Անդրեյս Ժագարս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյս Ժագարս
լատիշ․՝ Andrejs Žagars
Andrejs Zagars.jpg
Անդրեյս Ժագարսը 2012 թվականին
Ծնվել էհոկտեմբերի 16, 1958(1958-10-16)
ԾննդավայրՉերնոգորսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 26, 2019(2019-02-26)[1] (60 տարեկանում)
Մահվան վայրՌիգա, Լատվիա
ԿրթությունՅազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա
Քաղաքացիություն{{{2}}} ԽՍՀՄ
{{{2}}} Լատվիա
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներԵրեք աստղերի շքանշան և Բարեկամության շքանշան
zagars.eu

Անդրեյս Ժագարս (լատիշ․՝ Andrejs Žagars, հոկտեմբերի 16, 1958(1958-10-16), Chernogorsk, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 26, 2019(2019-02-26)[1], Ռիգա, Լատվիա), խորհրդային և լատվիացի դերասան, թատրոնի ռեժիսոր, ռեստորանի սեփականատեր:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սիբիրի Չերնոգորսկ քաղաքում, որտեղ երկու անգամ արտաքսվել են իր ծնողները 1940 թվականին և 1949 թվականին: Մեկ տարի անց՝ Անդրեյսի ծնունդից հետո, ընտանիքը վերադարձավ Լատվիա, և նա մեծացավ Ցեսիսում՝ Վիձեմեի հյուսիսում:

Ավարտել է Լատվիայի Յազեպ Վիտոլայի անվան պետական կոնսերվատորիայի թատրոնի ֆակուլտետի դերասանական բաժինը (1982): 1982-1993 թվականներին աշխատել է Դայլես թատրոնում, նկարահանվել ֆիլմերում:

1989 և 1990 թվականներն անցկացրել է երկրից դուրս, ապրել Շվեդիայում և ԱՄՆ-ում:

1993 թվականին չշարունակեց դերասանական կարիերան և զբաղվեց ռեստորանային բիզնեսով՝ բացելով մի քանի հայտնի ռեստորաններ, այդ թվում՝ Osiris-ը, Սիմպոզիումը և Deco-bar-ը:

1996 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի սեպտեմբերը եղել է Լատվիայի ազգային օպերայի տնօրենը: 2002 թվականին նա կատարեց իր դեբյուտը որպես օպերային ռեժիսոր:

2016 թվականի հունվար-փետրվար ամիսներին Մեծ թատրոնի բալետի մենակատար է, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իլզե Լիեպայի հետ եղել է ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի «Մեծ բալետ 2016» նախագծի վարողը («Մեծ բալետ» նախագծի երկրորդ եթերաշրջանը)[2]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորական աշխատանքներ թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]