Անդրաշ Բալցո
| Անդրաշ Բալցո | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 16, 1938[1] (87 տարեկան) |
| Ծննդավայր | Կոնդարոս, Szarvas District, Բեքեշ, Հունգարիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հնգամարտիկ |
| Ամուսին | Mónika Császár? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Անդրաշ Բալցո (հունգ.՝ András Balczó, օգոստոսի 16, 1938[1], Կոնդարոս, Szarvas District, Բեքեշ, Հունգարիա), հունգարացի հնգամարտիկ, օլիմպիական խաղերի եռակի (1960, 1968, 1972), աշխարհի տասնակի չեմպիոն։ Մեդալները շահել է թե՛ թիմային, թե՛ անհատական հաշվարկում[2]։ Երեք անգամ (1966, 1969, 1972 թթ.) հռչակվել է Հունգարիայի «Տարվա լավագույն մարզիկ»։ 1972 թվականին արտասահմանյան ութ այլ մարզիկների հետ մեկտեղ արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման[3]։
Անդրաշ Բալցոն համարվում է ժամանակակից հնգամարտի պատմության մեջ առավել հաջողակ մարզիկներից մեկը[4]։
Օլիմպիական մեդալները
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին Հռոմում անցկացված ամառային օլիմպիական խաղերում Անդրաշ Բալցոն ոսկե մեդալ է նվաճել թիմային հաշվարկով[5]։
1968 թվականին Մեխիկոյում անցկացված ամառային օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել անհատական հաշվարկով[6] և ոսկե մեդալ՝ թիմային հաշվարկով[7]։
1972 թվականին Մյունխենում անցկացված ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել անհատական հաշվարկով[8] և արծաթե մեդալ՝ թիմային հաշվարկով[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 11։
- ↑ Panorama of the 1972 Sports Year (ռուսերեն). Moscow: Fizkultura i sport. 1973. էջեր 122–124.
- ↑ Pentathletes from the past: András Balczó (HUN). 12 May 2010
- ↑ http://www.sports-reference.com/olympics/summer/1960/MOP/mens-team.html Արխիվացված 2009-08-29 Wayback Machine Կաղապար:En ikon
- ↑ http://www.sports-reference.com/olympics/summer/1968/MOP/mens-individual.html Արխիվացված 2009-05-23 Wayback Machine Կաղապար:En ikon
- ↑ http://www.sports-reference.com/olympics/summer/1968/MOP/mens-team.html Արխիվացված 2013-10-12 Wayback Machine Կաղապար:En ikon
- ↑ http://www.sports-reference.com/olympics/summer/1972/MOP/mens-individual.html Արխիվացված 2009-05-25 Wayback Machine Կաղապար:En ikon
- ↑ http://www.sports-reference.com/olympics/summer/1972/MOP/mens-team.html Արխիվացված 2009-05-23 Wayback Machine Կաղապար:En ikon
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Давид Шандор. Бальцо / перевод с венгерского. — М.: «Физкультура и спорт», 1976. — 160 с. — (Звёзды зарубежного спорта).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Первопроходец» — интервью И. А. Новикова газете «Спорт уик-энд»
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրաշ Բալցո» հոդվածին։ |
| ||||||||||