Անդրեյ Աշչև
Արտաքին տեսք
Անդրեյ Աշչև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 10, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Բուդյոննովսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | վոլեյբոլիստ |
Անդրեյ Աշչև (ռուս.՝ Андрей Викторович Ащев, մայիսի 10, 1983, Բուդյոննովսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս վոլեյբոլիստ, Կազանի «Զենիթ» թիմի[1][2] և Ռուսաստանի հավաքականի կենտրոնական մեկուսացնող։ Միջազգային կարգի սպորտի վարպետ[3]։ Բացի «Զենիթ»-ից, հանդես է եկել Ռուսաստանի վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող այլ թիմերում ևս («Լուժնիկի», «Լուչ», «Ֆակել», Նովոսիբիրսկի «Լոկոմոտիվ», Կրասնոդարի «Դինամո») և նվաճել է ՌԴ չեմպիոնի, գավաթակրի, սուպերգավաթակրի ու այլ տիտղոսներ։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի չեմպիոն (2013, 2017 թթ.).
- Համաշխարհային լիգայի հաղթող (2013)
- Չեմպիոնների համաշխարհային գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր (2013)
- Եվրոպայի պատանիների չեմպիոն (միաժամանակ ճանաչվել է մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող[4] 2001)
Ռուսաստանի վոլեյբոլի տղամարդկանց հավաքական թիմի կազմում Անդրեյ Աշչևը մասնակցել է նաև 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված ամառային օլիմպիական խաղերին և գրավել չորրորդ տեղը։
Ակումբների կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի չեմպիոն (2014/2015, 2015/16, 2016/17), ՌԴ առաջնության արծաթե մրցանակակիր (2001/02, 2003/04, 2012/13, 2017/18)
- Ռուսաստանի գավաթակիր ( 2010, 2011, 2014, 2015, 2016), ՌԴ գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից (2003, 2009, 2018, 2019)
- Ռուսաստանի սուպերգավաթակիր (2015, 2016).
- Եվրոպայի չեմպիոնների լիգայի հաղթող (2014/15, 2015/16, 2016/17)
- Մարտահրավերի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից (2012/13).
- Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչի մասնակից (2016).
- Ռուսաստանի վոլեյբոլի աստղերի մրցախաղի մասնակից (2011, 2013, 2014)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձի պրոֆիլը
- Անձի պրոֆիլը
- ««Капитан тоже имеет право на ошибку»». Спортивный портал Новосибирска. 2010 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Андрей Ащев — в «Зените»». Официальный сайт ВК «Зенит». 2014 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Казанцы обыграли неуступчивый «Енисей»». Официальный сайт ВК «Зенит». 2015 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Валерий Поцелуев: «Рассчитываем на поддержку земляков!»». «Кавказская здравница». 2012 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Российские юноши стали чемпионами Европы». «Спорт-Экспресс». 2001 թ․ ապրիլի 23. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
|