Անդրեա Պետանյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Անդրեա Պետանյա
Andrea Petagna
Andrea Petagna 01.jpg
Պետանյան Ատալանտայի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 30, 1995(1995-06-30)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Տրիեստ, Իտալիա
Հասակ 188 սմ
Քաշ 85 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա ՍՊԱԼ
(վարձավճարով Ատալանտայից)
Համար 37
Պատանեկան կարիերա
2006-2008 Իտալիա Սան Մարկո
2008-2009 Իտալիա Դոնաթելո Կալչո
2009-2013 Իտալիա Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2016 Իտալիա Միլան 3 (0)
2013-2014   Իտալիա Սամպդորիա 3 (0)
2014-2015   Իտալիա Լատինա 10 (0)
2015   Իտալիա Վիչենցա 14 (1)
2015-2016   Իտալիա Ասկոլի 32 (7)
2016-ներկա Իտալիա Ատալանտա 63 (9)
2018-ներկա   Իտալիա ՍՊԱԼ 5 (2)
Ազգային հավաքական
2010-2011 Իտալիա Իտալիա Մ16 5 (0)
2011 Իտալիա Իտալիա Մ17 1 (0)
2013 Իտալիա Իտալիա Մ18 7 (2)
2013 Իտալիա Իտալիա Մ19 4 (2)
2015 Իտալիա Իտալիա Մ20 5 (2)
2016-2017 Իտալիա Իտալիա Մ21 7 (1)
2017-ներկա Իտալիա Իտալիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 26-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 26-ի, 2018

Անդրեա Պետանյա (իտալ.՝ Andrea Petagna, հունիսի 30, 1995(1995-06-30)[1], Տրիեստ, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ատալանտայից վարձավճարով հանդես է գալիս ՍՊԱԼ-ի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետանյան Միլանի ակադեմիայի սան է[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի դեկտեմբերի 4-ին՝ փոխարինելով Բոյան Կրկիչին Չեմպիոնների Լիգայի Զենիտ Սանկտ Պետերբուրգի դեմ խաղում[5][6]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 24-ին՝ փոխարինելով Ստեֆան Էլ Շարավիին Վերոնայի դեմ խաղում[7][8]։ Սեպտեմբերի 2-ին Պետանյան վարձավճարով միացավ Սամպդորիային[9][10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 28-ին՝ փոխարինելով Մանոլո Գաբիադինիին Միլանի դեմ խաղում[12]։ Հունվարին իտալացին վերադարձավ վարձավճարից՝ Սամպդորիայի կազմում անցկացրած 5 հանդիպումներից հետո[13]։ 2013-14 մրցաշրջանում Պետանյան անցկացրեց ևս 2 հանդիպում Միլանի կազմում[13]։

2014 թվականի հուլիսի 16-ին Պետանյան վարձավճարով տեղափոխվեց Լատինա[14]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ փոխարինման մտնելով Իտալիայի գավաթի Նովարայի դեմ խաղում[15]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 10-ին՝ Վիչենցայի դեմ խաղում[16]։ Հունվարի 12-ին Պետանյան վերադարձավ Միլան՝ Լատինայի կազմում անցկացրած 13 խաղերից հետո։ Հունվարի 14-ին իտալացին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Վիչենցային։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 17-ին՝ Լատինայի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց փետրվարի 14-ին՝ Բարիի դեմ խաղում[18]։ Վիչենցայի կազմում Պետանյան անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2015 թվականի օգոստոսի 30-ին Պետանյան վարձավճարով միացավ Ասկոլիին[19]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 12-ին՝ փոխարինման մտնելով Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 19-ին՝ Չեզենայի դեմ խաղում[21]։ 2016 թվականի փետրվարի 15-ին Պետանյան դուբլ ձևակերպեց Բրեշիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[22]։ Փետրվարի 20-ին նա խփեց Կոմոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[23]։ Ապրիլի 19-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Բարիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 26 րոպե հետո[24]։ Ասկոլիի կազմում Պետանյան անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։

Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 25-ին Պետանյան պայմանագիր կնքեց Ատալանտայի հետ[25], և մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Ասկոլի[26][27]։ Իր դեբյուտը Ատալանտայի կազմում Պետանյան նշեց օգոստոսի 13-ին՝ փոխարինման մտնելով Իտալիայի գավաթի Կրեմոնեզեի դեմ խաղում[28]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 21-ին՝ Լացիոյի դեմ խաղում[29]։ Հոկտեմբերի 2-ին իտալացին խփեց Նապոլիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[30]։ Հոկտեմբերի 30-ին Պետանյան 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[31]։ 2017 թվականի ապրիլի 2-ին նա կրկին 2 գոլային փոխանցում տվեց Ջենոայի դեմ խաղում[32]։ Իր առաջին մրցաշրջանում Պետանյան անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[33]։

Իր առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում Պետանյան անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Էվերտոնի դեմ խաղում՝ այս խաղում տալով 2 գոլային փոխանցում[34]։ Սեպտեմբերի 20-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կրոտոնեի դեմ խաղում[35]։ Դեկտեմբերի 7-ին իտալացին խփեց Եվրոպայի Լիգայի Օլիմպիկ Լիոնի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ատալանտային[36]։ 2018 թվականի փետրվարի 18-ին Պետանյան գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[37]։ Մարտի 18-ին նա 3 գոլային փոխանցում տվեց Վերոնայի դեմ խաղում[38]։ 2017-18 մրցաշրջանում Պետանյան անցկացրեց 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[39]։

2018 թվականի հուլիսի 19-ին Պետանյան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց ՍՊԱԼ[40][41][42]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Սպեցիայի դեմ խաղում։ Նա խփեց այս հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով ՍՊԱԼ-ին[43]։ Սեպտեմբերի 17-ին Պետանյան դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[44][45][46]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետանյան ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[47]։ 2017 թվականի հունիսին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[48]։ Առաջնությունում Պետանյան անցկացրեց 4 հանդիպում[49]՝ գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Դանիայի դեմ խաղում[50][51]։ Իտալիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 3-1 հաշվով պարտվեց Իսպանիային[52][53]։

Իտալիայի ազգային հավաքական Պետանյան առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտին՝ Ալբանիայի և Նիդերլանդների դեմ խաղերի համար։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 28-ին՝ փոխարինելով Էդերին Նիդերլանդների դեմ ընկերական խաղում[54]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ[55]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Միլան 2012–13 Սերիա A 0 0 0 0 1 0 1 0
2013–14 3 0 1 0 0 0 4 0
Ընդհանուր 3 0 1 0 1 0 0 0 5 0
Սամպդորիա (վարձավճար) 2013–14 Սերիա A 3 0 2 0 5 0
Լատինա (վարձավճար) 2014–15 Սերիա B 10 0 1 0 11 0
Վիչենցա (վարձավճար) 2014–15 14 1 0 0 14 1
Ասկոլի (վարձավճար) 2015–16 32 7 0 0 32 7
Ատալանտա 2016–17 Սերիա A 34 5 2 0 36 5
2017–18 29 4 2 0 8 2 39 6
Ընդհանուր 63 9 4 0 8 2 0 0 75 11
ՍՊԱԼ (վարձավճար) 2018–19 Սերիա A 5 2 1 1 6 3
Կարիերայի ընդհանուր 130 19 9 1 9 2 0 0 148 22

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ[55]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Italy - A. Petagna - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  3. «Player Focus: Italy's brutish young striker, Andrea Petagna | IFD»։ www.italianfootballdaily.com (en-US)։ Վերցված է 2018-09-26 
  4. Newman Blair։ «Reassessing Andrea Petagna: The Forgotten Man of AC Milan's Youth Movement»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-09-26 
  5. «AC Milan - Zenit St. Petersburg, Dec 4, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-25 
  6. UEFA.com։ «UEFA Champions League - Milan-Zenit»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  7. «Hellas Verona - AC Milan, Aug 24, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-25 
  8. «Hellas Verona 2 - 1 Milan - legaseriea.it»։ 2013-08-26։ Վերցված է 2018-09-26 
  9. «Milan loan Petagna to Sampdoria | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  10. «Transfer deadline day: Sampdoria sign duo Bjarnason and Petagna»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  11. «Sampdoria secure Petagna on season-long loan»։ FourFourTwo (անգլերեն)։ 2013-09-02։ Վերցված է 2018-09-26 
  12. «AC Milan - UC Sampdoria, Sep 28, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-25 
  13. 13,0 13,1 «Andrea Petagna | Football Stats | Atalanta | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-26 
  14. «Andrea Petagna in nerazzurro - US Latina Calcio - Sito ufficiale»։ archive.is։ 2014-07-18։ Վերցված է 2018-09-26 
  15. «Latina Calcio 1932 - Novara Calcio 1908, Aug 17, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  16. «LR Vicenza Virtus - Latina Calcio 1932, Sep 10, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  17. «Latina Calcio 1932 - LR Vicenza Virtus, Jan 17, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  18. «SSC Bari - LR Vicenza Virtus, Feb 14, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  19. SpA Ascoli Calcio 1898 FC։ «Ufficiale Petagna dal Milan. Prolunga il contratto Addae»։ Վերցված է 2018-09-26 
  20. «SS Virtus Lanciano - Ascoli Calcio, Sep 12, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  21. «Ascoli Calcio - ASD Romagna Centro Cesena, Sep 19, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  22. «Brescia Calcio - Ascoli Calcio, Feb 15, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  23. «Ascoli Calcio - Como 1907, Feb 20, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  24. «Ascoli Calcio - SSC Bari, Apr 19, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  25. «Atalanta sign former AC Milan youth star»։ GhanaSoccernet։ Վերցված է 2018-09-26 
  26. «Atalanta sign former AC Milan youth star | Forza Italian Football»։ forzaitalianfootball.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  27. «Investiamo sul futuro, Andrea Petagna all'Atalanta a titolo definitivo»։ www.atalanta.it։ Վերցված է 2018-09-26 
  28. «Atalanta BC - US Cremonese, Aug 13, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  29. «Atalanta BC - SS Lazio, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  30. «Atalanta BC - SSC Napoli, Oct 2, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  31. «Atalanta BC - Genoa CFC, Oct 30, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  32. «Genoa CFC - Atalanta BC, Apr 2, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  33. «Andrea Petagna | Football Stats | Atalanta | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-26 
  34. «Atalanta BC - Everton FC, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  35. «Atalanta BC - FC Crotone, Sep 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  36. «Atalanta BC - Olympique Lyon, Dec 7, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  37. «Atalanta BC - ACF Fiorentina, Feb 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  38. «Hellas Verona - Atalanta BC, Mar 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  39. «Andrea Petagna | Football Stats | Atalanta | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-26 
  40. «Official: Spal sign Petagna | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-26 
  41. «Official: Spal sign Andrea Petagna from Atalanta»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  42. «Official: Spal sign Andrea Petagna from Atalanta»։ INKLING LEAGUE (en-US)։ 2018-07-19։ Վերցված է 2018-09-26 
  43. «Spezia Calcio - SPAL 2013, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  44. «SPAL 2013 - Atalanta BC, Sep 17, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  45. «SPAL 2-0 Atalanta: Petagna punishes his old side - ESPN Video»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  46. «Andrea Petagna brace fires Spal into second place - Evening Express»։ Evening Express (en-US)։ 2018-09-17։ Վերցված է 2018-09-26 
  47. «The Scout: Andrea Petagna - comprehensive report on Lazio target»։ The Laziali (en-GB)։ 2018-06-05։ Վերցված է 2018-09-26 
  48. «U21: Italy squad for Euros named | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-26 
  49. uefa.com։ «Under-21 2017 - History - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  50. «Denmark U21 - Italy U21, Jun 18, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  51. uefa.com։ «Under-21 2017 - History - Denmark-Italy – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  52. «Spain U21 - Italy U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  53. uefa.com։ «Under-21 2017 - History - Spain-Italy – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  54. «Netherlands - Italy, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  55. 55,0 55,1 «Andrea Petagna»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-09-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]