Անդրեյ Կոմաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Կոմաց
Քաղաքացիությունը  Սլովենիա և  ՀՍՖՀ
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 4, 1979(1979-12-04)[1][2] (44 տարեկան)
Ծննդավայր Šempeter pri Gorici, Municipality of Šempeter–Vrtojba, Սլովենիա[3]
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Սլովենիա Վոդիցե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997—1998 Սլովենիա Գորիցա 7 (0)
1998—2001 Սլովենիա Պրիմորիե 59 (2)
2001—2002 Սլովենիա Օլիմպիա (Լյուբլյանա) 24 (1)
2002—2004 Սլովենիա Պրիմորիե 59 (4)
2004—2005 Սլովենիա Գորիցա 54 (4)
2005—2006 Պորտուգալիա Մարիտիմու 7 (0)
2006 Սլովենիա Գորիցա 15 (0)
2006—2009 Շվեդիա Յուրգորդեն 70 (4)
2009—2010 Իսրայել Մակաբի (Թել Ավիվ) 18 (0)
2010—2011 Լեհաստան Ռուխ (Խոժուվ) 22 (2)
2012 Սլովենիա Գորիցա 10 (0)
2012—2013 Իտալիա Տրևիզո 4 (0)
Ազգային հավաքական
2000—2001 Սլովենիա Սլովենիա (մինչև 21) 7 (0)
2004—2010 Սլովենիա Սլովենիա 43 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անդրեյ Կոմաց (սլովեն.՝ Andrej Komac, դեկտեմբերի 4, 1979(1979-12-04)[1][2], Šempeter pri Gorici, Municipality of Šempeter–Vrtojba, Սլովենիա[3]), սլովենացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Խաղացել է Սլովենիայի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Կոմացն իր առաջին մասնագիտական պայմանագիրը կնքել է 1997 թվականին «Գորիցա» ակումբի հետ։ Այնուամենայնիվ, ամբողջ մրցաշրջանի ընթացքում նա թիմի կազմում անցկացրել է ընդամենը յոթ խաղ, և մեկ տարի անց տեղափոխվել «Պրիմորիե», որի կազմում խաղացել է 1998 թվականից մինչև 2004 թվականը՝ ընդմիջում կատարելով 2001/02 մրցաշրջանում, երբ հանդես էր գալիս Լյուբլյանայի «Օլիմպիայի» կազմում։ Ընդհանուր առմամբ, «Պրիմորիե» կազմում Կոմացն անցկացրել է 118 հանդիպում և խփել 6 գոլ։ 2004 թվականին ֆուտբոլիստը վերադարձել է «Գորիցա», որի կազմում խաղացել է մինչև 2006 թվականը։ Ակումբի կազմում Անդրեյը երկու անգամ դարձել է Սլովենիայի չեմպիոն (2005 և 2006 թվականներին)։ 2006 թվականի ձմռանը Կոմացը տեղափոխվել է պորտուգալական «Մարիտիմո», սակայն ակումբի կազմում յոթ հանդիպում անցկացնելուց հետո նա նույն թվականի ամռանը պայմանագիր է կնքել շվեդական «Յուրգորդենի» հետ։ Ֆուտբոլիստը շվեդական ակումբի կազմում խաղացել է մինչև 2009 թվականի ամառ, երբ տեղափոխվել է Թել Ավիվի «Մակկաբի»։ 2012 թվականի մարտին նա վերադարձել է «Գորիցա»[4]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2001 թվականներին Անդրեյ Կոմացը խաղացել է Սլովենիայի երիտասարդական հավաքականի կազմում՝ մասնակցելով 7 հանդիպման։ Ազգային հավաքականում նորամուտը կատարել է 2004 թվականի օգոստոսի 18-ին՝ Սերբիա և Չեռնոգորիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Մասնակցել է 2010 թվականի աշխարհի առաջնությանը։ Ընդհանուր առմամբ Սլովենիայի հավաքական կազմում անցկացրել է 43 հանդիպում։

Ընդհանուր՝ 43 հանդիպում / 0 գոլ, 12 հաղթանակ, 11 ոչ-ոքի, 20 պարտություն

(թարմացվել է 2010 թվականի հունիսի 18-ի դրությամբ)

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գորիցա»
  • Սլովենիայի չեմպիոն (2) – 2004/05, 2005/06
  • Սլովենիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) – 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
  4. «Andrej Komac znova v Novi Gorici!» (սլովեներեն). nd-gorica.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 1.8.2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]