Անդրեաս Անդրուցոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեաս Անդրուցոս
հուն.՝ Ανδρέας Βερούσης
Անդրեաս Անդրուցոս.png
17401797
Ծննդավայր Ֆթիոտիդա, Օսմանյան կայսրություն
Մահվան վայր Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Հունաստան Հունաստան

Անդրեաս Անդրուցոս կամ Անդրեաս Վերուստիս (հուն.՝ Ανδρέας Βερούσης, 1740, Ֆթիոտիդա, Օսմանյան կայսրություն1797, Օսմանյան կայսրություն, Բոսֆոր), հույն ռազմական հրամանատար և զինվորական գործիչ, Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի գլխավոր դեմքերից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեաս Անդրուցոսը ծնվել է 1740 թվականին Օսմանյան կայսրության կազմում գտնվող Հունաստանի Ֆթիոտիդա նոմոսի տարածքում: Ինչպես վկայում են պատմիչները՝ դեռևս վաղ տարիքից Անդրեասը գայլի նման կռվել է թուրքերի դեմ:

Ռուսական նավատորմի առաջին իսկ արշավների ժամանակ Անդրեասը օգտվել է հարմար առիթից և ապստամբություն բարձրացրել: Սակայն ապստամբությունը խեղդվել է արյան մեջ՝ պսակվելով անհաջողությամբ:

Անդրեաս Անդրուցոսի ապրած ժամանակաշրջանում հույները գտնվում էին քաղաքական և սոցիալական ծանր կացության մեջ: Այն համարվում էր Հունաստանի պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը:

1787-1792 թվականների ռուս-թուրքական պատերազմը քաջալրեց Անդրեասին՝ նոր համահունական ապստամբություն սկսելու համար: 1789 թվականի գարնանը Հունաստանը հայտարարեց, որ Եգեյան և Միջերկրական ծովերում ռազմական գործողություններ է սկսում օսմանյան նավատորմի դեմ: Նրան այս գործում օգնում էր իր հայրենակից Լամբրոս Կասոնիսը: 1792 թվականին կնքվել է ռուս-թուրքական հաշտության պայմանագիր, որը արդյուն դարձավ նրա, որ հույները դադարեցրեցին ռազմածովային ճնշումները Օսմանյան կայսրության նկատմամբ:

Անդրեաս Անդուցոսը Հունաստանի ազատագրումը կապում էր Ռուսաստանի հետ: Ռուս պաշտոնյաները Թուրքիայի հետ հարաբերությունների կայունացման կամ խզման հարցերում հաճախ հաշվի էին նստում Անդուցոսի հետ:

Վերջին ապստամբությունից քսար տարի առաջ Պելոպոնեսյան թերակղզում Անդրեասը ձեռնարկում էր նոր համահունական ապստամբություն, որին հույն ժողովուրդը պատրաստ չէր[1]:

Իմանալով այս մասին, թուրքական կառավարությունը փորձում է ձերբակալել Անդրեասին: Վերջինս փախուստի է դիմում Իթակե կղզի, որտեղից էլ փորձում է գնալ Ռուսական կայսրություն: Սակայն ճանապարհին Վենետիկի հանրապետության վերահսկողության տակ գտնվող Դալմաթիայում իջևանելիս նա ձերբակալվում է և հանձնվում թուրքական իշխանություններին: 1793-1797 թվականներին նա անցկացնում է Կոստանդնուպոլսի բանտերից մեկում: Մահացել է 1797 թվականին[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Δημητρης Φωτιαδης,ΜΕΛΙΣΣΑ,1973,σελ.122
  2. Αποστολος Α. Βακαλοπουλος,Νεα Ελληνικη Ιστορια 1204—1985,Βανιας Θεσσαλονικη,σελ.138

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]