Անդրեյ Կուզնեցով
ռուս.՝ Андрей Тимофеевич Кузнецов | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 30, 1966 (59 տարեկան) |
| Ծննդավայր | Յուժնո-Սախալինսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան (1992) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (2003) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտացում | նկարիչ և կինոռեժիսոր |
| Ոճ(եր) | ռեժիսոր, մուլտիպլիկատոր, նկարազարդող և բեմադրող նկարիչ |
| Ամուսին | Evgenia Valentinovna Timonova? |
| IMDb | ID ID 2439771 |
Անդրեյ Տիմոֆեևիչ Կուզնեցով (սեպտեմբերի 30, 1966, Յուժնո-Սախալինսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռեժիսոր-մուլտիպլիկատոր, անիմացիոն ֆիլմի բեմադրող նկարիչ, նկարազարդող:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Լենինի անվան Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստա–գրաֆիկական ֆակուլտետը 1992 թվականին:
2003 թվականին ավարտել է Գերասիմովայի անվան Համառուսական կինեմատոգրաֆիայի պետական համալսարանի բարձրագույն ռեժիսուրայի դասընթացները։ 1990 թվականից աշխատում է «Պիլոտ» անիմացիոն ստուդիայում, որպես անիմատոր, ռեժիսոր և բեմադրող նկարիչ:
2003 թվականին Մաքսիմ Պոկալյովի հետ ստեղծեց «Չեբուրգեն» նախագիծը: Նախագիծը հավաքել է ավելի քան երկու հարյուր արվեստի գործեր և տարբեր հեղինակների լուսանկարներ, որոնք պատկերում են «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմի հերոսներին պարոդիայի և հումորային համատեքստում:
Նախագծի ամենահետաքրքիր գործերից է Անդրեյ Կուզնեցովի «Չեբուրակի» շարքը, որը ներառում է ֆիլմերի և պատմական իրադարձությունների պարոդիաներ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիմատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թվական - Ժիխարկա (Ակնաքարերի լեռ)
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 թվական - Ես ձեզ տեղյակ կպահեմ (տեսահոլովակ «Մաշինա վրեմենի»)
- 2004 թվական - Ինչպես խաբեցին օձին (մուլտիպլիկացիոն սերիալ «Ակնեղենի լեռը»)
- 2005 թվական - Խաբեբա ագռավը (Гора самоцветов)
- 2009 թվական - Աղվեսի արկածները (Гора самоцветов)
- 2010 թվական - Պումասիպա (Гора самоцветов)
- 2013 թվական - Մերգեն (Гора самоцветов)
- 2014 թվական - Գիտնական արջը (Гора самоцветов)
- 2015 թվական - Համարձակը (Гора самоцветов)
- 2019 թվական - Ցատկ (մուլտիպիկացիոն սերիալ «Նարնջագույն կով»)
Բեմադրող նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 թվական - Հյուսիսից հարավ
- 2004 թվական - Հիմար Իվանի մասին
Վավերագրական ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Կուզնեցովը նկարահանվել է «Հրաշքների գործարան» վավերագրական սերիալում (սերիա «Բեմադրող նկարիչ», 2006 թվական)[1]։
2014 թվականից նա մասնակցում է «Ամեն ինչ կենդանիների պես»[2][3] հաղորդաշարի նկարահանումներին որպես արշավախմբերի մասնակից և կոմիքսների նկարիչ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ինչպես խաբեցին օձին» - «Ոսկե ձկնիկ» մանկական անիմացիոն ֆիլմերի մոսկովյան X միջազգային փառատոն (2005 թվական), մրցանակ. Լավագույն դեբյուտ[4].
- «Աղվեսի արկածները» - Մանկական անիմացիոն միջազգային փառատոն «Ոսկե ձկնիկ» - 2009 թվականին Մրցանակ. Լավագույն ռեժիսորական աշխատանք[5].
- «Պումասիպա» - «Պայծառ հրեշտակ» VII միջազգային բարեգործական կինոփառատոն. մանկական ժյուրի՝ 3-րդ մրցանակ.[6].
- «Պումասիպա» - Վիզուալ արվեստի XV համառուսական փառատոն Օրլյոնոկում (2011 թվական): Մրցանակ «Շարժապատկերներ» անվանակարգում՝ 3-րդ տեղ՝ բանահյուսական թեմայի հաջող բացահայտման համար[7]:
- «Մերգեն» - «Ոսկե ձկնիկ» մանկապատանեկան անիմացիոն ֆիլմերի XIX միջազգային կինոփառատոն - Պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակներ 6+ անվանակարգում. Մրցանակ «Լավագույն հեքիաթային պատմության համար»[8].
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- DeArt փառատոնի շրջանակներում տեղի կունենա Անդրեյ Կուզնեցովի անհատական ցուցահանդեսը։ Այն կներկայացնի ստեղծագործություններ «Չեբուրակի», «Լուբկի», «Չուկ և Մակ» շարքերից[9]։
- «Սոլյանկայի վրա» պատկերասրահը հրավիրում է ձեզ «Անդրեյ Կուզնեցովի Լյուբկին և Չեբուրգենները» ցուցահանդեսին III Մեծ մուլտֆիլմերի փառատոնի շրջանակներում[10]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Премьера фильма о художниках-постановщиках — в Клубе аниматоров Արխիվացված 2014-07-14 Wayback Machine 21.05.2006
- ↑ «Смотрите "Все как у зверей" – программу о том, в кого люди такие». Novocortex. Digital content creators. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «О тех, кто делает Всё как у зверей». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ В Москве завершился Х Московский Международный фестиваль детского анимационного кино «Золотая рыбка». Արխիվացված 2015-09-23 Wayback Machine 4.10.2005
- ↑ Названы лауреаты «Золотой рыбки-2009» Արխիվացված 2014-05-03 Wayback Machine 10.09.2009
- ↑ Призы на фестивале «Лучезарный ангел». Արխիվացված 2017-02-01 Wayback Machine 8.11.2010
- ↑ Во Всероссийском детском центре «Орленок» прошел XV Всероссийский фестиваль визуальных искусств. Արխիվացված 2016-11-20 Wayback Machine 15.07.2011
- ↑ XIX фестиваль «Золотая рыбка» раздал призы. Արխիվացված 2017-02-02 Wayback Machine 15.12.2014
- ↑ Персональная выставка Андрея Кузнецова в Британской высшей школе дизайна. Արխիվացված 2014-08-08 Wayback Machine 26.10.2005
- ↑ Выставка «Лубки и Чебургены Андрея Кузнецова» откроется в Галерее «На Солянке». Արխիվացված 2015-09-23 Wayback Machine 19.10.2009