Անդրեա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեա
Ի ծնե անունբուլղար․՝ Теодора Андреева
Նաև հայտնի է որպեսАндреа և Andrea
Ծնվել էհունվարի 23, 1987(1987-01-23) (37 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Երկիր Բուլղարիա
Ժանրերչալգա, փոփ, պարային երաժշտություն և ֆոլկտրոնիկա
Մասնագիտություներգչուհի, գլամուրային մոդել, երաժիշտ և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլPayner
Կայքandreasite.eu
 Teodora Rumenova Andreeva Վիքիպահեստում

Թեոդորա Ռումենովա Անդրեևա (բուլղար․՝ Теодора Руменова Андреева, առավել հայտնի է Անդրեա (բուլղար․՝ Андреа) հունվարի 23, 1987(1987-01-23), Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), փոփ-ֆոլկ ոճի բուլղարացի երգչուհի։

Նրան հաճախ անվանում են Բուլղարացի ամենագեղեցկուհի երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեան ծնվել է Սոֆիայում։ Դեռ վաղ մանկությունից նա առնչվել է արվեստի տարբեր ճյուղերի հետ (երաժշտություն, գեղանկարչություն, բալետ և այլն)։ Նրա ընտանիքը սերտորեն կապված էր երաժշտության բնագավառի հետ[1]։ Տատը նախկին պարուհի էր և ազգային հեռուստատեսությունում ռեժիսորի օգնական, իսկ մյուս տատը` «Ռենեսանս» թատրոնում մեներգչուհի էր։ Արվեստի բնագավառում հայտնի էին նաև նրա նախատատը, ով ջութակահարուհի էր և նախապապը, ով «Կավալ» երգչախմբի դիրիժորն էր[1]։

Անդրեան մանկուց ուսանել է երաժշտական դպրոցում, սովորել դաշնամուր նվագել իր մորաքրոջ մոտ, ով Վրացայի օպերային թատրոնի մեներգչուհի էր[1]։ Սովորել է նաև իր պապի մոտ կիթառ նվագել, ով նրան փոխանցել է իր գիտեցած քաղաքային երգերը։ Այդ ամենի հետ միասին, Անդրեան հաճախում էր նաև դասական բալետի դասընթացներին։ Բացի դրանից, Անդրեայի կիրքը նաև գեղանկարչությունն էր, որով զբաղվում էր 13 տարեկանից` սովորելով հատուկ մասնագիտացված դպրոցում։ Հաճախելով անգլերեն լեզվի մասնավոր դպրոց, Անդրեան միաժամանակ երգում էր ժողովրդական երգչախմբում։ Շուրջ երկու տարի երգելով երգչախմբի կազմում, նա արժանացել է բազմաթիվ մրցանակների[1]։ 16 տարեկանում արդեն լրջորեն զբաղվել է երաժշտական կրթությամբ և հաճախել երգեցողության դասընթացների։

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Անդրեան ձայնագրել է իր առաջին «Като непознат» երգը։ Նույն թվականին նկարահանել է տեսահոլովակ «Не съм такава» երգի համար։ 2007 թվականին թողարկել է «Хладна нежност», իսկ նույն թվականի ամռանը` «Без теб» երգերի տեսահոլովակները։ Երգչուհին տարին ավարտել է «Красива лъжа» տեսահոլովակով։ 2009 թվականին Անդրեան մասնակցել է «Sahara» նախագծին։ Դա այն խմբի անվանումն էր, որտեղ նա երգում էր ռումինացի երգիչ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Կոստի Իոնիցեի հետ։ Խմբի կազմում առաջինը «Избирам теб» երգն էր։ Ամռան վերջում «Sahara» խումբը թողարկել է իր հերթական «Моята порода» երգի տեսահոլովակը։ Խումբը թողարկում էր երգեր նաև անգլերեն լեզվով և մեծ համբավ ուներ Ռումինիայում։ Կոստի Իոնիցեի հետ զուգերգով նկարահանվել է «Мен си търсил» երգի տեսահոլովակը, իսկ հետո ձայնագրվեց նաև Անդրեայի «Употребена» երգը, որը Բուլղարիայում հիթ էր դարձել։

Հետագա տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Անդրեան թողարկել է «Хайде опа» երգի տեսահոլովակը, որը հիթ էր դարձել ոչ միայն Բուլղարիայում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ 2013 թվականին Planeta TV-ի համերգային մրցանակաբաշխության ժամանակ, Անդրեան ներկայացրել է իր «Лоша герой» նոր երգը։ 2014 թվականին Անդրեան առաջին փոփ-ֆոլկ ոճի կատարողներից էր, ով մեկ այլ բուլղար երգչուհու` Պրեսլավայի հետ միասին ելույթ է ունեցել Ռուսաստանում, Կրեմլում կայացած «TASHI SHOW» երաժշտական շոուի ժամանակ կատարելով «Хайде опа» երգը[2]։

2015 թվականին Անդրեան մեկնել է ԱՄՆ` իր առաջին համերգային շրջագայությանը։ Այնուհետև ներկայացրել է իր նոր «Universal Love» երգը` հայտնի երաժիշտ Էդվարդ Մայայի հետ, որին հաջորդել է «Секс за ден» երգը։ Տարեվերջին Անդրեան ներկայացել է «Passion» նոր նախագծով։ Միջազգային այդ նախագիծն իրենից ներկայացնում էր ռումինացի երգչուհի Օտիլիայի, պրոդյուսեր Կոստի Իոնիցեի և հայտնի ռեգգի կատարող Շоգգիի համագործակցությունը։ 2016 թվականին Անդրեան թողարկել է անգլերեն լեզվով իր «Love is mine» երգը։ Ներկայումս նա ձայնագրում է անգլերեն լեզվով իր առաջին երաժշտական ալբոմը։

2006 թվականից Անդրեան հանդիպում է հայտնի բռնցքամարտիկ Կուբրատ Պուլևի հետ[3]։

Երաժշտական ալբոմները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 - Огън в кръвта
  • 2009 - Мен си търсил
  • 2010 - Андреа
  • 2010 - Андреа — Best Video Selection (լավագույն տեսահոլովակներ)
  • 2012 - Лоша

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Биография.
  2. Андреа и Преслава пяха в Кремълския дворец
  3. «Андреа в сайта на «Пайнер»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա (երգչուհի)» հոդվածին։