Անդրեաս Քաղցածյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեաս Քաղցածյան
Ծնվել էփետրվարի 13, 1809(1809-02-13)
Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 18, 1856(1856-08-18) (47 տարեկան)
Սևաստոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներֆլեյտա, դաշնամուր, երգեհոն

Անդրեաս Քաղցածյան (Անդրեաս Գոլոդով, փետրվարի 13, 1809(1809-02-13), Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 18, 1856(1856-08-18), Սևաստոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ կոմպոզիտոր։ Ինքնաշխատությամբ սովորել է նվագել ֆլեյտա, դաշնամուր, երգեհոն և այլ երաժշտական գործիքներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեաս Քաղցածյանը ծնվել է Ղրիմի Ղարասուբազար (այժմ՝ Բելոգորսկ) քաղաքում։ Ինքնաշխատությամբ սովորել է նվագել ֆլեյտա, դաշնամուր, երգեհոն և այլ երաժշտական գործիքներ։ 1842-1844 թվականներին սովորել է Բերդիչև քաղաքում։ Վերադառնալով հայրենի քաղաք, մասնակցել է ինքնագործ թատերական ներկայացումների, գրել երաժշտություն այդ ներկայացումների համար (պատմական ողբերգություններ՝ «Սավուղ», «Տրդատ» և այլն)։ 1852 թվականին փոխադրվել է Սևաստոպոլ և դարձել ծովակալ Պ․ Ս․ Նախիմովի գլխավորած նավատորմի փողային նվագախմբի կապելմայստեր։ Քաղցածյանին են պատկանում փողային նվագախմբի համար գրված «Մինոպյան քայլերգը (տպագրվել է Պետերբուրգում), Չու հաճույս Խարասու-բազարի, քայլերգը (սրանց դաշնամուրային փոխադրությունները տպագրվել են «Բազմավեպում », 1881 թվականին)։ Մյուս ստեղծագործությունները կորել են։ Կարա-Մուրզան իր համերգներում կատարել է նաև Քաղցածյանի երգերից («Չու հաղթանակի», «Պատերազմի նեղ օրերուն», «Առավոտյան երգ», «Զարթիր սիրտ իմ», «Պանծասցին փառոք» և այլն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Անդրեաս Քաղցածյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։