Անդրեյ Դուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Դուրով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 20, 1977(1977-02-20)[1] (47 տարեկան)
Ծննդավայր Վորոնեժ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Ռոտոր
Համար ակադեմիայի մարզիչ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1993 Ռուսաստան Վոլգար 11 (0)
1993-1995 Ռուսաստան Ռոտոր-2 53 (2)
1996 Ռուսաստան Տորպեդո 30 (2/-1)
1997 Ռուսաստան Լադա-Գրադ 34 (3)
1998—2001 Ռուսաստան Ռոտոր 9 (0)
1998—2000  Ռուսաստան Ռոտոր-2 30 (1)
2001—2002 Ռուսաստան ԿԱՄԱԶ 51 (1)
2003—2007 Ռուսաստան Ուրալ 96 (6)
2005  Ռուսաստան Մետալուրգ 21 (1)
2008 Ռուսաստան ԲՄԱ-Էներգիա 29 (1)
2009 Ռուսաստան Վոլգոգրադ 24 (1)
2010—2011 Ռուսաստան Զվեզդա (Ռյազան) 51 (1)
Ազգային հավաքական
1998-1999 Ռուսաստան Ռուսաստան (օլիմպ.) 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անդրեյ Նիկոլաևիչ Դուրով (ռուս.՝ Андрей Николаевич Дуров, փետրվարի 20, 1977(1977-02-20)[1], Վորոնեժ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։ Ռուսաստանի սպորտի վարպետ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Դուրովը ծնվել է 1977 թվականի փետրվարի 20-ին Վորոնեժում։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է 6 տարեկանից։ Առաջին մարզիչը եղել է Ալեքսեյ Շամարինը։ «Ֆակել» ակումբի մանկապատանեկան դպրոցի և «Ռոտոր» ինտերնատի սան է։ 1998 թվականին ավարտել է Վոլգոգրադի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուրովը 1993 թվականին սկսել է խաղալ «Վոլգար» ակումբի կազմում։ Հետագայում խաղացել է Վոլժսկիի «Էներգիա», Դիմիտրովգրադի «Լադա-Գրադ», «Ռոտոր», «ԿԱՄԱԶ», «Ուրալ», «Մետալուրգ», «ԲՄԱ-Էներգիա» և «Վոլգոգրադ» ակումբներում։ 2010-2011 թվականներին հանդես է եկել «Զվեզդա» ակումբի կազմում, որտեղ եղել է թիմի ավագ։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-1999 թվականններին հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական, որի կազմում անցկացրել է 4 խաղ։

Դուրովի խաղերը Ռուսաստանի օլիմպիական հավաքականի կազմում
Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Մրցություն
1 4 սեպտեմբերի, 1998 Ուկրաինա Ուկրաինա 0 : 1 ՕԽ-2000 նախընտրական խաղեր
2 10 հոկտեմբերի, 1998 Ֆրանսիա Ֆրանսիա 2 : 1 ՕԽ-2000 նախընտրական խաղեր
3 14 հոկտեմբերի, 1998 Իսլանդիա Իսլանդիա 2 : 1 ՕԽ-2000 նախընտրական խաղեր
4 27 մարտի, 1999 Հայաստան Հայաստան 2 : 0 ՕԽ-2000 նախընտրական խաղեր

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի որդի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Сборная России по футболу. «Андрей Дуров». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 5-ին.
  3. 3,0 3,1 ОАО "Футбольный Клуб «УРАЛ»" (2003). «Дуров Андрей Николаевич». www.fc-ural.ru. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]