Անդրեաս Բյուզանդացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեաս Բյուզանդացի
հուն․՝ Ανδρέας Βυζαντίου
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունտոմարագետ և աստղագետ

Անդրեաս Բյուզանդացի, Անդրեաս Աթենացի, (ծննդյան և մահվան թվականները անհայտ), IV դարի հույն տոմարագետ, աստղագետ։ Նիկիայի եկեղեցական ժողովի (325) որոշմամբ կազմել Է տոմարական 200-ամյա աղյուսակ՝ սկսելով 352—353 թվականներից։

Միջին դարերում Հայաստանում լայն տարածում են ունեցել նրա տոմարական աշխատություններն ու բոլորակները։ Անդրեաս Բյուզանդացու տոմարական աշխատությունները մեզ չեն հասել, բայց դրանք ամփոփ շարադրված են Անանիա Շիրակացու մեկնություններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 393