Անդրանիկ Մանուկյան (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Մանուկյան (այլ կիրառումներ)
Անդրանիկ Մանուկյան
Ծնվել էմայիսի 1, 1967(1967-05-01) (56 տարեկան)
Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ

Անդրանիկ Քյարամի Մանուկյան (մայիսի 1, 1967(1967-05-01), Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազգային, հասարակական, մշակութային գործիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար[1]։

Աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մայիսի 1, 1967 թ.-ին, Ներքին Բազմաբերդ գյուղում (Թալինի շրջան)։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ 1975 թ.-ին 8 տարեկանում առաջին անգամ նկարահանվել է «Գորանի» վավերագրական ֆիլմում։ 1980 թ.-ից մասնակցել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանում անցկացվող, արդեն ավանդական դարձած փառատոների և տարիներ շարունակ արժանացել առաջին կարգի մրցանակների ու դափնիների։ 1985 թ.-ին զորակոչվել է խորհրդային բանակ։ 1987 թ. վերադարձել է Հայաստան, ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը։ 1987 թ.-ին Մոսկվայում արժանացել է Ժողարվեստի համամիութենական երկրորդ փառատոնի դափնեկրի մեդալի։

1988 թ.-ին Երևանի Պետական Ճարտարագիտական համալսարանում ստեղծել է «Սասուն» ազգային երգի – պարի համույթը։ 1990 թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի քահանայից լսարան, ձեռնադրվել սարկավագ։ Հոգևոր ծառայության է անցել Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ս.Աստվածածին եկեղեցում։ 2005 թ.-ին ծառայությունը շարունակել է Արագածոտնի մարզի Օշականի Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ էլ հիմնադրել է «Օշական» համույթ - երգչախումբը։ 2006 թ. Աշտարակ քաղաքի մանկապատանեկան ստեղծագործության տանը հիմնել է ՙԱնդրանիկ երգի – պարի համույթը։ Միաժամանակ նաև Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանում ստեղծել է «Սասուն» մանկական ազգային երգի – պարի համույթը։ Իր նախաձեռնությամբ նկարահանվել են ազգային ծեսերը պատկերող Զատիկ, Վարդավառ, Վարդանանք, Տարոն աշխարհի հարսանեկան ծես, Դրդո, Տեր ողորմեա ֆիլմերը և Բարեշնորհ հայ, Հայոց աշխարհ, Նարոտ - կար, Ողջույն տվեք, Արաբո, տեսաերիզները, նաև լույս են տեսել Լիլի, Սասնո տղա, Սասուն և Ցորեն - Գարի ձայնասկավառակները։

2013 թվականին Գարեգին Առաքելյանի հետ հիմնել է Գաթա Բենդ խումբը։ Հարուստ մշակութային կենսագրության ընթացքում իրականացրել է բազում այլ ծրագրեր և ստեղծել հայոց ազգային ծեսերը, երգերն ու պարերն անթերի ներկայացնող ֆիլմեր, տեսահոլովակներ, տեսաերիզներ ու ձայնասկավառակներ։

2017 թվականին պարգևատրվել է ՀՀ Երախտագիտության մեդալով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Narot karot https://www.facebook.com/NarotKarot/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, 2017 թիվ, Մայիսի 24, Երևան, ՆՀ- 438 -Ա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]