Անդրեյ Զապորոժեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Զապորոժեց
Նաև հայտնի է որպեսSun և Сан Саныч
Ծնվել էսեպտեմբերի 5, 1979(1979-09-05) (44 տարեկան)
Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ուկրաինա
Ժանրերջազ-ֆյուժն, Ֆանկ, ռեգգի և ալտերնատիվ ռոք
Մասնագիտությունբանաստեղծ, երգիչ և երաժիշտ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
Անդամակցություն5'nizza?
Կայքsunsay.name
 Andriy Zaporozhets Վիքիպահեստում

Անդրեյ Նիկոլաևիչ Զապորոժեց (Sun) (սեպտեմբերի 5, 1979(1979-09-05), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երգիչ, ֆանկ, ռեգգի և ֆյուժին ոճի երգերի հեղինակ։ «SunSay» ռոք խմբի առաջնորդը։

«5’Nizza» խմբի անդամ։ Եղել է հրավիրված անդամ «Lюк» (2003-2004) խմբում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Վլադիմիրովիչ Զապորոժեցը (կամ Սան Սանիչ, կամ էլ ուղղակի՝ Արև) ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 5-ին Խարկովում։

Փոքր ժամանակվանից զբաղվել է երգով՝ երգելով կապելլա օպերային թատրոնում։ Բացի այդ զբաղվել է նաև թեկվոնդոյով։ Անդրեյի առջև դրված էր ընտրություն՝ սպորտ կամ վոկալ։ Անդրեյը ընտրեց երգը և սկսեց հաճախել Խարկովի արվեստների դպրոց։ Այնտեղ 1994 թվականին ծանոթացել է Սերգեյ Բաբկինի հետ։

Պաշտոնապես ամուսնացել է Նինա Մարչենկոյի հետ («SunSay» խմբի տնօրենը), ով իրեն պարգևել է մեկ աղջիկ՝ Սոնյա անունով։

5’Nizza[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականներին Անդրեյը և Սերգեյը կազմեցին երաժշտական դուետ։ Սերգեյը նվագում էր կիթառի վրա, իսկ Անդրեյը՝ երգում էր։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 2000 թվականին ձևավորվում է «Ուրբաթ» ռեգգի դուետը։

2002-ից 2003 թվականներին խումբը թողարկում է «Анплаггед» ալբոմը, որը բառացիորեն «պայթեցնում է» Ուկրաինան և հասնում մինչև Ռուսաստան։

2003 թվականին խումբը թողարկում է ալբոմ «Пятница» վերնագրով՝ «Анплаггеда» ալբոմի պաշտոնական ստուդիային տարբերակը, իսկ մեկ տարի անց «О5»-ը։

2007 թվականին Անդրեյը փորձում էր խմբում «արմատավորել» ուրիշ երաժշտական գործիքներ։ Այդպես Sun-ը մտածեց ստեղծել «հագեցած» խումբ։ Սակայն երրորդ՝ «Пятница» ալբոմի ձայնագրության արդյունքները ցույց տվեցին, որ Սերգեյ Բաբկինի կիթառային և վոկալային հատվածները հանդես են եկել, «խլացված» կերպով, անցնելով երկրորդ պլան, այդ պատճառով էլ խմբին ըմբռնելը խախտվել է։

Սերգեյ Բաբկինը թողնում է 5’Nizza-ն, իսկ Անդրեյը ստեղծում է նոր նախագիծ՝ «SunSay»։

SunSay[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ Զապորոժեց՝ վոկալ
  • Ռոման Կուչերենկո՝ բաս կիթառ
  • Սերգեյ Բալալաև՝ հարվածային գործիքներ (2017 թվականից)
  • Ռուսլան Գաջիմուրադով՝ հարվածային գործիքներ
  • Տոսյա Չայկինա՝ բեք վոկալ, ստեղնաշարային գործիքներ
  • Վլադիսլավ Լեֆոր՝ բեք վոկալ
  • Ստաս Սմիրոնով՝ ստեղնաշարային
  • Սերգեյ Կլևենսկիյ՝ Էթնիկական գործիքներ
  • Դենիս Հարլաշին՝ կիթառ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 - 5’Nizza-ն «հաղթել» է «Տարվա բեկումնային» մրցույթում։
  • 2004 - 5’Nizza-ն Fuzz ամսագրում հանդես է եկել, որպես «Ամենալավ նոր խումբ»։
  • 2008 - SunSay-ի և Noize MC-ի հետ հաղթել են RAMP մրցույթում։
  • 2010 - SunSay-ի, «Եղիր ինձնից թույլ» երգը RAMP-ում հանդես է եկել, որպես «Տարվա տեսահոլովակ»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

5’Nizza[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 - Анплаггед (ալբոմ)
  • 2004 - Пятница (ալբոմ)
  • 2005 - О5
  • 2017 - КУ

Lюк[խմբագրել | խմբագրել կոդը]

ОдноНо[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 - Свободный или мертвый

SunSay[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 - SunSay (ալբոմ)
  • 2010 - Дайвер (ալբոմ)
  • 2011 - ЛЕГКО (ալբոմ)
  • 2013 - Благодари (ալբոմ)
  • 2014 - V
  • 2016 - ԳВыше головы[1]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Солнце
  • У тебя есть всё
  • Будь слабей меня
  • Сонин сон
  • Відчувай
  • Море
  • Спасибо
  • Всё равно

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

5’Nizza[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջամայկա(2003)
  • Զինվոր (2003)
  • Նոր օր (2005)
  • I Believe In You (2015)
  • Ինքնաթիռ (2017)

SunSay[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դու ունես ամեն ինչ (2008)
  • Եղիր ինձնից թույլ (2010, ռեժիսորներ՝ Եգոր Աբրամենկո, Ալեքսեյ Բոչենին)
  • Մայրիկ (2011, ռեժիսոր՝ Եգոր Աբրամենկո)
  • Wind Song (ft. John Forté) (2011, ռեժիսոր՝ Petter Ringbom)
  • Благодари (2013, ռեժիսոր՝ Եգոր Աբրամենոկ)
  • Долетим (2014, режиссёр - Валерий Невин)
  • Полчаса (2015, режиссёр - Анна Лазар)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wall». vk.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]