Անդրեյ Պանյուկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Պանյուկով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 25, 1994(1994-09-25)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, Ռուսաստան
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
-2007 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
2007-2008 Ռուսաստան Մեգասֆերա (Մոսկվա)
2008-2010 Ռուսաստան Մոսկվա
2010-2012 Ռուսաստան Դինամո (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2015 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 6 (1)
2013  Ռուսաստան Խիմկի 8 (0)
2014  Ռուսաստան Սպարտակ Նալչիկ 12 (2)
2014  Ռուսաստան Բալթիկա 7 (1)
2015  Լիտվա Ատլանտաս 15 (17)
2015-2017 Լիտվա Ատլանտաս 21 (14)
2015-2016  Ֆրանսիա Այաչչո 23 (6)
2016 ֆարմ ակումբՖրանսիա Այաչչո Բ 5 (7)
2016  Պորտուգալիա Բրագա Բ 6 (0)
2017-2019 Ռուսաստան Զենիթ (ՍՊԲ) 2 (0)
2017-2018 ֆարմ ակումբՌուսաստան Զենիթ 2 26 (14)
2018-2019  Ռուսաստան Ուրալ 21 (6)
2019-մ․հ․ Ռուսաստան Ուրալ 27 (4)
Ազգային հավաքական
2011 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 7 (3)
2011-2012 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18) 11 (11)
2012-2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 8 (4)
2012-2015 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 17 (8)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անդրեյ Վլադիմիրովիչ Պանյուկով (ռուս.՝ Андрей Владимирович Панюков, սեպտեմբերի 25, 1994(1994-09-25)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Եկատերինբուրգի «Ուրալ» ակումբի հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանյուկովը ծնվել է Մոսկվայում, որտեղ սկսել է ֆուտբոլով զբաղվել «Սպարտակի» դպրոցում, որին հաջորդել են «Լոկոմոտիվը», «Մեգասֆերան» և «Մոսկվան», որից հետո նա հայտնվել է «Դինամոյի» դպրոցում[2]։ 2011 թվականի մարտին հայտավորվել է «Դինամոյում» Ռուսաստանի առաջնությանը մասնակցելու համար։ Երիտասարդական թիմի կազմում նորամուտը նշել է հուլիսի 23-ին՝ «Ռոստովի» հետ խաղում (5:1), որում փոխարինման է դուրս եկել 78-րդ րոպեին, իսկ 82-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ[3]։ Ընդհանուր առմամբ 2011 թվականի երիտասարդական առաջնությունում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում խփել է երեք գնդակ։ 2011/12 թվականի մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում, խփել 13 գնդակ, ինչի շնորհիվ դարձել է երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու, իսկ «Դինամոյի» երիտասարդական թիմը դարձել է նրա հաղթողը։

2012 թվականի ամռանը նախամրցաշրջանային հավաք է անցկացրել «Դինամոյի» առաջին թիմի հետ։ Հուլիսի 14-ին «Յունգշիլեի» հետ ընկերական խաղում (7:2) աչքի է ընկել հեթ-տրիկով[4]։ Հուլիսի 19-ին նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, որը նախատեսվել է 3 տարվա համար[5]։ Հուլիսի 21-ին Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ խաղում (0:1) նշել է նորամուտը Պրեմիեր լիգայում։ Պանյուկովը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 78-րդ րոպեին՝ փոխարինելով Լեանդրո Ֆերնանդեսին[6]։ Հոկտեմբերի 31-ին խփել է իր առաջին գոլը «Դինամոյի» առաջին թիմում՝ հաղթական գոլ խփելով «Խիմկիի» դեմ գավաթային խաղում (2։ 1)[7]։

2013 թվականի փետրվարի 20-ին վարձավճարով տեղափոխվել է «Խիմկի»[8][9]։ 2014 թվականի փետրվարի 4-ին նույնպես վարձավճարով տեղափոխվել է «Սպարտակ Նալչիկ» ակումբ[10]։ 2014 թվականի հուլիսի 25-ին վարձավճարով տեղափոխվել է Կալինինգրադի «Բալթիկա»[11]։ Պայմանագիրն ստորագրվել է 1 տարի ժամկետով՝ 2015 թվականի ձմռանը վարձակալությունից խաղացողին հետ կանչելու իրավունքով։ 2014 թվականի նոյեմբերին ակումբն ու խաղացողը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը[12]։

2015 թվականի հունվարի 19-ին Պանյուկովը վարձավճարով տեղափոխվել է Լիտվայի «Ատլանտաս» մինչև 2014/15 թվականի մրցաշրջանի ավարտը[13]։ 2015 թվականի փետրվարի 28-ին կայացած իր առաջին խաղում «Տրակայ» ակումբի դարպասը խփած 4 գոլի հեղինակ է դարձել[14]։ 2015 թվականի մարտի 17-ին ևս չորս գոլ է խփել Լիտվայի առաջնության 4-րդ տուրի՝ «Շյաուլյայի» դեմ խաղում (5։ 0)[15]։ 2015 թվականի հունիսին «Դինամոյի» հետ պայմանագրի ավարտից հետո մնացել է «Ատլանտասում»[16]։

2015 թվականի օգոստոսի 31-ին ֆրանսիական «Այաչոն» Պանյուկովի հետ վարձավճարային պայմանագիր է կնքել մեկ մրցաշրջանի համար[17]։ 2016 թվականի հունիսին վարձավճարով պետք է տեղափոխվեր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի «Նիմ» ակումբ[18], սակայն 2016 թվականի հուլիսի 16-ին հայտնի է դարձել, որ Պանյուկովը վերադառնում է «Ատլանտաս» վիզայի հետ կապված խնդիրների պատճառով։

2016 թվականի ամռանը պորտուգալական «Բրագան» մեկ տարվա վարձավճարային պայմանագիր է կնքել Պանյուկովի հետ[19][20]։ Մրցաշրջանի ընթացքում տեղափոխվել է երկրորդ թիմ, որտեղ մասնակցել է ընդամենը 6 խաղի։ Հունվարի 30-ին պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ[21]։ 2017-ի փետրվարին կրկին վերադարձել է «Ատլանտաս»[22]։ 2017 թվականի օգոստոսի 10-ին 3 տարվա պայմանագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ[23]։ Ռուսաստանի առաջնությունում նորամուտը նշել է օգոստոսի 20-ին «Ամկարի» դեմ արտագնա խաղում (1:0)՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 80-րդ րոպեին։ 2019 թվականի հունիսի 27-ին պաշտոնապես տեղափոխվել է «Ուրալ» ակումբ՝ կնքելով 4 տարվա պայմանագիր, ընդ որում, նախորդ ակումբը պահպանել է գնման առաջնային իրավունքը։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին հանդես է եկել Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում, որի կազմում անցկացրել է երեք հանդիպում։

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

(ճշգրտվել է 6 ապրիլի 2019-ի դրությամբ)

Ակումբ Լիգա Մրցաշրջան Լիգա Գավաթ[24] Եվրոգավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Դինամո (Մոսկվա) Պրեմիեր լիգա 2012/13 3 0 1 1 1 0 5 1
2013/14 3 1 1 0 0 0 4 1
Ընդհանուր 6 1 2 1 1 0 9 2
 Ռուսաստան Խիմկի ՖԱԼ 2012/13 8 0 0 0 0 0 8 0
Ընդհանուր 8 0 0 0 0 0 8 0
 Ռուսաստան Սպարտակ (ՆՉ) ՖԱԼ 2013/14 12 2 0 0 0 0 12 2
Ընդհանուր 12 2 0 0 0 0 12 2
 Ռուսաստան Բալթիկա ՖԱԼ 2014/15 7 1 2 0 0 0 9 1
Ընդհանուր 7 1 2 0 0 0 9 1
 Լիտվա Ատլանտաս Լիգա Ա 2015 15 17 3 0 2 0 20 17
Ընդհանուր 15 17 3 0 2 0 20 17
Լիտվա Ատլանտաս Լիգա Ա 2015 5 3 0 0 0 0 5 3
2016 2 0 0 0 2 0 4 0
2017 14 11 0 0 0 0 14 11
Ընդհանուր 21 14 0 0 2 0 23 14
Ընդհանուր «Անտլանտասում» 36 31 3 0 4 0 43 31
 Ֆրանսիա Այաչո Լիգա 2015/16 23 6 3 0 0 0 26 6
Ընդհանուր 23 6 3 0 0 0 26 6
ֆարմ ակումբՖրանսիա Այաչչո Բ ՍԱՖ 2 2015/16 5 7 0 0 0 0 5 7
Ընդհանուր 5 7 0 0 0 0 5 7
 Պորտուգալիա Բրագա Բ Սեգունդա լգիա 2015/16 6 0 0 0 0 0 6 0
Ընդհանուր 6 0 0 0 0 0 6 0
Ռուսաստան Զենիթ Պրեմիեր լիգա 2017/18 2 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 2 0 0 0 0 0 2 0
ֆարմ ակումբՌուսաստան Զենիթ ՖԱԼ 2017/18 26 14 0 0 0 0 26 14
Ընդհանուր 26 14 0 0 0 0 26 14
 Ռուսաստան Ուրալ Պրեմիեր լիգա 2018/19 21 6 5 1 0 0 26 7
Ընդհանուր 21 6 5 1 0 0 27 8
Ընդհանուր կարիերայում 144 67 14 2 5 0 153 69

Պրեմիեր լիգայի ակումբների երիտասարդական առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

(ճշգրտվել է 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ)

Ակումբ Մրցաշրջան Խաղեր Գոլեր
Ռուսաստան Դինամո ե (Մոսկվա) 2011 9 3
2011/12 13 13
2012/13 10 9
2013/14 12 10
Ընդհանուր կարիերայում 44 35

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիտվայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2015
  • Ռուսաստանի երիտասարդական առաջնության հաղթող - 2011/12
  • Համագործակցության դավաթի դափնեկիր - 2013
  • Լիտվայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2014/15

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու - 2011/12 (13 գոլ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «АНДРЕЙ ПАНЮКОВ: КУРАНЬИ СКАЗАЛ, ЧТОБЫ Я НЕ ЗАЗНАВАЛСЯ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
  3. Первенство России молодёжных команд 2010/2011, 17-й тур, № 134(չաշխատող հղում)
  4. ««ЮНГШИЛЕ» (ЮНГШИЛЕ, ШВЕЦИЯ) — «ДИНАМО» (МОСКВА) — 2:7 (2:4)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
  5. ««ДИНАМО» ПРОДЛИЛО КОНТРАКТ С АНДРЕЕМ ПАНЮКОВЫМ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
  6. СОГАЗ-Чемпионат России по футболу 2012/2013, 1-й тур, № 4 Արխիվացված 2012-07-26 Wayback Machine
  7. Динамо — Химки — 2:1
  8. Андрей Панюков арендован «Химками»
  9. ««Химки» арендовали Андрея Панюкова». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
  10. «Андрей Панюков пополнил ряды нальчикского «Спартака» | Официальный сайт ПФК «Спартак-Нальчик»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  11. «Балтика и нападающий Динамо (М) Андрей Панюков подписали контракт». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  12. «ФК Балтика Калининград :: Новости :: Балтика — Анжи». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
  13. Футболист московского «Динамо» Панюков на правах аренды перешёл в «Атлантас»
  14. Панюков оформил покер в первом матче за «Атлантас»
  15. Панюков оформил второй покер за «Атлантас»
  16. История переходов Андрея Панюкова
  17. «Аяччо» арендовал Панюкова
  18. Французский «Ним» арендует Панюкова
  19. «Брага» арендовала форварда молодёжной сборной России Панюкова
  20. Форвард молодёжной сборной России Панюков перешёл в «Брагу»
  21. «Андрей Панюков уходит из «Браги»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  22. Панюков вернулся в литовский «Атлантас»
  23. Андрей Панюков присоединился к «Зениту»
  24. Ռուսաստանի գավաթ, Լիտվայի գավաթ, Ֆրանսիայի գավաթ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Պանյուկով» հոդվածին։