Jump to content

Անդրեա Կամիլերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեա Կամիլերի
իտալ.՝ Andrea Camilleri
Ծնվել էսեպտեմբերի 6, 1925(1925-09-06)[1][2][3][…]
ԾննդավայրՊորտո Էմպեդոկլե, Ագրիջենտո, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
Վախճանվել էհուլիսի 17, 2019(2019-07-17)[4][2][3][…] (93 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[5]
ԳերեզմանՀռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, սցենարիստ, կինոռեժիսոր, արձակագիր, վիպասան, վիպասան, ռեժիսոր, դրամատուրգ, հեռուստառեժիսոր և բանաստեղծ
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունՍիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա և Պալերմոյի համալսարան
Ժանրերքրեական, միստիկական գրականություն, պոեզիա, պատմվածք և Սցենար
Ուշագրավ աշխատանքներSalvo Montalbano?
Պարգևներ
Изображение автографа
 Andrea Camilleri Վիքիպահեստում

Անդրեա Կալոջերո Կամիլերի (it Andrea Calogero Camilleri. սեպտեմբերի 6, 1925(1925-09-06)[1][2][3][…], Պորտո Էմպեդոկլե, Ագրիջենտո, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - հուլիսի 17, 2019(2019-07-17)[4][2][3][…], Հռոմ, Իտալիա[5]) [7], իտալացի գրող, ով առավել հայտնի է իր դետեկտիվ վեպերով, որոնց գլխավոր հերոսը Սալվո Մոնտալբանոն է[8]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով Պորտո Էմպեդոկլեից է՝ Սիցիլիայի Ջիրջենտի տարածաշրջանից: Համալսարանական ուսումնառությունն սկսել է Պալերմոյի համալսարանի գրականության ֆակուլտետում, բայց թերի է թողել, բակալավրի աստիճան չի ստացել[9]: Այդ ընթացքում հրատարակել է իր բանաստեղծություններն ու պատմվածքները։

1948-1950 թվականներին բեմական արվեստ և կինոռեժիսուրա է ուսումնասիրել Սիլվիո Դ'Ամիկոյի անվան դրամատիկական արվեստների ակադեմիայում (Accademia Nazionale d'Arte Drammatica) և սկսել է աշխատել որպես ռեժիսոր ու սցենարիստ՝ բեմադրելով հատկապես Պիրանդելոյի և Բեքեթի պիեսները։ Նրա ծնողները ճանաչում էին Պիրանդելոյին և, ըստ տարածված լուրերի, նրա «հեռավոր ընկերներն» էին. այդ մասին Անդրեան պատմում է Պիրանդելոյի վերաբերյալ իր գրած «Փոփոխված որդու կենսագրությունը» էսսեում: Նրա ամենահայտնի ստեղծագործություններում՝ Մոնտալբանոյի մասին վիպաշարում, նկատվում են պիրանդելոյական շատ տարրեր: 

RAI- հեռուստաընկերությունում Կամիլերին աշխատել է մի քանի հեռուստատեսային բեմադրությունների վրա, որոնցից է Le inchieste del commissario Maigret[10], որը բեմադրել է Ջինո Չերվիի հետ։ 1977 թվականին նա վերադարձել է դրամատիկական արվեստների ակադեմիա՝ որպես կինոռեժիսուրայի ամբիոնի վարիչ և զբաղեցրել է այդ պաշտոնը 20 տարի։

Կամիլերին իր առաջին վեպը՝ «Il Corso Delle Cose»-ն («Ինչպես են գործերը գնում»), գրել է 1978 թվականին։ Դրան 1980 թվականին հաջորդեց Un Filo di Fumo-ն («Ծխի թել»): Այդ երկերից և ոչ մեկը մեծ ժողովրդականություն չի վայելել։

1992 թվականին՝ 12 տարվա դադարից հետո, Կամիլերին կրկին ձեռնամուխ եղավ վեպ գրելուն։ Նոր գիրքը՝ La Stagione della Caccia («Որսի սեզոնը») դարձավ բեսթսելեր։

1994 թվականին գրողը հրատարակեց La forma dell'Acqua ( Ջրի ձևը ), առաջինը վեպերի երկար շարքից, որտեղ ներկայացված էր տեսուչ Սալվո Մոնտալբանոն ՝ սիցիլիական Վիգատա երևակայական քաղաքի ոստիկանական ջոկատներից մեկի խուզարկուն: Շարքը գրված է իտալերենով, բայց սիցիլիական արտահայտությունների ու քերականության էական չափաքանակով: Մոնտալբանո անունը հարգանքի տուրք է իսպանացի գրող Մանուել Վասկես Մոնտալբանին[11]: Ուշագրավ են Մոնտալբանի Պեպե Կարվալյոյի և Կամիլերիի հորինած խուզարկուի նմանությունները։ Երկու գրողներն էլ օգտագործում են իրենց գլխավոր հերոսների գաստրոնոմիական նախասիրությունները:

Այս հետաքրքիր տարօրինակությունը նրա ընթերցողների շրջանում դարձել է մոդա, նույնիսկ մայրցամաքային Իտալիայում: Մոնտալբանոյի արկածների հեռուստատեսային ադապտացիան, որի գլխավոր դերակատարը Լուկա Զինգարետին է, ավելացրեց Կամիլերիի ժողովրդականությունը այնքանով, որ 2003 թվականին Կամիլերիի հայրենի քաղաքը՝ Պորտո Էմպեդոկլը, որի հիման վրա է գրողը մոդելավորել երևակայական Վիգատան, կատարեց իր անվաումը փոխելու արտասովոր քայլ՝ փոխելով պաշտոնական անունը Porto Empedocle Vigà-ի՝ անկասկած նպատակ ունենալով ավելացնել զբոսաշրջային գրավչությունը: Իր կայքում Կամիլերին անդրադարձել է Մոնտալբանոյի գրավիչ և բազմակողմանի կերպարին՝ որպես «հերոսների սերիական մարդասպանի», ինչը նշանակում է, որ գրական հերոսը առաջ է տարել իր սեփական կյանքը և մեծ ուշադրություն է պահանջում իր հեղինակից՝ ի վնաս պոտենցիալ այլ գրքերի ու կերպարների: Կամիլերին ավելացրել է, որ ինքը հաճախ Մոնտալբանոյի մասին հերթական վեպը գրում է, որպեսզի հերոսը հանգստանա և թույլ տա աշխատել այլ երկերի վրա:

2012 թվականին Կամիլերիի The Potter's Field-ը (անգլերեն թարգմանել է Սթիվեն Սարտարելին ) հռչակվեց որպես դետեկտիվ գրողների ասոցիացիայի միջազգային Դաշույն մրցանակաբաշխության հաղթող։ Հայտարարությունը արվել է 2012 թվականի հուլիսի 5-ին Լոնդոնի One Birdcage Walk-ում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ։

Կյանքի վերջին տարիներին Կամիլերին ապրել է Հռոմում, որտեղ աշխատել է որպես հեռուստատեսային և թատրոնի ռեժիսոր։ Նրա վեպերի մոտ 10 միլիոն օրինակ վաճառվել է արդեն: Նրա ստեղծագործությունները գնալով ավելի լայն տարածում են ստանում Մեծ Բրիտանիայում (որտեղ BBC Four-ը 2011 թվականի կեսերից հեռարձակում էր Մոնտալբանոյի մասին հեռուստասերիալը), Ավստրալիայում և Հյուսիսային Ամերիկայում:

Ի լրումն այն ժողովրդականության, որ նրան բերել են վեպերը, Անդրեա Կամիլերին ավելի շատ դարձավ մեդիա կերպար (media icon)՝ RAI-ի ռադիոշոուների ժամանակ ներկայացված պարոդիաների շնորհիվ, որտեղ հայտնի կատակերգու, հեռուստահաղորդավար և իմպրեսիոնիստ Ֆիորելլոն նրան ներկայացնում է որպես կատաղի ձայնով, կծու մի կերպարի՝ մոլեռանդորեն սիրահարված գլանակներին ու ծխելուն, քանի որ Կամիլարին Իտալիայում հայտնի էր որպես մոլի ծխող: Նա ինքն իրեն համարում էր «ոչ մարտնչող աթեիստ»[12]:

2019 թվականի հունիսի 17-ին Կամիլերին սրտամկանի ինֆարկտ է ստացել ևլ հիվանդանոց է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում[13]: Նա մահացել է 2019 թվականի հուլիսի 17-ին[14] [15]:

  • 1998 Նինո Մարտոլիոյի գրքի միջազգային մրցանակ:
  • 2003 Իտալիայի Հանրապետության արժանիքների շքանշանի մեծ սպա ( Grande Ufficiale Ordine al Merito della Repubblica Italiana ):
  • 2008 RBA մրցանակ դետեկտիվ գրականության համար La rizzagliata / La muerte de Amalia Sacerdote («Ամալյա Սասերդոտի մահը»), աշխարհում քրեական գեղարվեստական գրականության ամենաեկամտաբեր մրցանակը՝ 125,000 եվրո[16]
  • 204816 Andreacamilleri աստերոիդը, որը 2007 թվականին հայտնաբերել է իտալացի սիրողական աստղագետ Վինչենցո Կազուլին, անվանվել է նրա պատվին[17]: Փոքր մոլորակների կենտրոն ի կողմից պաշտոնապես հրապարակվել է 2017 թվականի հոկտեմբերի 5-ին (M.P.C. 106503)[18]:

Պատվավոր կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամիլերին պատվավոր կոչումներ է ստացել իտալական մի քանի համալսարաններից, այդ թվում՝ Միլանի IULM համալսարանից (2002թ.), Պիզայի համալսարանից (2005թ.), Լ'Աքվիլայի համալսարանից (2007թ.) և Կիետի-Պեսկարայի Դ'Անունցիո համալսարանից (2007թ.): 2012 թվականին նա պատվավոր դոկտորի կոչում է ստացել Հռոմի Սապիենցա համալսարանից:

Կամիլերին նաև պատվավոր կոչումներ է ստացել Դուբլինի համալսարանական քոլեջից (2011 թվականի դեկտեմբերի 5-ին)[19] և Հռոմի ամերիկյան համալսարանից (2013 թվականի հոկտեմբերի 30-ին)[20]:

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսուչ Սալվո Մոնտալբանո (1994–2020)

[խմբագրել | խմբագրել կոդը]

(բացառությամբ պատմվածքների)

Մոնտալբանոյի մասին վիպաշար
Վերնագիրը իտալերեն Իտալերեն հրատարակության

տարեթիվը
Իտալական

հրատարակչությունը
Անգլերեն հրատարակության

տարեթիվը
Վերնագիրը անգլերեն Անգլիական հրատարակչությունը
La forma dell'acqua 1994 Sellerio 2002 The Shape of Water Picador
Il cane di Terracotta 1996 2002 The Terracotta Dog
Il ladro di merendine 1996 2003 The Snack Thief
La voce del violino 1997 2003 The Voice of the Violin
Gita a Tindari 2000 2005 Excursion to Tindari
L'odore della notte 2001 2005 The Scent of the Night
Il giro di boa 2003 2006 Rounding the Mark
La pazienza del ragno 2004 2007 The Patience of the Spider
La luna di carta 2005 2008 The Paper Moon
La vampa d'agosto 2006 2009 August Heat
Le ali della sfinge 2006 2009 The Wings of the Sphinx Penguin Books
La pista di sabbia 2007 2010 The Track of Sand
Il campo del vasaio 2008 2011 The Potter's Field
L'età del dubbio 2008 2012 The Age of Doubt
La danza del gabbiano 2009 2013 The Dance of the Seagull
La caccia al tesoro 2010 2013 Treasure Hunt
Il sorriso di Angelica 2010 2014 Angelica's Smile
Il gioco degli specchi 2011 2015 Game of Mirrors
Una lama di luce 2012 2015 A Beam of Light
Una voce di notte 2012 2016 A Voice in the Night
Un covo di vipere 2013 2017 A Nest of Vipers
La piramide di fango 2014 2018 The Pyramid of Mud
La giostra degli scambi 2015 2019 The Overnight Kidnapper
L'altro capo del filo 2016 2019 The Other End of the Line
La rete di protezione 2017 2020 The Safety Net
Il metodo Catalanotti 2018 2020 The Sicilian Method
Il cuoco dell'Alcyon 2019 2021 The Cook of the Halcyon
Riccardino 2020[21][22] 2021 it (անգլ.)

Mantle

(ներառյալ Մոնտալբանոյի մասին պատմվածքները)

  • Le Arancine di Montalbano (1999) 88-04-46972-2
  • Biografia di un figlio cambiato (2000) 88-17-86612-1
  • Il birraio di Preston (1995) 88-389-1098-7
  • La bolla di componenda (1993)
  • La concessione del telefono (1998) 88-389-1344-7
  • La concessione del telefono: versione teatrale dell'omonimo romanzo (2005) 88-7796-265-8
  • Il corso delle cose (1978; revised edition, 1998) 88-389-1472-9
  • Il diavolo: tentatore, innamorato (2005) 88-7989-960-0
  • Favole del tramonto (2000) 88-86772-22-X
  • Un filo di fumo (1980)
  • Il gioco della mosca (1995) 88-389-1193-2
  • Gocce di Sicilia (2001) 88-86772-08-4 (Texts originally published in the Almanacco dell'Altana between 1995 and 2000.)
  • Le inchieste del commissario Collura (2002) 88-7415-002-4
  • La linea della palma: Saverio Lodato fa raccontare Andrea Camilleri (2002) 88-17-87050-1
  • Il medaglione (2005) 88-04-55027-9
  • Un mese con Montalbano (1998) 88-04-44465-7 (Thirty short stories)
  • Montalbano a viva voce (2002) 88-04-50974-0 (Two audio CDs)
  • La mossa del cavallo (1999) 88-17-86083-2
  • L'ombrello di Noe (2002) 88-17-87011-0
  • Le parole raccontate: piccolo dizionario dei termini teatrali (2001) 88-17-86888-4
  • La paura di Montalbano (2002) 88-04-50694-6 (Six short stories)
  • The Fourth Secret (2014), a short story taken from La paura di Montalbano
  • La Pensione Eva: romanzo (2006) 88-04-55434-7
  • La presa di Macallè (2003) 88-389-1896-1 (Novel in the dialect of Sicily)
  • La prima indagine di Montalbano (2004) 88-04-52983-0
  • Privo di titolo (2005) 88-389-2030-3
  • Racconti quotidiani (2001) 88-900411-4-5
  • Il re di Girgenti (2001) 88-389-1668-3
  • Romanzi storici e civili (2004) 88-04-51929-0
  • ' 'La scomparsa di Patò: romanzo (2000) 88-04-48412-8
  • Hunting Season (2014) La stagione della caccia (1992, 1998) 88-389-1018-9
  • Storie di Montalbano (2002) 88-04-50427-7
  • La strage dimenticata (1997) 88-389-1388-9
  • I teatri stabili in Italia (1898–1918) (1959)
  • Teatro (2003)
  • La testa ci fa dire: dialogo con Andrea Camilleri (2000) 88-389-1568-7
  • Vi racconto Montalbano: interviste (2006) 88-7981-302-1
  • Il colore del sole (2007)
  • Le pecore ed il pastore (2007)
  • La novella di Antonello da Palermo (2007)
  • Voi non sapete (2007)
  • Maruzza Musumeci (2007)
  • Il tailleur grigio (2008)
  • Il casellante (2008)
  • La muerte de Amalia Sacerdote (2008), La muerte de Amalia Sacerdote (Spanish) 978-8490565063
  • Un sabato, con gli amici (2009)
  • Il sonaglio (2009)
  • La rizzagliata (2009)
  • La tana delle vipere (2009)
  • Il nipote del Negus (2010) 88-389-2453-8
  • L'intermittenza (2010) 978-88-04-59842-8
  • The Revolution of the Moon (2017) La rivoluzione della luna (2013) 9788838930140
  • Noli me tangere (2016) 978-88-04-66187-0
  • Ora dimmi di te (2018) 978-88-4529-7755, Háblame de ti. Carta a Matilda (Spanish) 978-8498389692

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 È morto Andrea Camilleri, papà di Montalbano, scrittore e maestro nato per raccontare storie — 2019.
  5. 5,0 5,1 5,2 https://www.repubblica.it/robinson/2019/07/16/news/andrea_camilleri_morto-231343655/
  6. http://lameva.barcelona.cat/bcnegra/ca/premi-pepe-carvalho
  7. «È morto Andrea Camilleri, papà di Montalbano, scrittore e maestro nato per raccontare storie». Repubblica.it (իտալերեն). 2019-07-16. Վերցված է 2019-07-17-ին.
  8. «Andrea Camilleri nell'Enciclopedia Treccani». Treccani.it. Վերցված է 22 January 2013-ին.
  9. «Andrea Camilleri Libri - I libri dell'autore: Andrea Camilleri - Libreria Universitaria». www.libreriauniversitaria.it. Վերցված է 10 February 2016-ին.
  10. Rinaldi, Lucia (2012). Andrea Camilleri: A Companion to the Mystery Fiction. McFarland. էջ 135. ISBN 978-0-7864-4670-4. Արխիվացված է օրիգինալից 18 January 2012-ին. Վերցված է 4 May 2014-ին.
  11. Tondo, Lorenzo (5 April 2019). «'Italians go for the strongman': Montalbano author on fascism and the future». The Guardian – via www.theguardian.com.
  12. «Interview to Infomed». Infomedi.it. Վերցված է 22 January 2013-ին.
  13. «ANDREA CAMILLERI NON È MORTO/ "Non cosciente, stabile": l'ispettore Fazio "stai qui"». IlSussidiario.net. 17 June 2019.
  14. «È morto Andrea Camilleri, papà di Montalbano, scrittore e maestro nato per raccontare storie». Repubblica.it (իտալերեն). 2019-07-16. Վերցված է 2019-07-17-ին."È morto Andrea Camilleri, papà di Montalbano, scrittore e maestro nato per raccontare storie". Repubblica.it (in Italian). 16 July 2019. Retrieved 17 July 2019.
  15. Marchese, Francesca (17 July 2019). «Inspector Montalbano creator Camilleri dies at 93». BBC News.
  16. «Scottish author wins lucrative crime award». Business and Leadership. 4 September 2009. Արխիվացված է օրիգինալից 13 December 2013-ին. Վերցված է 13 September 2013-ին.
  17. «204816 Andreacamilleri (2007 OZ)». Minor Planet Center. Վերցված է 26 August 2019-ին.
  18. «MPC/MPO/MPS Archive». Minor Planet Center. Վերցված է 26 August 2019-ին.
  19. «UCD honorary degrees for Joseph O'Connor, Andrea Camilleri, Mary Gordon, and Olivia O'Leary». University College Dublin. Վերցված է 10 April 2014-ին.
  20. «Maestro Andrea Camilleri Receives AUR Honoris Causa Degree». The American University of Rome. 27 September 2014. Վերցված է 27 September 2018-ին.
  21. Marchese, Francesca (17 July 2019). «Andrea Camilleri: Inspector Montalbano author dies aged 93». BBC News. Վերցված է 10 October 2020-ին. «Camilleri's final book in the series, entitled Riccardino and written in 2006, remains with his publisher, locked in a cabinet in Palermo under agreement that it be printed at a later date.»
  22. Agence France-Presse (16 July 2020). «Montalbano returns in Andrea Camilleri's posthumous novel». the Guardian (անգլերեն). Վերցված է 10 October 2020-ին. «Riccardino was first penned in 2005 and then tweaked in 2016, after which Camilleri gave it to his publisher on the promise that it would not be released until after his death.»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Կամիլերի» հոդվածին։