Անդրեյ Գովորով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյ Գովորով
Govorov 1.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`լողորդ
Երկիր`Flag of Ukraine.svg Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ`ապրիլի 10, 1992(1992-04-10) (27 տարեկան)
Ծննդավայր`Դնեպր, Ուկրաինա

Անդրեյ Գովորով (ուկր.՝ Андрі́й Го́воров, ապրիլի 10, 1992(1992-04-10), Դնեպր, Ուկրաինա), ուկրաինացի լողորդ, սպորտի վաստակավոր վարպետ, Սինգապուրի առաջին պատանեկան Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, 50 մ Բաթերֆլայ մարզաձևի աշխարհի ռեկորդակիր, պատանիների աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն և մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, 50 մ բատերֆլայ մարզաձևի Եվրոպայի կրկնակի ռեկորդակիր, Ուկրաինայի վեցակի ռեկորդակիր 50 մ և 100 մ ազատ ոճերի և 50 մ բատերֆլայ կարճ լողավազաններում: Լոնդոնի Օլիմպիական խաղերում 50 մետր ազատ ոճում հասել է կիսաեզրափակիչ՝ 22,09 վայրկյան ցուցադրելով առավոտյան նստաշրջանին և 22,12 վայրկյան՝ օգոստոսի 2-ի երեկոյան նստաշրջանին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսին Կազանի 27-րդ համաշխարհային ամառային ունիվերսիադայում 50 մ բատերֆլայ մրցատարածության եզրափակչում ոսկե մեդալ նվաճեց [1]։

Անդրեյի մարզիչը՝ Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Կոնստանտին Կարտաշովն է։

2015 թվականի օգոստոսին Մոսկվայում լողի աշխարհի գավաթի առաջին փուլում ստացել է ոսկե և բրոնզե պարգևներ[2][3]։

2015 թվականի դեկտեմբերին Նետանիայում (Իսրայել) կարճ ջրում 22.36 ժամանակի ընթացքում նվաճել է ոսկե մեդալ։

2016 թվականի հունիսի 10-ին հաղթել է Մարե Նոստրում (Բարսելոնա) մրցաշարի եզրափակիչ փուլում՝ թարմացնելով մրցումների ռեկորդը՝ 23,16 վրկ, լող 50 մ բատերֆլայ:

Բուդապեշտում ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում (2017) բրոնզ է ստացել 50 մետր բատերֆլայ մրցատարածությունում[4]։

Լավագույն արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամային ցուցանիշներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (հուլիսի 25 2013 ), Կազանում 27-րդ համաշխարհային ամառային ունիվերսիադայում բարձր մարզական արդյունքների հասնելու, անձնվիրության և հաղթանակի կամքի դրսևորման, Ուկրաինայի միջազգային հեղինակության բարձրացման համար[5]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Դնեպրոպետրովսկի ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնարանը։ Այժմ Անդրեյը Օլես Գոնչարի անվան Դնեպրոպետրովսկի ազգային համալսարանի ուսանող է։ Ամուսնացած է:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]