Անդրեյ Առնաուտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Առնաուտով
Ծնվել էօգոստոսի 27, 1967(1967-08-27) (56 տարեկան)
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժիշտ
ԳործիքներԿոնտրաբաս
 Andrew Arnautov Վիքիպահեստում

Անդրեյ Առնաուտով (ուկր․՝ Андрій Арнаутов, ԱՄՆ-ում հայտնի է Էնդրյու Վալենտայն անունով, անգլ.՝ Andrew Valentine[1]), ամերիկյան և ուկրաինական ջազային երաժիշտ—կատարող, վիրտուոզ ջազ-բասիստ[2][3], կոմպոզիտոր, գործիքավորող, երաժշտական պրոդյուսեր, ուկրաինացի առավել համբավված ջազմեններից մեկը[4][5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի օգոստոս 27-ին Դոնի Ռոստովում։ 1983 թվականին ընդունվել է ծննդավայրի արվեստի ուսումնարանի ջազի բաժնի բաս կիթառի և թավջութակի դասարանը։ Երրորդ կուրսն ավարտելով՝ տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան պետական երաժշտական ոսումնարան, որտեղ սովորելու տարիներին ստեղծել է «Տրանզիտ» երաժշտախումբը, ելույթներով հանդես եկել ջազային փառատոներում[7]։ Մոսկվայում սովորելու ժամանակաշրջանում հանդիպել, ծանոթացել է Խորհրդային Միություն համերգային շրջագայության եկած Դևիդ Ֆրիզենի և Փոլ Հորնի հետ, բախտ է ունեցել բեմում հանդես գալու վերջինիս, ինչպես նաև ջազի այլ լեգենդների՝ Դիզզի Գիլեսփիի, Պետ Մեթենիի կողքին[8][9]։ 1990 թվականին, ավարտելով Գնեսինների անվան ոսումնարանը, մեկնել է Ամերկայի Միացյալ Նահանգներ, ընդունվել աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական կրթօջախներից մեկը՝ Բոստոնում գործող Բերկլիի երաժշտական քոլեջը[10], ուսումնառությանը զուգընթաց՝ կատարումներով հանդես եկել փողհար Ռոյ Հարգրոուվի, վիբրաֆոնահար Վիկտոր Մենդոսայի, Սթենլի Քլարկի, ջազային երաժշտության անվանի այլ կատարողների հետ[11][12]։ 1990-ական թվականների վերջերին հիմնել է լատինական ջազի և սալսայի կատարումներով համբավված "West End Mambo" երաժշտախումբը[13], որը շարունակում է գործել, թեև արդեն այլ կազմով[14]։ ԱՄՆ-ում Անդրեյը, դաշնակահար Քեն Ռոուդսի հետ համատեղ, ձայնագրել է «Noble cause» ալբոմը[15]։

Անդրեյ Առնաուտովը բաս կթառ է նվագոմ Լվովի Leopolis Jazz Fest փառատոնում․ 2016թ․

2002 թվականին վերադարձել է Ուկրաինա, իր ինքնատիպ նախագծերով ակտվորեն մասնակցել եվրոպական ջազային բազմաթիվ փառատոների, համագործակցել անվանի ջազմենների հետ։ 2005 թվականին Կոկտեբելի ջազային փառատոնում հանդես է եկել իր "Valentine Quartet" երաժշտախմբով՝ ընկերակցելով անվանի փողհար Լյու Սոլոֆֆին[16][17]։ 2008 թվականին երաժշտական ալբոմ է ձայնագրել Սոննի Ռոլլինսին նվագակցող դաշնակահար Մարկ Սոսկինի հետ[18]։

2013 թվականին մասնակցել է «Ուղեկցողը» ուկրաինական պատմական դրամայի նկարահանումներին թե՛ որպես դերակատար և թե՛ որպես թավջութակահար[19]։

2016 թվականին Դևիդ Ֆրիզենի հետ կատարումներով հանդես է եկել Jazz Bez (uk) երաժշտական փառատոնում[20][21]։ Հաջորդ տարում գործքավորել է նրա գրած ինքնատիպ երաժշտությունը, որն այնուհետև մատուցվել է Ուկրաինայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ[22]։

2017 թվականից Անդրեյը կանոնավոր կերպով համագործակցում է հռչակավոր երաժիշտ Ռեյ Բրաունի և երգչուհի Էլլա Ֆիցջերալդի որդու՝ Ռեյ Բրաուն-Կրտսերի հետ[23]։ Վերջինիս հետ նա 2018 թվականին մի ալբոմ է ձայնագրել[24]։ Այդ նույն տարվանից դարձել է ուկրաինական «Ուշգիշերային շոու»-ի կոմպոզիտորն ու նվագախմբի ղեկավարը[25]։ 2020 թվականին Դևիդ Ֆրիզենի "Testimony" ալբոմը ձայնագրվել է Առնաուտովի գործիքավորմամբ[26]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 — Ken Rhodes Trio «Noble Cause»[27][28]

2000 — Clare Fader «The Elephant’s Baby»[29][30]

2000 — Greg Hyslop «Greg Hyslop Trio» (with Andrew Valentine on bass in «How insensitive»)[31][32]

2006 — Andrew Valentine «Compiled over the years»[33][34]

2008 — Alex Fantaev, Andrew Arnautov, Mark Soskin, Dmitry «Bobeen» Alexandrov «SkhidSide meets Mark Soskin»[35][36]

2008 — «Compilation: Bass Kolo»[37][38]

2013 — Andrew Arnautov «Manifestations»[39][40]

2016 — Andrew Arnautov «Мышь» (single)[41]

2018 — Ray Brown Jr. "This is Ray Brown Jr."[24]

2020 — David Friesen "Testimony"[26]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «JazzTimes». 1995 թ․ սեպտեմբեր.
  2. «"Jazz Bez": зимове свято джазу». ZAXID.NET.
  3. «Дует контрабасистів: Девід Фрізен і Андрій Арнаутов». Збруч. 2016 թ․ նոյեմբերի 24.
  4. «Пресс-релиз программы «М-хвиля»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  5. Терещук, Галина (2012 թ․ դեկտեմբերի 11). ««Джаз без»: музична імпровізація у 16 містах України і Польщі». radiosvoboda.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  6. ТСН. «В Киеве создали джазовый биг-бэнд». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  7. «Андрей Арнаутов на UaJazz.com». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  8. «У Тернополі виступив відомий американський басист українського походження». Новини Тернополя і області - За Збручем (ուկրաիներեն). 2016 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  9. «Официальный сайт музыканта».(չաշխատող հղում)
  10. «Громадське ТБ Закарпаття Арт №1: джаз від Андрія Арнаутова». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  11. «Арнаутов Андрей». uajazz.com, всё о джазе в Украине и об украинском джазе. 2007 թ․ հունվարի 2.
  12. «Andrew Arnautov // www.UMKA.com.ua». UMKA.
  13. Times-News. «West End Mambo adds Latin flair to Musical Chairs». The Times-News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  14. «West End Mambo (Press Kit)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  15. Chuck Berg Noble Cause(անգլ.) // Jazz Times : America's Jazz magazine. — 1995. — С. 177. Архивировано из первоисточника 8 Օգոստոսի 2016.
  16. Stelmashevska, Olha (2005 թ․ սեպտեմբերի 6). en/article/time-out/koktebels-cultural-resistance «Koktebel's Cultural Resistance». The Day. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  17. «Tito» – via soundcloud.com.
  18. «СхідSide meets Mark Soskin – A Night In Kiev (2008, CD)» – via www.discogs.com.
  19. «Поводир, або Квіти мають очі - Офіційний трейлер (2013) HD» – via www.youtube.com.
  20. Jazz Bez Тернопіль 2016 David Friesen & Andrew Arnautov Project (բրիտանական անգլերեն), Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին
  21. «Дует контрабасистів: Девід Фрізен і Андрій Арнаутов». 2016 թ․ նոյեմբերի 24.
  22. «Events - National Academic Symphonic band of Ukraine». www.brassband.org.ua. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 24-ին.
  23. «"Музика – це все, що є навколо"». Збруч. 2017 թ․ նոյեմբերի 27.
  24. 24,0 24,1 Ray Brown Jr, This Is Ray Brown Jr., Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին
  25. «Show time, baby: як знімають "Вечірнє шоу з Юрієм Марченком"». The Village Україна. 2018 թ․ հուլիսի 16. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  26. 26,0 26,1 Jazz, All About (2021 թ․ հունվարի 2). «David Friesen with orchestra and quartet: Testimony album review @ All About Jazz». All About Jazz.
  27. «Ken Rhodes Trio. Noble Cause». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  28. «Noble Cause - Ken Rhodes | Credits | AllMusic» – via www.allmusic.com.
  29. «Clare Fader – The Elephant's Baby». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  30. «Clare Fader – The Elephant's Baby (2000, CD)» – via www.discogs.com.
  31. «Greg Hyslop Trio». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  32. «Greg Hyslop Trio - Greg Hyslop | Songs, Reviews, Credits | AllMusic» – via www.allmusic.com.
  33. «Andrew Valentine. Compiled over the years». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  34. «BassBel Magazine :: Lessons». www.bassbel.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 24-ին.
  35. «Alex Fantaev, Andrew Arnautov, Mark Soskin, Dmitry "Bobeen" Alexandrov. Skhid-Side meets Mark Soskin. Live». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  36. «Dmitry». UMKA.
  37. «Bass Kolo». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  38. «Bass Kolo. /digi-pack/». UMKA.
  39. «Manifestations». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  40. «Андрій Арнаутов "Тріо Manifestations"». uajazz.com, всё о джазе в Украине и об украинском джазе. 2013 թ․ մարտի 12.
  41. «Single «Мышь»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Առնաուտով» հոդվածին։