Անդրեյ Ուպիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյ Ուպիտ
լատիշ․՝ Andrejs Upīts
Ծնվել է նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1877
Ծննդավայր Լիֆլանդական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել է նոյեմբերի 17, 1970(1970-11-17)[1] (92 տարեկանում)
Վախճանի վայր Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մասնագիտություն թարգմանիչ, գրական քննադատ, քաղաքական գործիչ, բանաստեղծ և գրող
Լեզու լատվիերեն[1]
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of Latvia.svg Լատվիա
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Կուսակցություն ԽՄԿԿ
Աշխատավայր Լատվիայի համալսարան
Պարգևներ Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Q4313381?
Andrejs Upīts signature.png

Անդրեյ Մարտինովիչ Ուպիտ (լատիշ․՝ Andrejs Upīts, նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1877, Լիֆլանդական գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 17, 1970(1970-11-17)[1], Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լատվիացի խորհրդային գրող, գրականագետ, հասարակական գործիչ։ Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող։ Լատվիայի ԽՍՀ ԴԱ ակադեմիկոս։ Սոցիալիստական աշխատանքի հերոս։ ՍՄԿԿ անդամ 1917 թվականից։ Լատվիայի խորհրդային գրականության հիմնադիրը։ Հանդես է եկել դեկադենտության դեմ՝ լատվիական գրականության մեջ, ամուր կանգնել քննադատական ռեալիզմի դիրքերում՝ պատմվածքներ գյուղական կյանքից, «Բուրժուա» և «Վերջին լատվիացին»։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոր ակունքներ» վեպով Ուպիտը սկսել է «Ռոբեժնիեկները» վիպաշարը լատվիական գրականության ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը, որը պատմում է 1905 - 1907 թթ. հեղափոխության ժամանակ լատվիական գյուղացիության ուղիների մասին։ 1910 - 1911 թթ. բացահայտորեն անցել է պրոլետարիատի դիրքերը, ծավալել հրապարակախոսական և գրական–քննադատական գործունեություն։ «Կինը», «Մետաքսե սարդոստայնում», «Ոսկի», «Ուրացողները» վեպերում Ուպիտը խարազանել է քաղաքային բուրժուազիային, քաղքենիությունը։ «Կանչ ու արձագանք», «Մեկը և շատերը» պիեսներում լատվիական դրամատուրգիայում առաջին անգամ ստեղծել է բանվոր հեղափոխականների ռեալիստական կերպարներ։ 1917 թ. փետրվարի հեղափոխությունից հետո, որի իրադարձություններն արտացոլված են «Ձնհալ» պատմվածքների ժողովածույի մեջ, Ուպիտը ընտրվել է Ռիգայի բանվորների դեպուտատների սովետում և սովետի գործկոմում։ Դեռևս 1920 - 1940 թթ. Լատվիայում Ուպիտը մշակել է սոցիալիստի, ռեալիզմի սկզբունքները։ 1921 թ. հրատարակել է «Հյուսիսային քամի» վեպը։ Բուրժուական հանրապետության բարքերն է խարազանել «Ծիածանային կամրջով», «Յան Ռոբեժնիեկի վերադարձը», «Յան Ռոբեժնիեկի մահը», «Ժպտացող տերև» վեպերում և երգիծական կատակերգություններում։ Ուպիտի նովելագրության բարձրակետն են «Կերպարանափոխություն» և «Մերկ կյանք» ժողովածուները։ «Միրաբո» և «Ժաննա դ’Արկ» ողբերգություններով Ուպիտը սկսել է հերոսի և ժողովրդական զանգվածների փոխհարաբերության մասին պատմություն եռերգությունը։ Պատմության թեմայով է գրված նաև «Դարերի սահմանագծում» քառահատոր վեպը։ Ուպիտ հիմնական հեղինակն է «Համաշխարհային գրականության պատմություն» քառահատոր աշխատության։ «Սպարտակ» ողբերգությունով ավարտել է պատմական եռերգությունը։ «Կանաչ երկիր» և «Լուսաշերտ ամպերի մեջ» երկերգությունը պատմում է XIX դարի վերջին լատվիական գյուղական կյանքի և բանվորական շարժման առաջին քայլերի մասին։ Ուպիտը եղել է Լատվիայի ՍՍՀ գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալ և նախագահության անդամ, Լատվիայի ԳՄ վարչության նախագահ։ Լատվիայի ՍՍՀ պետական մրցանակ։ Պարգևատրվել է Լենինի այլ շքանշաններով։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զամշելո գյուղի տղաները : [Պատմվածքներ], Երևան : Հայաստան, 1966
  • Նովելներ, Երևան : Սովետական գրող, 1977

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png