Անդրեյ Ուրնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյ Ուրնով
Андрей Юрьевич Урнов
1999 - 2000
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ Դիվանագետ
Ազգություն ռուս
Ծննդյան օր նոյեմբերի 10, 1937(1937-11-10) (81 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա
 
Պարգևներ

Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Անդրեյ Ուրնով (ռուս.՝ Андрей Юрьевич Урнов, նոյեմբերի 10, 1937(1937-11-10), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային դիվանագետ և պետական գործիչ։ Պատմական գիտությունների դոկտոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին ավարտել է ԽՍՀՄ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը:

Եղել է ԽՄԿԿ Կենտկոմի Միջազգային բաժնի վարիչի տեղակալ [1]:

1990 թվականից աշխատում է ԽՍՀՄ Միջազգային հարաբերությունների համակարգում: 1990 թվականի օգոստոսի 15-ից մինչ 1994 թվականի հուլիսի 5-ը եղել է Նամիբիայում ԽՍՀՄ/Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան [2]:

1994 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 1998 թվականի նոյեմբերի 12-ը եղել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան:

1999-2000 թվականներ՝ Դեպարտամենտի տնօրեն Ֆեդերացիայի, խորհրդարանի և հասարակական-քաղաքական կազմակերպությունների սուբյեկտների կապերի հետ կապված:

Զբաղեցնում է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։ Կասպից ծովի  կարգավիճակի ռուսական աշխատանքային խմբի ղեկավար:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աֆրիկայի հարավ՝ ազատագրական պայքարի  նոր փուլ// Միջազգային տարեգիրք: Քաղաքականություն և տնտեսություն, Մոսկվա, 1977 (կեղծանուն՝ Ա. Ռունով):
  • Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքականությունը Աֆրիկայում, Մոսկվա, 1982
  • Սպիտակ տուն և սև մայրցամաք, Մոսկվա, 1984 (համահեղինակ):
  • South Africa Against Africa (1966-1986). Progress Publishers, 1988
  • Աֆրիկան և ՄԱԿ-ը  XXI դարի առաջին տասնամյակում: Մոսկվա, 2011 թ.
  • ԽՍՀՄ արտաքին քաղաքականությունը  սառը պատերազմի և նոր մտածողության տարիներին: Մոսկվա, 2014
  • ԱՄՆ և Աֆրիկա: Բարակ Օբամայի վարչակազմի քաղաքականությունը (2009-2014). Մոսկվա, 2015:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]