Անդրեյ Մաքսիմիշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Մաքսիմիշին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Андрей Николаевич Максимишин
Մասնագիտացում՝սառցի վրա պարող
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 20, 1984(1984-12-20) (39 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
182 սանտիմետր

Անդրեյ Մաքսիմիշին (ռուս.՝ Андрей Николаевич Максимишин, դեկտեմբերի 20, 1984(1984-12-20), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ, հանդես է եկել պարեր սառույցի վրա մարզաձևում[1]։ Իր կարիերայի ընթացքում բավականին շատ պարընկերուհիների է փոխել։ Տարբեր ժամանակներում հանդես է եկել Յանա Խոխլովայի, Օլգա Օռլովայի, Անաստասիա Պլատոնովայի և Նատալյա Միխայլովայի հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաերկարը՝ չորս մրցաշրջան, Անդրեյը հանդես է եկել Անաստասիա Պլատոնովայի հետ։ Նրանք միասին 2007 թվականի Ձմեռային ունիվերսիադայում դարձան երկրորդը։ 2006-2007 թթ. մրցաշրջանի ավարտից հետո զույգը բաժանվեց։ Անդրեյը զույգ է կազմում Նատալյա Միխայլովայի հետ, իսկ Անաստասիան՝ Ալեքսանդր Գրաչովի հետ։

Նոր զույգը գոյատևեց մեկ մրցաշրջան, «Զագրեբի Ոսկե ձին» մրցաշարում գրավեց երկրորդ հորիզոնականը, 2008 թվականի Ռուսաստանի առաջնությունում չորրորդն էր, որից հետո զույգը բաժանվեց։ Նատալյան վերադարձավ հանդես գալու իր նախկին պարընկերոջ՝ Արկադի Սերգեևի հետ, իսկ Անդրեյը, չգտնելով նոր պարընկերուհի, ավարտեց իր մարզական կարիերան։

Այժմ մարզչական աշխատանքում նա օգնում է մարզիչ Ալեքսեյ Գորշկովին, մարզում է բավականին պատանի գեղասահորդների։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ն. Միխայլովայի հետ
Մրցումներ 2007—2008
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 4
«Զագրեբի Ոսկե ձին» մրցաշար 2
  • Ա. Պլատոնովայի հետ
Մրցումներ 2003—2004 2004—2005 2005—2006 2006—2007
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 6 5
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 4
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia]] 9
Գրան-Պրիի փուլեր. Skate Canada 5
Ձմեռային ունիվերսիադա 2
Կարլ Մեմորի հուշամրցաշար 2
Պատանեկան Գրան-Պրիի եզրափակիչներ 6 6
Պատանեկան Գրան-Պրիի փուլ. Ճապոնիա Япония 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլ. Բուլղարիա 3 3
Պատանեկան Գրան-Պրիի փուլ. Ռումինիա 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլ. Ուկրաինա 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլ. Սլովենիա 7
  • Օ. Օռլովայի հետ
Մրցումներ 2001—2002
Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում 7
  • Յ. Խոխլովայի հետ
Մրցումներ 2000—2001
Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում 9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Максимишин, Андрей Николаевич - Юнионпедия». ru.unionpedia.org (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]