Անդրեա Սաբատինի
Անդրեա Սաբատինի իտալ.՝ Andrea Sabbatini | |
|---|---|
| Ծնվել է | մոտ 1487[1] |
| Ծննդավայր | Սալեռնո, Կամպանիա, Իտալիա[1] |
| Վախճանվել է | 1530[1] |
| Մահվան վայր | Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիայի թագավորություն[1] |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ժանր | պատմական գեղանկարչություն |
| Ուսուցիչ | Ռայմոնդո Էպիֆանիո և Ռաֆայել Սանտի |
Անդրեա Սաբատինի կամ Սաբատինի (իտալ.՝ Andrea Sabbatini, առավել հայտնի է Անդրեա դա Սալեռնո (իտալ.՝ Andrea da Salerno, մոտ 1487[1], Սալեռնո, Կամպանիա, Իտալիա[1] - 1530[1], Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիայի թագավորություն[1]), Բարձր Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, Ռաֆայելի լավագույն աշակերտներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեա Սաբատինին որպես նկարիչ հմտացել է Լեոնարդո դա Վինչիի հետևորդ Անդրեա Սոլարիոյի արվեստանոցում։ 1511 թվականին Հռոմում նա հանդիպել է Ռաֆայելին և կարճ ժամանակ անց դարձել նրա աշակերտը։ Սաբատինին գրեթե ամբողջությամբ կլանել է իր ուսուցչի ոճը, ինչը հստակ երևում է նրա «Ծնունդ» նկարում։ Անդրեա Սաբատինին եղել է իտալացի նկարիչ Ֆաբրիցիո Սանտաֆեդեի ուսուցիչը։
Անդրեա դա Սալեռնոն ստեղծել է մի շարք ուշագրավ նկարներ կրոնական թեմաներով, ինչպիսիք են «Խաչի պաշտամունքը», «Եկեղեցու յոթ հայրերը», «Սուրբ Նիկոլասը գահի վրա», «Մոգերի երկրպագությունը», «Մադոննա» և այլն։ Այդ նկարներն այժմ ցուցադրվում են Կապոդիմոնտե թանգարանում։ Սաբատինին ավարտին է հասցրել նաև Սանտա Մարիա դելլե Գրացիեի, Սան Ջեննարո դե Պովերիի և այլ եկեղեցիների ֆրեսկոներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երկու սուրբ
-
Մոգերի երկրպագությունը
-
Սուրբ Նիկոլասը գահի վրա
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Abbate Francesco Storia dell'arte nell'Italia meridionale. — Рим: Donzelli Editore, 2009. — ISBN 9788860364135.
- Previtali Giovanni Andrea da Salerno nel Rinascimento meridionale, Catalogo della mostra Padula (SA). — Флоренция: Edizioni Centro Di, 1986. — ISBN 88-7038-121-8.
- De Dominici Bernardo Vite de pittori, scultori ed architetti napoletani. — Неаполь, 1742.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Սաբատինի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
