Անդրեյ Կրուտկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Կրուտկո
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիա
Գիտական աստիճան՝ Քաղաքական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 24, 1957(1957-08-24) (66 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ և «Դանկ» մեդալ

Անդրեյ Կրուտկո (ռուս.՝ Андрей Андреевич Крутько, օգոստոսի 24, 1957(1957-08-24), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1979 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1979-1984 թվականներին Շրի Լանկայի, 1986-1990 թվականներին՝ Լյուքսեմբուրգի, 1990-1992 թվականներին՝ Բելգիայում ԽՍՀՄ դեսպանությունում զբաղեցրել է դիվանագիտական պաշտոններ։
  • 1993 թվականից մինչև 1995 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալի քարտուղարության պետ, խորհրդական։
  • 1995-ից մինչև 1999 թվականը Բելգիայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
  • 1993-2003 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի բաժանմունքի պետ։
  • 2003 թվականից մինչև 2006 թվականը Թուրքմենստանում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2003 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիան։
  • 2007-ից մինչև 2012 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2012 թվականի հուլիսի 30-ից մինչև 2019 թվականի հունվարի 30-ը Կիրգիզիայի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան (2017 թվականի փետրվարի 10)[3]։ Քաղաքական գիտությունների թեկնածու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]