Անդրեաս առաքյալի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեաս առաքյալի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և court church?
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունAltstadt (Düsseldorf)?[1]
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1622
Կազմված էQ112978940?
Ժառանգության կարգավիճակճարտարապետության հուշարձան
ՆվիրվածԱնդրեաս առաքյալ
ԱնվանվածԱնդրեաս առաքյալ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված1622
Քարտեզ
Քարտեզ
 St. Andreas (Düsseldorf) Վիքիպահեստում
dominikaner-duesseldorf.de

Անդրեաս առաքյալի եկեղեցի (գերմ.՝ Andreaskirche), բարոկկո եկեղեցի Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա նահանգի մայրաքաղաք Դյուսելդորֆում։ Եկեղեցին գտնվում է «Հին քաղաքում»՝ Andreasstraße փողոցում։ Եկեղեցու շենքը 1984 թվականից գտնվում է պետության պահպանության ներքո[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարի առաջին կեսին Վոլֆգանգ Վիլհելմ ֆոն Պֆալց-Նոյբուրգ պֆալցկոմսը թույլատրել է ճիզվիտների միաբանության գործունեությունը Հուլիխ Բերգ դքսությունում։ Այդ կապակցությամբ 1622-1629 թվականներին Դյուսելդորֆում կառուցվել է ճիզվիտական եկեղեցի և օծվել ի պատիվ Անդրեաս առաքյալի։ Շենքը կառուցվել է հակառեֆորմացիայի ժամանակների հարավգերմանական բարոկկո ոճով։

17-րդ դարի երկրորդ կեսին արևմտյան կողմից եկեղեցուն կից կառուցվել է ճիզվիտների կոլեգիայի շենքը։ 1716-1717 թվականներին հյուսիսային կողմից եկեղեցու շենքին կից ճարտարապետ Սիմոն դել Սարտոն կառուցել է Վիտելսբախների ընտանիքի դամբարանը, որին պատկանում էին Յուլիխ-Բերգ դքսության և Պֆալցի կուրֆյուրստի կառավարիչները։ Մասնավորապես դամբարանում է գտնվում 1716 թվականին մահացած Պֆալցի կուրֆյուրստ Հովհան Վիլհելմի շքեղ սարկոֆագը, որի հուշարձանը գտնվում է Markplatz հրապարակում՝ Դյուսելդորֆի քաղաքապետարանի շենքի դիմաց։

1773 թվականին ճիզվիտների միաբանության լուծարումից հետո Անդրեաս առաքյալի եկեղեցին սկսել է ծառայել որպես ծխական եկեղեցի և մնացել այդպիսին մինչև 2005 թվականը, երբ փոխանցվել է դոմինիկյան միաբանությանը։

Եկեղեցու ներքին ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեաս առաքյալի եկեղեցին ներսից շքեղորեն զարդարված է։ Եկեղեցում տեղադրված են տասներկու առաքյալների, ավետարանիչների, տարբեր սրբերի և ճիզվիտների միաբանության գործիչների բնական մեծության արձաններ։ Բարոկկո ոճի զոհասեղանը ոչնչացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

1959-1960 թվականներին քանդակագործ Էվալդ Մատարեն ստեղծել է նոր խորան՝ եռաստիճան հարթակով, մասունքների պահպանության համար նախատեսված անոթի տեղով և երկու սպիտակ մարմարի աստիճաններով։

1782 թվականին վարպետ Պետեր Քեմփերն ստեղծել է երգեհոն։ Երգեհոնի կորպուսն ստեղծվել է վարպետներ Բերնհարդ Օրլինսկու և Յոզեֆ Ցիմերմանի կողմից։ 1900 թվականին երգեհոնի համար ավելացվել է էլեկտրա-մեխանիկական տրակտուրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վնասված երգեհոնը վերականգնվել է 1953 թվականին «Fabritius» երգեհոնային ընկերության կողմից, իսկ 1970-1971 թվականներին այն վերափոխվել է «Rudolf von Beckerath Orgelbau» երգեհոնային ֆիրմայի մասնագետների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Страница церкви Апостола Андрея в разделе охранных памятников на официальном сайте Дюссельдорфа». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս առաքյալի եկեղեցի» հոդվածին։