Անդրեյ Պալեոլոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Պալեոլոգ
Andreas Palaiologos portrait.png
 
Մասնագիտություն՝ գահի հավակնորդ
Ծննդյան օր հունվարի 17, 1453
Ծննդավայր Մորեայի բռնապետություն, Հունաստան
Վախճանի օր հունիս 1502 (49 տարեկան)
Վախճանի վայր Հռոմ, Պապական մարզ
Գերեզման Հռոմ
Թաղված Հռոմ
Դինաստիա Պալեոլոգոսների հարստություն
Քաղաքացիություն Labarum of the Roman Empire (simple).png Բյուզանդական կայսրություն
Հայր Թոմաս Պալեոլոգ
Մայր Եկատերինա Զաքարիա
Ամուսին Կատերինա Պալեոլոգ
Զավակներ Մարիա Պալեոլոգ

Անդրեյ Պալեոլոգ (հունվարի 17, 1453, Մորեայի բռնապետություն, Հունաստան - հունիս 1502, Հռոմ, Պապական մարզ), Բյուզանդիայի տիտղոսակիր կայսր և Մորեայի բռնապետ 1465 թվականից մինչև իր մահը՝ 1502 թվականը, բյուզանդական գահի օրինական ժառանգորդը։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Պալեոլոգի և Կատերինա Զաքարիայի որդին է, կայսր Մանուել II Պալեոլոգի թոռը և Կոստանդին XI Դրագաշի եղբորորդին, Մոսկվայի մեծ դքսուհի Սոֆյա Պալեոլոգի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1453 թվականի մայիսի 29-ին Կոստանդնուպոլսի անկումից հետո Անդրեյը շարունակել է ապրել Մորեայում մինչև 1460 թվականը, որի ղեկավարն էր նրա հայր Թոմաս Պալեոլոգը՝ Կոստանդին XI Դրագաշի կրտսեր եղբայրը։ Օսմանյան կայսրության Մորեա ներխուժումից հետո Պապական արքունիքի պաշտպանության ներքո Անդրեյը փախել է Իտալիա՝ Հռոմ[1]։

Անդրեյը մնացել է Իտալիայում։ Նրան շրջապատում վերաբերվել են որպես կայսերական գահի ժառանգորդի։ Անդրեյն ինքը միշտ հանդես է եկել որպես Կոստանդնուպոլսի կայսր[2]։

Անդրեյ Պալեոլոգը՝ Մոսկվա այցի ժամանակ, ինչպես պատկերված է 16-րդ դարի ռուսական տարեգրության մեջ

1480 թվականին նա եկել է Մոսկվա, որտեղ, ակնհայտորեն, փորձել է բարելավել իր ֆինանսական վիճակը և բացի այդ նա իր դուստր Մարիային ամուսնացրել է արքայազն Վասիլի Վերեյսկու հետ։

1480 թվականին նա ամուսնացել է Կատերինա անունով մի հասարակ հռոմեացի կնոջ հետ և պարտքերի մեջ ընկել։ Անդրեյը համոզել է Հռոմի պապ Սիքստոս IV-ին երկու միլիոն դուկատ տալ իրեն դեպի Մորեա արշավանք կազմակերպելու համար, բայց դրանք ծախսել է այլ նպատակներով։ Այնուամենայնիվ, ո՛չ սա, ո՛չ էլ հավակնոտ օտարերկրացիներին որևէ տիտղոս և արտոնություններ վաճառելու նրա պատրաստակամությունը չեն բարելավել իր ֆինանսական վիճակը։ Անօգուտ էր նաև Ռուսաստան՝ նրա քրոջ՝ Սոֆյայի արքունիք կատարած ուղևորությունը, որը նա ձեռնարկել է մոտ 1490 թվականին։ Վերջապես, Անդրեյը գործընկեր է գտել ի դեմս Ֆրանսիայի թագավոր Չարլզ VIII-ի, ում այցելել է 1490 թվականին։ Դրանից հետո վճարել է իր պարտքերի մի մասը։ Անդրեյը ողջունել է Չարլզի ներխուժումը Իտալիա 1493 թվականին և շտապել երկրի հյուսիս՝ միանալու նրան։ 1494 թվականի սեպտեմբերի 16-ին նա պայմանագիր է կնքել Չարլզի հետ, համաձայն որի՝ նա Կոստանդնուպոլսի, ինչպես նաև Տրապիզոնի և Սերբիայի գահերին իր բոլոր իրավունքները առատաձեռնորեն փոխանցել է վերջինիս՝ իրեն թողնելով միայն Մորեայի բռնապետությունը։ Հաջորդ տարվա մայիսին Չարլզը Նեապոլում հաստատվելուց հետո Անդրեյին խոստացել է տարեկան 1200 դուկատ աշխատավարձ։ Չարլզի մահից անմիջապես հետո Անդրեյը կրկին հայտնվել է պարտքերի մեջ։ 1502 թվականի սկզբին նա ստորագրել է նոր պայմանագիր, որով իր բոլոր իրավունքները փոխանցել է իսպանացի միապետներ Ֆերդինանդին և Իզաբելլային[2][3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Անդրեյ Պալեոլոգի մի կինը՝ Կատերինան, որը հասարակ հռոմեացի էր։ Նրանց որդիներից Կոնստանտին Պալեոլոգը պապական պահակախմբի հրամանատար էր, դուստրը՝ Մարիան՝ արքայազն Վասիլի Վերեյսկու կինը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]