Անդրեյ Անդրեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյ Անդրեև
ռուս.՝ Андрей Андреевич Андреев
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1895(1895-10-30)[1]
ԾննդավայրԿուզնեցովո, Q4088788?, Ելնինսկի շրջան, Սմոլենսկի մարզ
Մահացել էդեկտեմբերի 5, 1971(1971-12-05)[2][1] (76 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1954–1991).svg ՌԽՖՍՀ և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինQ4494625?
Զբաղեցրած պաշտոններmember of the Presidium of the Supreme Soviet of the USSR?
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Կենտկոմի Պոլիտբյուրո, Կենտրոնական գործադիր կոմիտե և Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե
Andrey Andreyev Վիքիպահեստում

Անդրեև Անդրեյ Անդրեևիչ (ռուս.՝ Андре́й Андре́евич Андре́ев, հոկտեմբերի 30, 1895(1895-10-30)[1], Կուզնեցովո, Q4088788?, Ելնինսկի շրջան, Սմոլենսկի մարզ - դեկտեմբերի 5, 1971(1971-12-05)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս հեղափոխական, խորհրդային կուսակցական և պետական նշանավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սմոլենշինայում՝ գյուղացու ընտանիքում։ 2 տարի սովորել է գյուղական դպրոցում։ 1908 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ 13 տարեկանից պանդոկում աշխատել է որպես սպասք լվացող և ինքնաեռ մաքրող[4][5]։

ԽՄԿԿ անդամ 1914 թվականից։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը։ 1926-1930 թվականներին եղել է ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1932–1952 թվականներին՝ անդամ, 1924-1925 թվականներին և 1935-1946 թվականներին՝ Կենտկոմի քարտուղար, 1939-1952 թվականներին՝ Կենտկոմին կից կուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախագահ։

1931–1935 թվականներին աշխատել է որպես ԽՍՀՄ հաղորդակցության ճանապարհների Ժողկոմ, 1943-1946 թվականներին՝ ԽՍՀՄ գյուղատնտեսության մինիստր, 1946-1953 թվականներին՝ ԽՍՀՄ Մինիստրների սովետի նախագահի տեղակալ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել Դորա Մոիսեևնա Խազան-Անդրեևնայի (1894-1961) հետ։ Որդին՝ Վլադիմիրը, ավիացիայի ղեկապետ է, դուստրը՝ Նատալյան՝ կենսաբանական գիտությունների դոկտոր։

Երկրորդ կինը Զինաիդա Իվանովնան է, ում հետ ամուսնացել է ծերության տարիներին։ Նրանց երեխաներն են՝ Դեսյատովա Տատյանա Անդրեևնա, Դեսյատովա Վալենտինա Անդրևնա, թոռները՝ Կոչերգին Իլյա Նիկոլաևիչ, Խարլամով Իվան Վյաչեսլավովիչ և Խարլամովա Քսենյա Վյաչեսլավովնա։

Վախճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեև Անդրեյ Անդրեևիչը մահացել է 1971 թվականի դեկտեմբերի 5-ին, Մոսկվայում:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի 4 և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 394 CC-BY-SA-icon-80x15.png