Անդրեա Անյելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անդրեա Անելիից)
Անդրեա Անյելի
Andrea Agnelli
Ծնվել է դեկտեմբերի 6, 1975 (40 տարեկան)
Ծննդավայր Թուրին, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Ազգություն Իտալացի
Կրոն Քրիստոնյա
Կրթություն Բոկոնիի համալսարան
Մասնագիտություն ձեռնարկատեր և գործարար
Աշխատանք FIAT և Exor ընկերությունների տերը,
Յուվենտուս ֆուտբոլային ակումբի տերը
Ծնողներ հայր՝ Ումբերտո Անյելի, մայր՝ Ալեգրա Կարակիոլո
Հարազատներ եղբայր՝ Ջիովանի Ալբերտո Անյելի

Անդրեա Անյելի (իտալ.՝ Andrea Agnelli) իտալացի բիզնեսմեն, FIAT և Exor ընկերությունների սեփականատերը։ 2010 թվականի մայիսի 19-ից նրան է պատկանում նաև իտալական Յուվենտուս ակումբը։

Անդրեա Անյելին Անյելիների հայտնի տոհմի ներկայացուցիչ է։ Յուվենտուսի նախկին նախագահներ Էդուարդո Անյելին, Ջանի Անյելին և Ումբերտո Անյելին Անդրեա Անյելիի պապը, հորեղբայրն ու հայրն են համապատասխանաբար։

Անդրեա Անյելին վաճառքի ու մարքեթինգի հարցերով է զբաղվել այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են՝ Piaggio, Auchan և Ferrari:

2001-2004 թվականներին աշխատել է Philip Morris International ըներությունում։

2007 թվականին հիմնադրել է Lamse S.p.A ընկերությունը, որի տնօրենն է։

2008 թվականին դարձել է Royal Park Golf & Country Club I Roveri տնօրեն։ 2008 թվականի սեպտեմբերի 29-ին նշանակվել է Իտալիայի գոլֆի ֆեդերացիայի խորհրդի անդամ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]