Անդրեաս Արզումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Անդրեաս Արզումանյան
Ծնվել է հուլիսի 18, 1876(1876-07-18)
Մահացել է ապրիլի 24, 1931(1931-04-24) (54 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Լազարյան ճեմարան և Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություն բժիշկ
Գիտական աստիճան բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Անդրեաս Հոսեփի Արզումանյան (հուլիսի 18, 1876, գ․ Թաղավարդ (Ղարաբաղի Մարտունու շրջանում)-ապրիլի 24, 1931, Երևան), հայ բժիշկ, նյարդախտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1914), պրոֆեսոր (1925

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականին ավարտել է Լազարյան ճեմարանը, իսկ 1903 թվականին՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1926-1931 թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի նյարդախտաբանության և հոգեբուժության ամբիոնը։ Անդրեաս Արզումանյանի գիտական աշխատությունները նվիրված են բազմանյարդաբորբի, հիպոֆիզի և գանգի հիմքի ուռուցքների ուսումնասիրություններին։ Հայաստանում աշխատելու տարիներին մեծ ուշադրություն է նվիրել մալարիայի հետևանքով առաջացած նյարդաբորբերի, ընդհանուր և սուր ատաքսիայի, վիրաբուժական տուբերկուլոզի բուժման ընթացքում նյարդահոգեկան ոլորտի բարդությունների հարցերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png