Անդրեյ Արխանգելսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Անդրեյ Արխանգելսկի
Андрей Архангельский
Ծնվել է նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1879
Ռյազան
Մահացել է հունիսի 16, 1940({{padleft:1940|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:16|2|0}}) (60 տարեկանում)
Մոսկվա
Գերեզման Նովոդեվիչյե գերեզմանոց
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստանի կայսրություն
Flag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտություն երկրաբան
Անդամակցություն ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Մոսկվայի պետական համալսարան
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) Arkhang.[1]

Անդրեյ Դմիտրիևիչ Արխանգելսկի (ռուս.՝ Андрей Дмитриевич Архангельский, 1879-1940), խորհրդային երկրաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս 1929 թվականից։

Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1904)։ Եղել է Մոսկվայի համալսարանի (1918 թվականից) և Լեռնային ակադեմիայի (1924 թվականից) պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ երկրաբանական ինստիտուտի դիրեկտոր (1934-1939)։ Զբաղվել է ԽՍՀՄ տեկտոնիկայի ուսումնասիրությամբ, նստվածքային ապարների շերտագրության և համեմատական լիթոլոգիայի հարցերով։ Անդրեյ Արխանգելսկին գլխավորել է Կուրսկի մագնիսային խոտորման (1919-1924), Ղազախստանի (1936-1938) և ԽՍՀՄ եվրոպական մասի (1939-1940) երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրման համալիր արշավախմբերը։ Առաջ է քաշել ալյումինի հանքանյութերի լատերիտային առաջացումը հերքող՝ բոքսիտների նստվածքային ծագման տեսակետը։ Մերձսևծովյան նավթաբեր մարզի հետազոտման համար արժանացել է Վ․ Ի․ Լենինի անվան մրցանակի (1928

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png