Jump to content

Անդրեյ Երմակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Երմակ
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ
Գիտական աստիճան՝ մագիստրոս
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, կինոպրոդյուսեր, իրավաբան և beamter
Ծննդյան օր նոյեմբերի 21, 1971(1971-11-21) (54 տարեկան)
Ծննդավայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուկրաինա
 
Պարգևներ
Grand Cross of the Order of the Lion of Finland[1] Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան և Լիտվայի Մեծ իշխան Գեդիմինասի շքանշան

Անդրիյ Երմակ (ուկրաիներեն՝ Андрій Борисович Єрмак, նոյեմբերի 21, 1971(1971-11-21), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի իրավաբան, կինոպրոդյուսեր, Ուկրաինայի նախագահի օգնական[2] (2019 թվականի մայիսի 21-ից մինչև 2020 թվականի փետրվարի 11-ը)[3][4]։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար (2020 թվականի փետրվարի 11-ից)[5]։ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի անդամ (2020 թվականի փետրվարի 12-ից)[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին ավարտել է Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտը, ստացել Միջազգային մասնավոր իրավունքի մագիստրոսի աստիճան։ Նույն թվականին ստացել է իրավաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունքի վկայագիր[7]։

1997 թվականին հիմնադրել է միջազգային իրավաբանական ընկերություն, ակտիվորեն մասնակցել է տնտեսական իրավունքի և Մտավոր սեփականության ոլորտում առաջին օրենսդրական ակտերի մշակմանը[8]։

2000 թվականին հրավիրվել է Իրավաբանների միջազգային կազմակերպության (IBA) ամենամյա համաժողովին, հանդիսանում է IBA-ի անդամ և Ուկրաինայի իրավաբանների ասոցիացիայի անդամ։

Երեք գումարումների ընթացքում (V, VI,VIІ) աշխատել է որպես Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ռեգիոնների կուսակցությունից ըմբիշ Էլբրուս Թադեևի օգնական։ «Կիև քաղաքի գործարարների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ[9]։

2019 թվականի մայիսի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անդրեյ Երմակին նշանակել է իր օգնական։ Այդ պաշտոնում համակարգել է արտաքին քաղաքականության հարցերն ու միջազգային հարաբերությունները։

Ազգային ներդրումային խորհրդի անդամ (2019 թվականի հունիսի 21-ից)[10]։ «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնի դիտորդական խորհրդի անդամ (2019 թվականի հոկտեմբերի 7-ից)[11]։

Ըստ strana.ua-ի տվյալների Երմակը տնօրինում է ավելի քան երկու տասնյակ ընկերությունների բաժնեմաս, որոնց թվում են՝ իրավաբանական և պահնորդական ծառայություններ, դեղագործություն, խորհրդատվություն, շինարարություն[12]։

2020 թվականի փետրվարի 11-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անդրեյ Երմակին նշանակել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար։

Ստեղծագործական գործունեությոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Garnet International Media Group-ի հմնադիր։ «Մարտի կանոն» և «Սահման» ֆիլմերի պրոդյուսերն է[13]։

Ուկրաինայի կինոակադեմիայի անդամ, Եվրոպական կինոակադեմիայի անդամ (2017)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Vuonna 2025 ulkomaalaisille annetut kunniamerkit – Utmärkelsetecken förlänade åt utlänningar 2025 - Ritarikunnat (фин.)
  2. ↑ Сергей Сидоренко (20 ноября 2019). «"Зе" за границей: кто формирует международную политику президента Зеленского». Европейская правда. Վերցված է 11 февраля 2020-ին.
  3. ↑ Указ президента Украины от 21 травня 2019 года № 311/2019 «Про призначення А.Єрмака помічником Президента України»
  4. ↑ Указ президента Украины от 11 лютого 2020 года № 47/2020 «Про звільнення А.Єрмака з посади помічника Президента України»
  5. ↑ Указ президента Украины от 11 лютого 2020 года № 48/2020 «Про призначення А.Єрмака Керівником Офісу Президента України»
  6. ↑ Указ президента Украины от 12 лютого 2020 года № 52/2020 «Про зміни у складі Ради національної безпеки і оборони України»
  7. ↑ Роман Романюк, Роман Кравец (12 февраля 2020). «Who is Мr. Ермак? Юрист. Бизнесмен. Продюсер. Вице-президент?». Украинская правда. Վերցված է 13 февраля 2020-ին.
  8. ↑ «Еще одним помощником Президента стал кинопродюсер Ермак». Укринформ. 21.05.2019. Վերցված է 11 февраля 2020-ին.
  9. ↑ Керівництво Արխիվացված 2018-10-19 Wayback Machine mafguard.org.ua
  10. ↑ Указ президента Украины от 21 червня 2019 года № 423/2019 «Питання Національної інвестиційної ради»
  11. ↑ Указ президента Украины от 7 жовтня 2019 года № 734/2019 «Про членів Наглядової ради Державного концерну «Укроборонпром»»
  12. ↑ «Навел мосты с Кремлем, общался с Джулиани. Кто такой Андрей Ермак, который возглавил Офис президента». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  13. ↑ Алексей Першко (30 ноября 2017). «Андрей Ермак: Будущее – за совместным производством». Kino-teatr.ua[uk]. Վերցված է 11 февраля 2020-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Երմակ» հոդվածին։