարակել հանրագիտարանների ու ուղեցույցների շարքեր։ 2002 թվականին արժանացել է «Պլատոն» համաշխարհային ակադեմիայի մրցանակի։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Պանտևն ընտրվել է Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավոր (39-րդ, 40-րդ, 41-րդ) «Կոալիցիա հանուն Բուլղարիայի» շարժման կողմից։ 2009 թվականի հուլիսի 14-ին ղեկավարել է Ազգային ժողովի 41-րդ նստաշրջանը։
2008 թվականի մարտին Անդրեյ Պանտևը ստորագրել է Բուլղարիայի կառավարությանն ուղղված բաց նամակը, որում խնդրում էին չճանաչել Կոսովոյի անկախությունը՝ դատապարտելով սերբերի՝ իրենց «արյամբ ու հավատով եղբայրների» դավաճանության փորձը և նամակն ավարտելով հետևյալ հարցադրումով՝ «Դուք մա՞րդ եք, դուք կու՞յր եք, թե՞ ուղղակի ծախված եք»[4]։ Չի սատարում Բուլղարիայի անդամակցությանը ՆԱՏՕին, պնդում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ոչ մի օգուտ չի տվել այն երկրներին, որոնց տարածք է ներխուժել երբևէ։ Անդրեյ Պանտևը կողմ է Ռուսաստանի դիրքորոշմանը Ղրիմի պատկանելության ու Դոնբասի կոնֆլիկտի վերաբերյալ[5]։ Անդրեյ Պանտևը կարծում է, որ Ռուսաստանն ամենամեծ ներդրումն է ունեցել Բուլղարիան թուրքական տիրապետությունից ազատագրելու ու երկրի անկախությունը վերականգնելու գործում[6]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Англия срещу Русия на Балканите: 1879-1894 (1972 г.)
- Българския въпрос във Великобритания 1876 (1981 г.)
- Историческа българистика в Англия и САЩ 1856-1919 (1986 г.)
- Революция и реформи в Западна Европа и Северна Америка, XVII–XVIII в. (1988 г.)
- Христофор Колумб и новият свят (за деца, 1989 г.)
- Защо две Америки (1991 г.)
- История на България. Т. 7 (1991 г., съавт.)
- Години на демокрация? (1992 г.)
- История на България (1993 г., съавт.)
- Раждането на модерната демокрация (1993 г.)
- US Project for Determining the Borders of Bulgaria: 1918-1919 (USA, 1993 г.)
- САЩ и българския териториален въпрос 1919 (на английски, Ню Лексингтън, Охайо, 1993 г.)
- История на новото време (1994 г., съавт.)
- Проблеми на новата и най-новата стопанска история (1994 г., съавт.)
- "Стефан Стамболов – хъшът държавник, или Българският Бисмарк (1994 г.)
- Хронологична енциклопедия на света, т. V (1995 г., съавт.)
- За Стамболов в часа на България (1995 г.)
- Cultural and Intercultural Traditional Perspectives in Europe (Strasburg, 1995 г.)
- Българският април 1876 г. в Англия и САЩ (1996 г.)
- Историческата еволюция и политическа демокрация (1997 г.)
- Другата версия (1998 г.)
- 100 най-известни българи в нашата история (1997 г., съавт.)
- Гладстон и българите (1999 г., съавт.)
- Светът след Иисус (1999 г., съавт.)
- Стоте най-влиятелни българи в нашата история (1999 г.)
- Исторически многоточия (1999 г.)
- Българската история в европейския контекст (2000 г.)
- Сир, това е революция (2001 г.)
- Исторически въпросителни изд. РИВА, София (2003 г.)
- Носът на Клеопатра изд. РИВА, София (2004 г.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Strazha.bg
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Пожелахте да говори: Андрей Пантев Արխիվացված 2014-01-11 Wayback Machine, „Нека говорят… с Росен Петров“, 3 март 2013.
- ↑ „Луди водят слепи – Отворено писмо на сто български интелектуалци“ – mediapool.bg, 20.03.2008. (բուլղ.)
- ↑ РОФ. АНДРЕЙ ПАНТЕВ: ВЕЗДЕ, ГДЕ ВМЕШАЛСЯ АЛЬЯНС - ЛУЧШЕ НЕ СТАЛО Արխիվացված 2017-08-04 Wayback Machine (ռուս.)
- ↑ Андрей Пантев, профессор Софийского университета: Вступившись за Болгарию, Россия повела себя как самая европейская страна мира Արխիվացված 2017-08-04 Wayback Machine (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Био-библиография Արխիվացված 2013-03-10 Wayback Machine (բուլղ.)
- ВИП Портал: Сайт за Андрей Пантев Արխիվացված 2013-03-10 Wayback Machine (բուլղ.)
- Източник на снимката: В-к „Сега“ от 8 ноември 2005 г. (բուլղ.)
- БНТ Панорама; 06.02.2009 Արխիվացված 2011-05-11 Wayback Machine (բուլղ.)
- Статьи на сайте Академии Google
- Открийте повече от и за Андрей Пантев в Своден каталог НАБИС – национален каталог на академичните библиотеки в България (բուլղ.)
|